Ազգային խայտառակություն

Եկեղեցին Գյումրիում «հանրային գերակա շահ» է գտել

Մայիսի 7, 2016
Եկեղեցին Գյումրիում «հանրային գերակա շահ» է գտել

Գյումրու ավագանու առաջիկա նիստում անդամները կքննարկեն Շիրակի թեմին «Մուշ» թաղամասում հողատարածք տրամադրելու հարցը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դեռ ամիսներ առաջ էր քաղաքապետարանին գրություն ուղարկել այդ տարածքն ընդմիշտ Հայ Առաքելական եկեղեցուն հատկացնելու խնդրանքով՝ եկեղեցի կառուցելու մտադրությամբ:

 

Հատկապես Գյումրիում նոր եկեղեցի ունենալու մասին խոսակցությունները չէին կարող չմտահոգել մարդկանց: Նախ քաղաքը բավարար թվով եկեղեցիներ ունի, և հետո՝ մինչ օրս աղետի գոտի համարվող Գյումրիում պիտի որ առաջնահերթությունը այլ կառույցներինը լիներ, եկեղեցին կարող էր նաև համբերել:


Բայց չէ: Որոշել են ոչ միայն դա անպայման գլուխ բերել, այլև Միքայել սրբազանը հոխորտացել է. «Գյումրին պետք է ունենա 20 եկեղեցի»: Թե ինչու 20 և ոչ թե 50 կամ 100՝ դա թեմի առաջնորդը կիմանա: Հավանաբար, հաշվարկ է կատարել ու կանգ է առել այդ թվի վրա: Ու դեռ այսքանից հետո էլ ատամ ունի նրանց վրա, ովքեր իր հետ համակարծիք չեն: Նրա կարծիքով, իրեն քննադատողները նրանք են, ովքեր ոչինչ չեն հասկանում, նրանք չգիտեն՝ ինչ բան է եկեղեցին, ի վիճակի չեն հասկանալու: «Մենք կառուցելու ենք, չցանկացողները պիտի տրաքվեն, մեջտեղից պիտի տրաքվեն: Բյուջեի միջոցներով մի եկեղեցի կառուցվե՞լ է: Պետական փողերով, հարկերով մի եկեղեցի կառուցվե՞լ է: Երբ հոխորտացողների հարկերով եկեղեցի կկառուցվի, թող այդ ժամանակ նոր գան և հաշիվ պահանջեն: Ոչ մի եկեղեցու նորոգման համար պետական բյուջեից մի կոպեկ չի ծախսվել: Եկեղեցու գործը եկեղեցի կառուցելն է, բա ի՞նչ կառուցենք՝ լվացքատո՞ւն, գարեջրատո՞ւն»,- կատաղության նոպայի մեջ բռունցքներն է ճոճում Աջապահյանը:


Այն, որ պետական բյուջեն այդ նպատակով եկեղեցուն պարտավոր չէ փող տալ, դա հիմարն էլ գիտի: Եկեղեցին անջատ է պետությունից: Իսկ որ եկեղեցին մի կոպեկ անգամ չի ավելացնում նույն պետության բյուջեում, սա էլ ինչպես հիմարը, այնպես էլ սրբազանը պիտի որ իմանան: Իսկ որ եկեղեցու համար լվացքատուն կառուցելն ավելի պատվաբեր կլինի, դա կասկածից վեր է, քանի որ այնտեղ կարելի է այլևայլ աղտեղությունների շարքում մաքրել նաև կեղծ ու գրպանահատ հոգևորականների հոգիները, որոնց համար վաղուց արդեն եկեղեցի կառուցելը ոչ թե աստվածահաճո գործ է, այլ նոր օբյեկտ բացելու, նոր բիզնես դնելու նախաձեռնություն: Ու այստեղ չհասկացողներ չկան, ինչպես ուզում է համոզել Շիրակի թեմի առաջնորդը: Այստեղ կան զարմացածներ, որոնք ապշում են, թե որքան ցածր կարող է ընկնել հոգևոր հովիվը մի կտոր ավելորդ պատառի համար:

 






Դիտումների քանակ 34729


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ