Սովորական խայտառակություն

Հիմա բանակցո՞ւմ ենք, թե՞ չենք բանակցում

Մայիսի 16, 2016
Հիմա բանակցո՞ւմ ենք, թե՞ չենք բանակցում

Ասօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց Հայաստանի կողմից Արցախի ճանաչման նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ մտցնելու հարցը ու չստացավ դրական եզրակացություն: Գրեթե բոլոր պատգամավորներն իրենց ելույթներում հայտարարեցին, որ կողմ են Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, բայց այս պահին այդ որոշումը կայացնելու համար պատեհ առիթը չէ: Փաստարկներից մեկն էլ այն էր, թե այս որոշման ընդունմամբ սահմանին իրավիճակը կարող է ավելի լարվել:


Սակայն կար մեկ այլ ծանրակշիռ հիմնավորում, որը ներկայացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` ԱԳՆ-ն դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ համարելով, որ այս պահին նպատակահարմար չէ Արցախի ճանաչումը, ինչը կարող է խանգարել բանակցային գործընթացին: Սակայն նույն Քոչարյանը մի փոքր անց արտասանեց մեկ ուրիշ միտք, ինչը տրամագծորեն հերքում էր նախորդ պնդումը: ԱԳ փոխնախարարը այս անգամ էլ ասաց, որ այսօր խոսել բանակցային գործընթացի մասին անիմաստ է, քանի որ բանակցությունների համար անհրաժեշտ է կայուն զինադադար:


Տարօրինակ բան ստացվեց: Եթե այժմ բանակցային գործընթաց չկա, ուրեմն, ինչպե՞ս կարող է ԼՂՀ անկախության ճանաչումը խանգարել չեղած բանակցային գործընթացին: Իսկ եթե, այնուամենայնիվ, այն կա, ապա ո՞ւր մնացին իշխանությունների խոստումները, թե ոչ մի բանակցություն այլևս չի լինի, եթե երկիրը չստանա անվտանգության իրական երաշխիքներ և չկատարվեն Սերժ Սարգսյանի առաջադրած երեք նախապայմանները: Այնպես որ, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը ճիշտ կանեին, եթե օրինագիծ ներկայացնելուց առաջ նախ այդ գլուխկոտրուկը լուծեին:







Դիտումների քանակ 4269


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Հունվարի 11, 2018


Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և քրեական հեղինակության անուն վաստակած Ռուբեն Թաթուլյանի` Ռոբսոնի թեման այսօր նոր թափ հավաքեց այ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Տվեք ջայլամին դիվանագիտական աստիճան

Մարտի 10, 2015


Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը Հայաստանի բացակայությունը հիմնավ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը