Միջազգային խայտառակություն

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Մայիսի 9, 2016
Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Ջհանգիր Լֆիկյան

 

Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, ունի «Ադրբեջանցի ժողովրդի համազգային առաջնորդի» պաշտո՞ն ասենք, թե՞ կարգավիճակ՝ չգիտենք։ Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե ինչու է Հեյդար Ալիևին բաժին հասել այդ տիտղոսը։ Եվ ահա այսօր հարևան երկիրը երկու տոն էր նշում՝ Համազգային առաջնորդի ծննդյան օրը և Հաղթանակի օրը։


Մայիսի 9-ի տոների կապակցությամբ Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն Հեյդար Ալիևի ծննդյան 93-րդ տարելիցի և ֆաշիզմի դեմ հաղթանակի 71-ամյակի առիթով։ Արարողությանը մասնակցեցին Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկինը՝ Մեհրիբանը, տեղեկացնում է Day.az-ը։ Իլհամ Ալիևը, հասկանալի է, հանդես եկավ ճառով և նշեց, որ ներկայիս Հաղթանակի օրը նշվում է հատուկ խանդավառությամբ՝ հիշեցնելով այն մասին, որ անցած ամսվա սկզբին «մեր բանակը հաջող հակահարձակողական գործողություն իրականացրեց Հայաստանի զինված ուժերի դեմ, որոնք փորձեցին սադրանք իրականացնել զորքերի շփման գծում, և այդ գործողության արդյունքում որոշ տարածքներ ազատագրվեցին օկուպացիայից, պետության ղեկավարը շնորհավորանքներ հայտնեց այդ հաղթանակի առիթով և ասաց, որ ապրիլյան մարտերը մեկ անգամ ևս ի ցույց դրեցին մեր բանակի ուժը, մեր ժողովրդի համերաշխությունը»,- գրում է պարբերականը։


Ալիևը նաև ցավով փաստեց, որ անկախության առաջին տարիներին Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, չէր նշվում, և միայն այն բանից հետո, երբ «Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը կրկին իշխանության եկավ, այդ տոնը վերադարձվեց ժողովրդին»։


Ընդգծելով, որ վաղը նշվելու է մեծ առաջնորդի ծննդյան 93-րդ տարելիցը, նախագահ Իլհամ Ալիևը պատմեց այն աշխատանքի մասին, որն արվել է «Համազգային առաջնորդի կողմից հանուն Ադրբեջանի», հիշեցրեց, որ Հեյդար Ալիևի ջանքերի արդյունքում Ադրբեջանը զարգանում էր ինչպես Խորհրդային Միության շրջանում, այնպես էլ անկախության տարիներին։ Պետության ղեկավարը նշեց, որ այն տարիներին, երբ «Մեծ առաջնորդը» գտնվում էր իշխանության ղեկին, մշտապես քարոզվել և ուշադրության կենտրոնում են գտնվել ազգային արժեքները, ազգային մշակույթը։


Անդրադառնալով հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներին՝ Ալիևն ասաց, որ այդ հակամարտությունն արհեստական սադրանք է, որի դառը հետևանքներն Ադրբեջանն զգում է նաև այսօր։ Նա ընդգծեց, որ եթե «Համազգային առաջնորդը» անկախության առաջին տարիներին իշխանության ղեկին գտնվեր, ապա ղարաբաղյան հակամարտությունը չէր ծագի։


Ալիևը, ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունն ակնհայտ է, հայտարարեց, թե ապրիլյան մարտերը մեկ անգամ ևս ցույց տվեցին ադրբեջանական բանակի՝ ցանկացած խնդիր կատարելու ունակությունը։ Ալիևն իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. «Այս ճանապարհը Հեյդար Ալիևի ճանապարհն է։ Մենք ընթանում ենք և ընթանալու ենք այս ճանապարհով և կապահովենք ադրբեջանական ժողովրդի երջանիկ ապագան»։ Իհարկե, նա չհիշատակեց, որ հենց «Մեծ, Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի» շնորհիվ էր, որ Ադրբեջանը զրկվեց յոթ շրջաններից չորսից։ Իսկ մենք դա հիշում ենք և կոչ ենք անում Ադրբեջանին երբեք չշեղվել այդ ճանապարհից։







Դիտումների քանակ 47852


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևն օգնել է Նիկոլին

Ալիևն օգնել է Նիկոլին

Հուլիսի 10, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևը փաստացի հայտարարել է, թ...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

 Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Ապրիլի 28, 2018


Բողոքի փողոցային ակցիաների սկսվելու պահից շփման գծում համեմատաբար հանգիստ է։ Ասում են, թե, իբր, դա կապված է այն բանի հետ, որ Ադ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ