Սովորական խայտառակություն

Վահրամ Բաղդասարյանն ուզում է թռնել երկրից

Մայիսի 13, 2016
Վահրամ Բաղդասարյանն ուզում է թռնել երկրից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին շատ են զայրացնում խոսակցություններն այն մասին, որ հիմա հանրությունը պաշտոնյաներից պահանջում է կուտակած հարստությունն ուղղել բանակին: Ընդհանրապես, տալ բառը նա չի սիրում, սիրում է վերցնել: «Բանակում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, և բանակի գումարները ծառայում են իրենց նպատակին: Ես խնդրում եմ այս իրավիճակում որևէ փորձ չանել ազդել զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանության վրա: Դրանից պետք է ձեռնպահ մնալ, մեր բանակը հաղթանակած բանակ է»,- անմիջապես արձագանքում է Բաղդասարյանը՝ ինքն էլ մի կարգին չհասկանալով, թե ինչ հարցի ինչ պատասխան է տալիս: Բայց երբ ՀՀԿ-ականին հիշեցնում են, որ Սերժ Սարգսյանն էլ հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքն էլ է զզվում այդ դղյակներից, բայց ի՞նչ կարող է անել, հո 1937 թիվը չէ, որ մարդկանց ունեցվածքը խլեն, այդ ժամանակ արդեն Վահրամ Բաղդասարյանը վերջնականապես է կորցնում իրեն: «Ի՞նչ եք կարծում, այսինքն՝ մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ»,- ահաբեկված բացականչում է նա:

 

Բաղդասարյան Վահրամը գողերից գողոնը ետ վերադարձնելու գործընթացը համարում է արտագաղթելու հիմնավոր պատճառ: Փաստորեն, նա պնդում է, որ եթե հանցագործներին սկսեն պատժել, Հայաստանն անմիջապես կդատարկվի: Երևի ինքն էլ արդեն ճամպրուկները կապել, շարել է դռան մոտ ու հետևում է, թե երբ վրա կհասնի ճակատագրական պահը:


Իսկ ահա այն, որ մինչ այդ տարիներ շարունակ իշխանություններն ու տարատեսակ պաշտոնյաներն էին «կուլակաթափ» անում ժողովրդին, որ այդ գրպանահատներից զզված հազարավոր մարդիկ բռնեցին գաղթի ճանապարհը, ՀՀԿ-ական պատգամավորը դա ոչ տեսել է, ոչ էլ վրդովվել է այդ երևույթից: Ու հիմա, հարցից անակնկալի եկած` վրա է տալիս. «Համբերեք, համբերեք: Կա՞ աշխարհում մի անկյուն, որտեղ չլինեն հարուստներ և աղքատներ: Նման իրավիճակում նման հարցերի բարձրացումը ներքաղաքական կյանքում ավելի մեծ բարդություն է ստեղծում, ձեռնպահ մնացեք այդ հարցերի բարձրացումից ընդհանրապես: Ժամանակը կգա, ամեն ինչ կտեսնեք»:


Ժամանակն իրոք կգա: Իրոք որոշ բաներ կտեսնենք: Բայց եթե այդ ժամանակ Վահրամ Բաղդասարյանը ցանկանա առնել դռան մոտի ճամպրուկներն ու թռնել երկրից, այդ բանը նրան հազիվ թե հաջողվի: Ժողովուրդը թույլ չի տա, որ Բաղդասարյանը արտագաղթի: Նրան կպահեն: Ուժով կպահեն:







Դիտումների քանակ 11290


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Դեկտեմբերի 5, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ինքը չի ժխտում, թե կա աղքատություն երևույթ: Այսինքն, աղքատությունը ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Մի արատավորեք արատավորվածը

Մի արատավորեք արատավորվածը

Սեպտեմբերի 19, 2017


Արդվիի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալվող ճակատամարտը նախկինի պես մնում է թեժ ու լարված: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահա...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Հոկտեմբերի 19, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վաղը կներկայացվի ու կքննարկվի ԱԺ-ում: Մինչ այդ ԱԺ խմբակցությունների մի մասը խո...

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Հունիսի 25, 2016


Տիգրան Պետրոսյանի անունով շախմատի տուն կա, քանի որ Պետրոսյանն աշխարհի չեմպիոն է եղել: Ալբերտ Ազարյանի անունով մարզադպրոց կա, որ...

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Հունիսի 1, 2016


Ազգային ժողովի բակում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ շքեղ միջոցառում էր կազմակերպված: Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքի...

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մայիսի 31, 2016
1

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ բանակում կան թերություններ և թերությունների համար պետք է լինեն...

Հիմարություն ասելու ժամանակը

Հիմարություն ասելու ժամանակը

Մայիսի 24, 2016


«Լռությունը ոսկի է» ասույթը եթե կիրառվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դեպքում, ապա պիտի հիմնովին ձևափոխվ...

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Մայիսի 21, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անզգույշ ձևակերպումը՝ արտասանված խորհրդարանական ճեպազրույց...

Հին երգերը գլխավորի մասին

Հին երգերը գլխավորի մասին

Մայիսի 20, 2016


Հայկական կողմը կարող էր շփման գծում ամեն բան վերադարձնել 1-2 օրում։ Բայց պետք է մտածենք, թե ինչ գին մենք դրա համար կվճարեինք և ...

Տիգրան Որիխանյանն ու Շմայս բրնաբարն ուղիղ եթերով սեքս են նայելու

Տիգրան Որիխանյանն ու Շմայս բրնաբարն ուղիղ եթերով սեքս են նայելու

Մայիսի 18, 2016


ԱՄՆ-ում մեկնարկել է ռեալիթի-շոու, որը կրում է «Սեքս ֆակտոր» խորագիրը: Վերջինիս մասնակցում են 16 երիտասարդ տղաներ և աղջիկներ: Հե...

Գեներալ Մանվելի կյանքի ինտիմ դրվագները բացահայտված են

Գեներալ Մանվելի կյանքի ինտիմ դրվագները բացահայտված են

Մայիսի 17, 2016


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ կոպիտ արձագանքեց Արցախի հերոս Վահան Բադասյանի՝ գեներալ Մանվելի թալանով զբաղվել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը վախեցա՞վ
Մայիսի 24, 2018


Նիկոլը վախեցա՞վ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ