Ազգային խայտառակություն

Մերժվածների լավագույն տասնյակը

Մայիսի 10, 2016
Մերժվածների լավագույն տասնյակը

Օսկան Քոչարյան


«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այս անգամ որոշել է դառնալ ոչ միայն մեր, այլև մեր կարծիքի տերը, որովհետև, ինչպես նրանց հաջողվել է պարզել, առանց մարդկանց աջակցությանն արժանանալու երկրին տիրելն այնքան էլ հեշտ գործ չի լինելու: Բայց քանի որ աջակցություն գրեթե չկա, այդ դեպքում ուրիշ ոչինչ չի մնացել անելու, քան նկարել ցանկալի պատկերը: Եվ ահա հենց այդպես էլ վարվել են նախաձեռնության վառ երևակայության տեր տղերքը:


Նրանք հրապարակել են իբրև թե իրենց կողմից կազմակերպված քվեարկության արդյունքները, համաձայն որի Հանրային վստահության խորհուրդ կազմավորելու համար առավել հանրային վստահություն ստացած առաջին 10 անհատներն են համարվել Արթուր Մեսչյանը, Արա Պապյանը, Արգիշթի Կիվիրյանը, Անդրեաս Ղուկասյանը, Արթուր Սաքունցը, Գարեգին Չուքասզյանը, Զարուհի Փոստանջյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Լևոն Բարսեղյանը և Նիկոլ Փաշինյանը:


Հանրությունը, բնականաբար, անտեղյակ է այն մասին, որ ինքը լավագույն տասնյակ է ընտրել: Բայց հանրությունը շատ հանգիստ է ու չի պատրաստվում բողոքել նրա համար, որ մի կույտ մարդիկ հանդես են գալիս իր անունից: Հանգիստ է մի շատ պարզ պատճառով՝ ինքը վաղուց է իր վերաբերմունքն արտահայտել տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր անհատի մասին: Օրինակ, մի՞թե Անդրեաս Ղուկասյանը մոռացել է, որ նույն այդ հանրությունը ընտրությունների ժամանակ նույնիսկ 0,1 տոկոսի ձայն չտվեց իրեն, և ուրեմն, ինքն այդ ի՞նչ հրաշքով պիտի դառնար նրանց ֆավորիտը: Կամ Ժիրայր Սեֆիլյանն անտեղյա՞կ է, որ վերջին բանը, ինչ ստացել է հանրությունից, «դավաճան» պիտակն է: Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը մոռացե՞լ են, որ իրենք գրանտակերներ են ու հանրության հետ եթե նույնիսկ ընդհանրություններ ունեն, ապա դա հաստատ Հայաստանի հանրությունը չէ:


Ցուցակում ընդգրկված մյուսները ևս իրենց ճիշտ չափաբաժինն ու որակումները շատ վաղուց են վաստակել, մեկ առ մեկ դրանք վերհիշելու անհրաժեշտություն չկա:


Եվ ահա այս անվստահելի վստահորդները այժմ հայտարարում են, թե թիկունքում ունենալով ժողովրդի աջակցությունը, իրենց հիմնական գործառույթ են համարում պաշտպանության ոլորտի ուսումնասիրումը-աուդիտը՝ պարզելու համար, թե որքանով են ՀՀ զինված ուժերը պատրաստ (սպառազինված) երկարատև պատերազմի համար, և ինչ քայլեր են անհրաժեշտ դա ապահովելու համար: Հետագայում, այս խորհուրդը պետք է վերահսկի նաև հավաքագրված գումարների հրապարակային ծախսումները:


Սա, իհարկե, ամենավատ անեկդոտից էլ վատ է հնչում և նույնիսկ ծիծաղ չի հարուցում: Բայց մինչ «գառը գելին ամանաթ կտան», մի բան էլ հիշեցնենք ու փակենք հանրության 10 երևելիների թեման: Վերը նշված ցուցակում կա նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անունը, ով պարբերաբար խոսում է կեղծված ընտրությունների մասին: Այժմ ինքը նմանատիպ մի ընտրությամբ ընդգրվել է կասկածելի ցուցակում: Տեսնես հիմա ի՞նչ պիտի ասի արդարության և ազատ կամարտահայտման թեմաներով: Աստված մի արասցե, եթե հանկարծ պարզվի, որ դրա համար էլ է ընտրակաշառք բաժանվել:







Դիտումների քանակ 60838


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յու...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018


Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հե...

Անդրիասը իր տառապանքների փոխհատուցումն է պահանջում

Անդրիասը իր տառապանքների փոխհատուցումն է պահանջում

Հունիսի 30, 2018


Բանտից ազատ արձակված «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի առաջին գործը դարձավ նոր կուսակցո...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Մի ձայն լսվեց հիվանդանոցից

Փետրվարի 19, 2018


Մարդկանց ինչքան են հոգնեցրել ու ձանձրացրել կոչեր հնչեցողները: Ով ասես, որ իր պարտքը չի համարում կոչով դիմել համայն ազգին, կարծե...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ