Միջազգային խայտառակություն

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Մայիսի 11, 2016
Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Օսկան Քոչարյան

 

Նորագույն պատմության մեջ այնպես է ստացվել, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն աշխատանքից հեռացվում է Երևանից։ Դա, իհարկե, իշխանության ձևավորման ժողովրդավարական սկզբունք չէ, քանի որ այդ գործով պետք է զբաղվեն բուն Ադրբեջանի քաղաքացիները։ Բայց հարևան երկրում իշխանության հերթագայության դեմոկրատական մեխանիզմների բացակայության պատճառով այդ բեռն իր ուսերին է վերցրել հայկական ղեկավարությունը, որը նույնպես բավական հեռու է դեմոկրատականությունից։


Հակիրճ հիշեցնենք երևանյան ռեժիմի զոհերի ճակատագրի մասին։ Այազ Մութալիբովը՝ տիպիկ սովետական ինտելիգենտ, դարձավ հայկական կողմի հաջողություններից դժգոհ ադրբեջանական բնակչության դժգոհության զոհը. Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը նրան վտարեց երկրից և ինքը նստեց հանրապետության ղեկավարի աթոռին (Մութալիբովին երկու անգամ են հանել՝ մի անգամ Խոջալուից հետո ինքն իր կամքով է հեռացել, բայց հետո խորհրդարանը վերականգնել է նրա լիազորությունները, իսկ Շուշիից հետո նա արդեն փախավ)։ Էլչիբեյն ինքն էլ երկար չդիմացավ. նրա օրոք Ադրբեջանը կորցրեց երեք շրջան՝ Ղարաբաղի հետ միասին, և դա ցասումի ալիք առաջացրեց երկրում, ինչի արդյունքում Հեյդար Ալիևը կազմակերպեց ոչ մեծ հեղաշրջում և Նախիջևանից, որտեղ զբաղեցնում էր ինքնավար հանրապետության ղեկավարի պաշտոնը, տեղափոխվեց Բաքու։ Նրա գալուն պես հայկական ղեկավարությունը նորից դրեց Ադրբեջանի ղեկավարության իշխանափոխության հարցը՝ գրավելով ևս չորս շրջան։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, փափուկ ու ներողամիտ մարդ լինելով, մինչև վերջ չհասցրեց Հեյդար Ալիևի պաշտոնանկության գործը՝ նրան թույլ տալով մեռնել պատվով, և ավելին՝ իշխանությունն էլ հանձնել որդուն։


Փաստորեն ստացվում է, որ եթե Իլհամ Ալիևը ցայսօր աշխատում է որպես Ադրբեջանի նախագահ, ապա դա նշանակում է, որ նրան աշխատանքից չեն հանել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք զբաղվում էին բանակցություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և, հետևաբար, նոր տարածքներ չէին գրավում։ Արդյունքը երկար սպասել չտվեց. Իլհամ Ալիևին այսօր հայրենիքում Իլհամ-ազատարար են անվանում, և հարկ է ասել, որ իր այդ տիտղոսը նա ստացել է միանգամայն արժանիորեն. այն 20-30 հեկտար դատարկ, խանձված հողը, որը նրան բաժին ընկավ հսկայական զոհերի գնով քառօրյա պատերազմի արդյունքում՝ միանգամայն «ձգում» է ազատագրված տարածք համարվելուն։


Լավ, բա հետո՞ ինչ է լինելու։ Չէ՞ որ 20-30 հեկտարը բնավ այն չէ, ինչին ձգտում է Ալիևը։ Նրան ավելի շատ է հարկավոր, այլապես լրիվ կարող է զրկվել ազատարարի տիտղոսից։ Երկար տարիներ նա համառորեն ավելացրել է իր բանակի հարձակողական հզորությունը, միլիարդավոր դոլարների սպառազինություն է գնել, բայց բլից-կրիգը ձախողվեց։ Հիմա Ալիևը, ունենալով Թուրքիայի անվերապահ աջակցությունը և ԱՄՆ ծածուկ հրահանգները, արդեն չի համարձակվում երկրորդ բլից-կրիգին։ Ասում են՝ նա դա հունիսից շուտ չի անի, «Ֆորմուլա-1»-ի ավարտից հետո։ Բայց չենք կարծում, թե Ալիևը կդիմի երկրորդ փորձին, քանի որ այսօր նրան պարզ է ռազմական ճանապարհով իրադարձությունների զարգացման ամբողջական պատկերը։


Բանն այն է, որ Ղարաբաղում այսօր կենտրոնացված են տարատեսակ հրետանու հարյուրավոր միավորներ և մոտ հարյուր «Գրադ» կայանքներ։ Դա ահավոր հզորության կրակային ուժ է, էլ չեմ ասում խորհրդային բալիստիկ «Սկադ» տիպի հրթիռների մասին՝ որոնց թռիչքային հեռահարությունն ավելի քան 300 կմ է։ Հրետանու կրակի տակ կհայտնվեն խիտ բնակեցված մի քանի շրջաններ, ներառյալ Տերտերը, Բարդան և Եվլախը, որոնք այսօրվա դրությամբ գրեթե անմարդաբնակ են. բնակչությունը տարհանված է, այնտեղ կան միայն զինվորական ստորաբաժանումներ (մենք խոսում ենք միայն Մարտակերտի ուղղության մասին)։ Այնտեղից ադրբեջանական զորքերին քշելը և այդ շրջանները գրավելն ընդամենը մի գիշերվա աշխատանք է։ Իհարկե, ադրբեջանական հրետանու հասանելիության գոտում է գտնվում նաև մեր Մարտակերտի շրջանը, բայց եթե հայերը վտանգում են ընդամենը ավերածություններ ունենալ, ապա ադրբեջանցիները պարզապես կզրկվեն նոր տարածքներից։ Եվ Իլհամ-ազատարարը, անկասկած, հիանալի հասկանում է սա։


Չենք խորանա ռազմական պոտենցիալների հարաբերակցության և սահմանի ողջ պարագծով մարտական գործողությունների վերսկսման հեռանկարի հարցերի մեջ, ասենք միայն, որ Իլհամ Ալիևը, հավանաբար, վատ չի պատկերացնում իր ապագան տարածքների կորստից հետո, դրա համար էլ իրեն հնազանդ է պահում և սահմանափակվում է ռազմատենչ հռետորաբանությամբ։ Ի՞նչ է ասելու նա իր ժողովրդին, որի հաշվին այդքան սպառազինություն է գնել։ Ասելու է, թե հայերը նորից ռուսների օգնությամբ հաղթեցի՞ն։ Չեն հավատա։ Ասելու է, թե հայերը միտումնավոր էլի մի քանի շրջան գրավեցին, որպեսզի իրեն հանեն աշխատանքից և իշխանությունն Ադրբեջանում տան թույլ ընդդիմությա՞նը։ Սրան, իհարկե, Ադրբեջանի ժողովուրդն ավելի շուտ կհավատա, բայց դա չի թեթևացնի Իլհամ Ալիևի վիճակը։


Իհարկե, Ալիևը ժամանակին հոգ տարավ ընդդիմության մասին. այսօր Ադրբեջանում անկառավարելի քաղաքական ուժ գրեթե չի մնացել։ Բայց ջախջախիչ խայտառակ պարտությունը պատերազմում, ընդ որում՝ տնտեսական առումով թույլ հակառակորդի հանդեպ, հարկադրյալ հրադադարը և նոր ստատուս-քվոյի փաստացի հաստատումը սպանիչ են, քանի որ դա կծնի տարերք, որը կարող է սրբել-տանել ուժեղ ավտորիտար ռեժիմը։


Այսպիսով, Իլհամ Ալիևը հայկական կողմի թվով երրորդ պոտենցիալ զոհն է։ Տեսնենք, թե որքան կդիմանա նա՝ չտրվելու համար ինքնասպան քայլին։ Սակայն, պետք է նշենք, որ Ալիևն այսօր կարող է զոհվել անգամ ամենաքնքուշ վարքագծի դեպքում։ Այս առնչությամբ հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նույնպես նյարդեր ունի, որոնք կարող են ցանկացած պահի տեղի տալ, հենց որ դա համաժամանակեցվի արտաքին գործոնների հետ։







Դիտումների քանակ 38132


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gard...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ, նրա բալեն` հայկական հողերը. ինչո՞ւ

Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ, նրա բալեն` հայկական հողերը. ինչո՞ւ

Հունիսի 19, 2017


Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասարա...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հուլիսի 12, 2016


Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը