Սովորական խայտառակություն

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016
Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Օսկան Քոչարյան


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարներն առանձնապես տեղից չեն շարժվում: ՌԴ իշխանություններին և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, և որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին Ադրբեջանին զենք վաճառելու համար: «Ժողովուրդ»-ի մոսկվայաբնակ գործարարների շրջանակներից տեղեկություններ են հասել առ այն, որ ՌԴ իշխանական շրջանակները Ռուսաստանի ազգությամբ հայ մեծահարուստներին հասկացրել են, որ նրանց կողմից Հայաստանին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց հետագա գործունեության համար խնդիրներ առաջացնել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հայ մեծահարուստները պարզապես պետք է ընտրություն կատարեն` ի հեճուկս ՌԴ իշխանությունների գումար փոխանցե՞ն Արցախին, թե՞ ենթարկվեն «հրահանգին»: Ինչպես երևում է՝ նրանք երկրորդ տարբերակն են ընտրել»:


Թերթի աղբյուրների հավաստիության մասին բան չենք կարող ասել, բայց հստակ կարող ենք նշել, որ այդպիսի բան հնարավոր է, քանզի ոչ մի պետության քաղաքական ղեկավարություն երկար չի հանդուրժի, որ մեկը թալանի իր երկրում, իսկ բարեգործություն անի մեկ այլում: Դրա հետևանքները միշտ ծանր են լինում, օրինակը` Լևոն Հայրապետյանի ճակատագիրը: Վստահ կարող ենք ասել, որ նույն ճակատագրին կարժանանա «Լուկօյլ» ընկերության սեփականատեր Վագիթ Ալեքպերովը, եթե համարձակվի անգամ մեկ ատրճանակ ուղարկել Ադրբեջան: Ըստ այդմ, Ռուսաստանի հայ մեծահարուստները լավ կանեն, եթե գիտակցեն մի քանի պարզունակ բան:


Առաջին. Հայրենիքի պաշտպանությունը մասնավոր բիզնեսի գործը չէ, դրա համար կա պետություն: Որքան էլ հայրենասեր լինի մարդը, նա չպետք է մտածի զենքի ձեռքբերման կամ այդ նպատակով գումար ուղարկելու մասին, քանզի կնմանվի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին, որն օրերս կոչ արեց ազգովի 500 միլիոն դոլար հավաքել զենք գնելու համար: Մասնավոր բիզնեսի օգնությունը պետությանը մեկն է` ազնվորեն հարկվելը, ստվերից դուրս, մյուս գործարարներին չվնասելով, որոնք նույնպես ՀՆԱ արտադրող են:


Երկրորդ. եթե Մոսկվայում իրոք ուզում են Հայաստանին և Արցախին օգնել, ապա դրա մեկ արդյունավետ ձև կա, և դա ամենևին էլ բարեգործությունը չէ: Դա Հայաստանում ներդրումներ կատարելն է: Արգենտինահայ Էռնեկյանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է դա անել և շահույթ էլ ստանալ: Ի՞նչ արեց Էռնեկյանը: Վերցրեց հարյուրավոր հեկտարներ անմշակ հող, ստեղծեց հիանալի այգիներ և հիանալի գինիների արտադրություն: Արդյունքում՝ ստացվեց, որ հազարավոր հայեր այսօր գործ ունեն իրենց երկրում, Էռնեկյանի արտադրանքն իր պատշաճ լուման ունի ՀՀ ՀՆԱ-ում, իսկ պետբյուջե հոսում են զգալի գումարներ: Հիմա, Հայաստանը մրգերի երկիր է: Դժվա՞ր է ռուսաստանցի մեծահարուստներին եվրոպական ստանդարտներին համապատասխանող այգիներով հեղեղել Արարատյան դաշտավայրը, Վայքը, Կոտայքը, և նաև ամեն մի այգին ապահովել նրա բերքը վերամշակող ձեռնարկությամբ և դրանով նպաստել թե՛ Հայաստանին, թե՛ Ղարաբաղին: Մենք չենք խոսում այնպիսի բիզնեսի մասին, որի շահութաբերությունը կարող է կասկածելի լինել, մենք խոսում ենք աշխարհի ամենաիրացվելի ապրանքատեսակի մասին, թեպետ, իհարկե, ցանկալի կլիներ, որ ներդրումները տարածվեին գյուղատնտեսության ոլորտից դուրս:


Մի խոսքով, տեսնում ենք ցանկություն մոսկվացի հայերի կողմից, տեսնում ենք Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքն այդ ցանկությանը, տեսնում ենք նաև Էդուարդո Էռնեկյանի փայլուն բիզնես-նախագիծը, որը նաև մեծ քաղաքացիական գործ կարող ենք համարել: Եվ ուրեմն, ինչո՞ւ չսկսել հենց վաղվանից Հայաստանում ներդրումային այսպիսի մի հսկայածավալ գործընթաց, որի իրական էֆեկտը կգերազանցի բոլոր հնարավոր բարեգործություններինն իրար հետ վերցրած:







Դիտումների քանակ 7713


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Որտեղ կնստեն Նիկոլն ու Արմենչիկը

Մայիսի 8, 2018


Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հավանաբար ապրեց իր կյանքի ամենադժվարին ամիսներից մեկը: Ճիշտ մեկ ամիս առաջ նա ջերմորեն շնորհավո...

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Նույն ձեռքով` և Նիկոլին, և Սերժին

Ապրիլի 25, 2018


Այն, որ ցանկացած հեղեղ իր հետ ինչ աղբ ու զիբիլ ասես, որ չի բերում, դա կռահելի ու ենթադրելի է հենց սկզբից: Բայց նույնիսկ աղբի պա...

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ

Ապրիլի 12, 2018


ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բացահայտորեն ակնարկում է այն մասին, որ շատ լավ կլի...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Ազգային հերոսին կարաս է պետք

Ազգային հերոսին կարաս է պետք

Դեկտեմբերի 15, 2017


Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մի առավոտ արթնացավ ու տեղեկացավ, որ ինքը դարձել է Հայաստանի ազգային հերոս, հավանաբ...

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Ի՞նչ է եղել, Արմենչիկ

Դեկտեմբերի 1, 2017


Նախկին վարչապետ, այժմ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը կրկին արթնացել է: Այս անգամ նրան արթնացրել են կոռուպցիայ...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Լևոն Հայրապետյանի մահվան արձագանքի առիթով

Լևոն Հայրապետյանի մահվան արձագանքի առիթով

Հոկտեմբերի 18, 2017


Մորդովիայում մահացել է ռուսաստանցի գործարար և ղարաբաղցի բարերար Լևոն Հայրապետյանը: Մահացել է անազատության մեջ. Հայրապետյանը դատ...

Ամոթահար Դարբինյանը

Ամոթահար Դարբինյանը

Ապրիլի 6, 2017


Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջին շրջանում, հատկապես այն բանից հետո, երբ իր համար պարզեց, ...

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Դարբինյան Արմենչիկի դեմագոգիկ դասը

Փետրվարի 13, 2017


ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեծ հույսեր ուներ, որ առաջիկա ընտրություններում ինքը նշանակալի ֆիգուր կլինի: Բայց երբ հասկա...

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Ալիսան Դարբինյանի հրաշքների աշխարհում

Հոկտեմբերի 25, 2016


ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունը կրկին դուրս է լողացել մոռացության ջրեր...

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Դարբինյան Արմենչիկը գալիս է փրկելու

Հուլիսի 21, 2016
1

Ներկա իրավիճակի մեջ շատերը կարող են իրենց ներկայացնել տուժող կողմ: Բայց մի հոգի էլ կա, ով հանկարծ որոշել է բարձրաձայնել սեփական...

Չգնահատված Դարբինյանը

Չգնահատված Դարբինյանը

Հուլիսի 12, 2016


ԵՏՄ վարչապետի և ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնները Հայաստանին անցնելու խնդրում մինչև օրս էլ դեռպահպանվում են որոշ անհարթություններ: Մաս...

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Ինչո՞ւ չգնացին Քոչարյանի առանձնատուն

Հուլիսի 8, 2016


Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ «Զվարթնոց» օդանավակայանի...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կդառնա իսլամիստական կենտրոն

Հունիսի 4, 2016


Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը լրջորեն մտադրվել է պատուհան բացել դեպի Արևելք: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ՌՀՀ պրոռե...

Ո՞րն էր Լևոն Հայրապետյանի դատավճռի մայր պատճառը

Ո՞րն էր Լևոն Հայրապետյանի դատավճռի մայր պատճառը

Ապրիլի 14, 2016


Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը չի սիրում, երբ մարդիկ թալանում են իր երկիրը, իսկ բարեգործությունը ծավալում են արտերկրում: Օրի...

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Ապրիլի 9, 2016
5

Վատն այն է, որ Բակո Սահակյանն այս օրերին հարկադրված դարձել է աղջիկտեսի առարկա: Ով ասես չեկավ նրան տեսնելու, և հիմնականում` արմե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ