Միջազգային խայտառակություն

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Մայիսի 11, 2016
Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Քոչար Օսկանյան

 

Կատարվե՛ց։ Վրաստանը հիացմունքի մեջ է. երկրում սկսվել են ՆԱՏՕ մասշտաբային զորավարժությունները, իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ասել է, թե Noble Partner 2016 զորավարժությունները, որոնց մասնակցելու են ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինծառայողները, ամենախոշորն են հանրապետության ողջ պատմության ընթացքում։


«Դեռևս երբեք Վրաստանում ոչ մի զորավարժությանն այսքան գործընկեր չի մասնակցել։ Սրանք ամենամեծ զորավարժություններն են երբևէ Վրաստանում տեղի ունեցած վարժանքներից։ Առաջին դեպքն է, երբ վարժանքներին ներկայացված են ամերիկյան տեխնիկա և տանկեր։ Սա կարևոր է, քանի որ մեր զինծառայողները հնարավորություն կունենան այստեղ ստանալու տեխնիկայի (որն օգտագործում են ՆԱՏՕ-ում) հետ վարվելու պրոֆեսիոնալ մեծ փորձ»,- չորեքշաբթի ասել է Թ.Խիդաշելին լրագրողներին՝ Վազիանիի ռազմական հրաձգարանի տարածքում զորավարժությունների բացման արարողությունից առաջ։


Զորավարժություններին մասնակցելու են հատուկ Բուլղարիայից այստեղ նետված M1A2 Abrams տանկեր և հետևակի M2 Bradley մարտական մեքենաներ։ Վրացական կողմից զորավարժանքներին գործի կդրվեն Т-72 տանկեր և БМП-2-ներ։ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ զորավարժություններին կմասնակցի 1300 զինծառայող, ներառյալ՝ 650 ամերիկյան և 150 բրիտանական։ Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երկրորդ անգամ, դրանք ուղղված են վաշտի անձնակազմի մակարդակով ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերում մասնակցության համար վրացի զինծառայողների պատրաստվածությունը բարձրացնելուն։


Եթե հարևանները երջանիկ են, ապա մենք պետք է ուրախանանք։ Միայն թե չենք հասկանում՝ վրացին ինչի՞ համար է ուրախանում։ Քանզի ՆԱՏՕ-ի հետ նրանց սերտ և «ռազմավարական» համագործակցության առաջին փուլն ավարտվեց Վրաստանի անդամահատմամբ և երկու հանրապետությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստով։ Տեսնենք, թե ինչ կկորցնեն վրացիները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր փուլի արդյունքներով։


Զարմանալի է, որ վրացիները, որոնք կարծես թե վատ չեն կողմնորոշվում իրականության մեջ, մինչև հիմա այդպես էլ չհասկացան իրենց ազգային ողբերգության պատճառը։ Չէ՞ որ ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ը զինեց Վրաստանին և պատերազմի պատրաստեց ընդդեմ խռովյալ տարածքների, և ոչ թե Կրեմլից, այլ Պենտագոնից Միխայիլ Սաակաշվիլուն հանձնարարվեց վերցնել Ցխինվալը, ինչն էլ նա արեց՝ դրա դիմաց վճարելով Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստով։ «Դու երկու օր ունես, որպեսզի լուծես Օսիայի հետ հարցը»,- մոտավորապես այսպես էր ասել Սաակաշվիլուն ԱՄՆ այն ժամանակվա պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Նա, իհարկե, վրացիներին բարիք էր ցանկանում, միայն թե չէր կռահել Պուտինի պատասխան ռեակցիան։ Հետաքրքիր է՝ գլխի կընկնե՞ն արդյոք Վաշինգտոնում այս ռեակցիան հաջորդ անգամ, երբ հերթը հասնի վրացական ղեկավարությանը տրվելիք նոր հանձնարարությանը։ Եթե ոչ, ապա կհամաձայնե՞ն արդյոք վրացիները կատարել անդրօվկիանոսյան ղեկավարության կասկածելի հանձնարարությունը։ Եվ ինչպիսի՞ն կլինի Վրաստանի քարտեզն այն բանից հետո, երբ հանձնարարության կատարման օպերացիան ավարտվի։






Դիտումների քանակ 21876


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Ապրիլի 29, 2017


Չեռնոգորիայի պառլամենտը որոշում է կայացրել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին: Այս որոշման առթիվ այդ երկրի նախագահ Ֆիլիպ Վույա...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Փետրվարի 11, 2017


Վերջին շրջանում հարևան Վրաստանում ծավալներ ընդունող ներիշխանական մի սկանդալում տեղի-անտեղի հոլովվում է Հայաստանի անունը: Խոսքը ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Վրացական արև և հայկական արևայրուք

Վրացական արև և հայկական արևայրուք

Սեպտեմբերի 28, 2016


Երբ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե հայ-վրացական հարաբերությունները երբևէ ավելի ջերմ ու ...

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Սեպտեմբերի 21, 2016


Չէի հասցրել սեղան նստել, երբ Վլադիմիր Պուտինն ինձ ասաց, որ ՆԱՏՕ-ն, որն այն ժամանակ ես գլխավորում էի, այլևս ոչ մի նպատակ չունի, ...

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Հուլիսի 11, 2016


Եթե Գագիկ Մելիքյանն անկեղծ է խոսում և իրոք հավատում է իր ասածին, ուրեմն պետք է եզրակացնել, որ նա, մեղմ ասած, հավ է կյանքում ու ...

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Հունիսի 24, 2016
3

Այսօր Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնեցին, որ կրկին փակվել է Վերին Լարսի անցակետը: Սա մեզ համար մի բան է նշանակում. հայկակա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ