Ազգային խայտառակություն

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ապրիլի 25, 2016
Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Քոչար Օսկանյան


Հայ ժողովուրդը, երևում է, իր համար նոր կուռք է ստեղծում: Հավանաբար, հանրային գիտակցության մեջ կա դրա պահանջարկը, իսկ երբ կա պահանջարկ, առաջարկը երկար սպասել չի տալիս. այն անմիջապես ի հայտ է գալիս, և որպես նոր կուռքի պահանջարկի բավարարման առաջարկ՝ Աստված մեզ Մոսկվայից ուղարկեց Ռուբեն Վարդանյանին: Հայ ժողովուրդը հիացած է Ռուբեն Վարդանյանով, նրա մասին լեգենդներ է պատմում, նայում է նրա լուսանկարներն աշխարհի մեծերի հետ և արտասվում: Մի խոսքով, մեծ մարդ է Ռուբեն Վարդանյանը, և այդ մեծին, որը կուռքի վերածվելու փառավոր ճանապարհին է այս պահին, մենք կուզենայինք նվիրել այս համեստ հոդվածը:


Եվ ուրեմն, տեսնենք, թե ինչ է կամ, միգուցե, ով է Ռուբեն Վարդանյանը: Նախ՝ պետք է ասել, որ թալանչիները լինում են մի քանի տեսակի` բռի, գողական, լկտի, ինտելիգենտ և այլն: Սակայն, կարծում ենք, որ ամենավտանգավոր տեսակը ինտելիգենտ թալանչին է: Ինչո՞ւ: Նախ՝ ինտելիգենտ թալանչիներն ավելի գրագետ են, հետևաբար, նրանք կարող են թալանի այնպիսի մեխանիզմներ մշակել, որ ոչ մի հայ օլիգարխի կամ մեր երկրապահ գեներալների մտքով չանցնի: Երկրորդ՝ ինտելիգենտ թալանչին թալանից անմիջապես առաջ կամ հետո կարող է իրեն հռչակել մեծ բարերար և, ավելին, համոզել դրանում ողջ բնակչությանը: Երրորդ՝ ինտելիգենտ թալանչին, բարերար հռչակվելուց հետո, անպայման կունենա քաղաքական ամբիցիաներ, որպեսզի արդեն քաղաքական լծակներով շարունակի թալանը՝ պետական իշխանությունը որպես վահան օգտագործելով: Մեր Ռուբեն Վարդանյանը՝ մոսկվացի հայտնի գործարար, պատկանում է թալանչիների ինտելիգենտ տեսակին, նա արդեն հռչակվել է բարերար, մինչ այդ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի հետ հսկայական գումարներ է գրպանել, և այսօր Facebook-ում հիացած հայ ժողովուրդն առաջարկում է, որպեսզի Ռուբեն Վարդանյանը գա հայրենիք, աշխատի վարչապետ, շենացնի Հայաստանը: Իհարկե, Ռուբեն Վարդանյանի տիպի վարչապետը, կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից, Հայաստանին օգտակար կլինի. նա մասոն է, նկարներ ունի անգամ Բրիտանիայի գերոնտոֆիլ արքայազն Չարլզի հետ, նրան լավ գիտեն Արևմուտքում, որտեղ նա սովորել և խոր արմատներ է գցել, նա Ռուսաստանը քանդած և կործանած Անատոլի Չուբայսի աշակերտներից է, ինչևէ, նա արևմտամետ քաղաքական գործիչ է, ինչը թույլ կտա ՀՀ քաղաքական ղեկավարությանն աշխարհին ասել, թե` տեսեք, մենք այնքան էլ ռուսամետ չենք, մենք այլևս գործադիրում պահում ենք միայն ինտելիգենտ թալանչիներ, որոնք կնկարվեն գերոնտոֆիլների հետ և կներմուծեն իսկական արևմտյան արժեքներ: Արևմուտքում էլ կհավատան: Բայց դառնանք Ռուբեն Վարդանյանին:


Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը և Ամերիկայում ինչ-որ հարվարդներ կամ դրանց կից դասընթացներ՝ նա շատ արագ իրեն շատ լավ դրսևորեց մասնավոր բիզնեսում: Դարձավ մուլտիմիլիոնատեր, ստեղծեց արտասահմանում ամենակասկածելի կապերը: Իսկ հետո որոշեց նաև հայրենիքով զբաղվել: Այդ ժամանակվա վարչապետը` Տիգրան Սարգսյանը, նույնպես ինտելիգենտ է, և սրանք մեծ բարեգործական ծրագիր մշակեցին, անունն էլ դրեցին «Դիլիջանի միջազգային դպրոց»: Բնականաբար, դպրոցի կառուցումը և հետագա գործունեությունը լուրջ գումարներ էին պահանջում, իսկ քանի որ վճարելու ցանկություն չկար, բայց կար այդ ծրագիրն իրականացնելու և մեծ բարերար հռչակվելու ցանկություն, Ռուբեն Վարդանյանը որոշեց այդ փողը սարքել հենց Հայաստանի հաշվին, և դրա մի մասը նվիրել պատմական հայրենիքին: Այդպես էլ եղավ:


ՀՀ Ազգային ժողովը 2013թ. հատուկ Ռուբեն Վարդանյանի համար օրենք ընդունեց` կառավարության առաջարկով: Կարճ ասած, օրենքի իմաստն այն էր, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ փող սարքի Հայաստանում` հարկային և մաքսային արտոնությունների հաշվին, դրա մի մասը ծախսի դպրոցի վրա, մյուս մասն էլ, հավանաբար, կիսի Տիգրան Սարգսյանի հետ: Եվ օրենքում Տիգրան Սարգսյանն ամրագրեց հետևյալը.


«1) կազմակերպությունների (խոսքը Ռուբեն Վարդանյանին պատկանող և դպրոցի շինարարության հետ կապ ունեցող կազմակերպությունների մասին է - խմբ.) կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից.


2) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.


3) կազմակերպությունների զուտ շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից.


4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից.


5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հող ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից»:


Ինչպես տեսնում ենք, այս օրենքով Վարդանյանին հնարավորություն է ընձեռվում օդից, առանց որևէ ներդրման, դիզել հսկայական կարողություն: Ինչ ասել է հարկերից և մաքսատուրքից ազատված ներմուծում` հայտնի է բոլորին, այս մասին երկար խոսելու կարիք չկա, ասենք միայն, որ դա անսահման և անքանակ փողերի աղբյուր է:


Դժվար է ասել, թե որքան խերվեց Ռուբեն Վարդանյանն այս օրենքից, բայց ստույգ կարելի է ասել, որ նա, բացի դպրոցի համար նախատեսված գումարից, բավական փող գրպանեց, և դա էլ քիչ է` բարերար դարձավ:


Փաստորեն, արդյունքում ստացվեց հետևյալը. Ռուբեն Վարդանյանը որոշեց բարեգործություն անել Հայաստանում, բայց չուզեց իր սեփական փողը ծախսել դրա վրա, հետևաբար, լինելով ինտելիգենտ, այսինքն` ճկուն ուղեղի տեր, նա երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի հետ մեխանիզմ մշակեց, որի շնորհիվ և՛ մեծ փող աշխատեց (այն ժամանակ մամուլը գրում էր, որ Վարդանյանին տրված է 1,5 միլիարդ դոլարի ազատ ներմուծման իրավունք, դա նշանակում է, որ նա վաստակել է մոտ 300 միլիոն դոլար, դպրոցի կառուցման արժեքն էլ 110 միլիոն էր, թեպետ ճշգրիտ թվերը պարզել անհնար է` դրանք հասու են միայն Ռուբեն Վարդանյանին և նրա հայաստանյան գործընկերներին), այսինքն` թալանեց մեր պետբյուջեն, և՛ թալանածի մի մասով դպրոց կառուցեց: Եվ դասվեց հայ ժողովրդի նորագույն սրբերի շարքին: Հարց. ո՞վ չէր կարող անել նման բարեգործություն, ո՞վ չի կարող և ո՞վ չի համաձայնի պետական բյուջե թալանել, եթե տան այդպիսի հնարավորություն, և թալանածի մի մասն էլ ուղղել բարեգործության: Կարծում ենք, այս հարցի պատասխանն ակնհայտ է:


Սակայն հարցեր կան, որոնց պատասխաններն ուղղակի գոյություն չունեն: Օրինակ, զարմանում ես, թե միթե հայ ժողովրդի մտածողությունն այն աստիճան իռացիոնալ է, որ այլասերում ու նենգափոխում է ամեն ինչ և հանրային կարծիքը որևէ հարցի շուրջ չի գալիս օբյեկտիվ եզրահանգման: Ինչ-որ մի կասկածելի մեկը գալիս է Բեյրութից, աշխատում է «ՎիվաՍելի» գործադիր տնօրեն, լափում է ընկերությունը, կաշառակերությամբ է տարվում, իսկ երբ իբր թե բարեգործության վրա ծախսում է սեփականատիրոջ, տվյալ դեպքում` ռուսական ՄՏՍ-ի փողերը, ապա համոզում է հայ ժողովրդին, թե հենց ինքն է բարերարը, այլ ոչ թե ՄՏՍ-ը, իսկ հանրային կարծիքն էլ ընդունում է այդ վարկածը` հասկանալով միաժամանակ, որ բարերար պետք է որ համարվի զոհաբերած գումարի տերը, այլ ոչ թե տնօրինող մենեջերը: Գալիս է մեկը Մոսկվայից, ինչ-որ գեղեցիկ գաղափար է հնչեցնում, օրենքի ուժով ստանում է լայնածավալ թալանի իրավունք, թալանածի մի մասով իրոք լավ գործ է անում, և նույնպես հռչակվում է բարերար: Զարմանալի է և անհասկանալի...


Ինչևէ, շնորհավորենք Ռուբեն Վարդանյանին նրա հաջողությունների համար պատմական հայրենիքում: Ցանկանանք նրան նորանոր ֆոտոսեսիաներ արքայազն Չարլզի և աշխարհի մյուս այլասերուկների հետ: Լուսանկարներից բացի, նրան ցանկանանք նաև նորանոր ծանոթություններ համաշխարհային շոու բիզնեսի և արվեստի ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի հաջողությունների նա հասնի այդ գործում, որպեսզի Հայոց ցեղասպանության հաջորդ տարելիցին կարողանա Հայաստան բերել Պիեր Ռիշարին: Եթե դա էլ նա արեց, ապա, կարծում ենք, նրա հեղինակությունը Հայաստանում այնպիսի բարձունքների կհասնի, որ դրանցից այն կողմ էլ բան չի մնա աշխարհում: Եվ նա, հագենալով Հայաստանից և իր բարերարությունից, կդադարի այլևս այս երկրում որևէ ծրագիր իրականացնել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի պետական բյուջեին սպառնացող վտանգներից մեկը կչեզոքանա: Եվ հանուն այդ չեզոքացման արժե, որ այսօր մենք Ռուբեն Վարդանյանին ցանկանանք ամեն ինչ և ամեն բարիք, միայն թե նա հեռու մնա մեզնից և իր համար մեկ այլ տարածք գտնի աշխարհում՝ թալանածի հաշվին բարեգործությամբ զբաղվելու նպատակով:






Դիտումների քանակ 78195


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Մայիսի 29, 2017


Հայ ժողովրդի ամենավտանգավոր արտադրանքներից մեկը` Վարդանյան Ռուբենը, որն «Ավրորա» մրցանակաբաշխություն է հորինել Հայաստանում, պար...

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Դեկտեմբերի 6, 2016


Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի ամենավտանգավոր զավակներից մեկն է` նա ինտելիգենտ է ներկայանում, բայց նրա տված վնասը չի համեմատվի ...

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Դեկտեմբերի 4, 2016


Շատ է գրվել այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը ինչ-որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ որոշել է հայ ժողովրդին զրկել Սևանից և Ջերմ...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Սեպտեմբերի 27, 2016


Գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին տարիներին սկսել է հաճախ վերհիշել Հայաստանը (առաջներում այդպես չէր): Մեծ-մեծ նախագծեր է իրական...

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Հունիսի 30, 2016


Այսօրվա ընդհանուր լրահոսից երկու դրվագներ անմիջապես ուշադրություն են գրավում: Առաջինը կապված է «Հայ կանանց ճակատի» ներկայացուցի...

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Հունվարի 29, 2016
2

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում խոշոր ներդրումներ կատարելուց հետո իրեն ներշնչել է, որ արդեն բոլոր իրավ...

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Մայիսի 25, 2015
3

RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի մասին որոշ դեպքերում կ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ