Ազգային խայտառակություն

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Մայիսի 24, 2016
Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Ջհանգիր Լֆիկյան


Պարզվում է՝ Երևանի պետական համալսարանը տրակտոր ունի: Այս մասին ասել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը: Անդրադառնալով կրճատվելիք մեքենաների մասին հարցին` նա հայտարարեց, որ դրանք տասն են։ Սակայն այս կրճատման դեպքում էլ անձեռնմխելի կմնան ռեկտորին, պրոռեկտորներին սպասարկող ավտոմեքենաները, և կկրճատվեն, ասենք, տրակտորներ, բեռնատար ավտոմեքենա, ՊԱԶ մակնիշի ավտոբուս, ԳԱԶ-31 և «ՎԱԶ 21-10» մակնիշի մարդատար ավտոմեքենաներ և այլն:


«Մեր բացառապես բոլոր տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել արտաբյուջեով, այսինքն՝ մենք պետական բյուջեից ստացված գումարների հաշվին երբեք տրանսպորտային միջոց չենք գնել, որովհետև պետությունը մեզ գումար է տալիս հստակ պետական պատվերով կրթական ծառայություն մատուցելու նպատակով՝ ավելի քան 2 հազար ուսանողի համար։ Դա կառավարության գույքը չէ, այլ համալսարանի սեփականությունն է, բայց այս պահի դրությամբ մենք կրճատել ենք 10 մեքենա։ Իսկ այն մեքենաները, որոնք սպասարկում են պրոռեկտորներին և ռեկտորին, այսպես ասած ծառայողական մեքենաներ չեն միայն, որովհետև դրանք կցված են նաև այն ստորաբաժանումներին, որոնք համակարգում է տվյալ պրոռեկտորը, ու նաև օգտագործվում են այդ ստորաբաժանումների կարիքների համար բազմաթիվ ներկայացուցչական ծրագրերի ժամանակ, ասենք՝ հյուրերին դիմավորելիս կամ նրանց ինչ-որ տեղ տանելիս։ Եվ դրանք նույնպես այնքան էլ նոր չեն։ Ռեկտորի ծառայողական ավտոմեքենան, օրինակ, 5 տարվա է»,- ասել է Կարեն Գրիգորյանը։


Մենք չենք խորանա պրն Գրիգորյանի ասածների մեջ, թեպետ հիմնականում նա անհեթեթություն է ասում: Ի՞նչ կարիք կա արդարանալ, թե ռեկտորի մեքենան 5 տարեկան է, թե պրոռեկտորների մեքենաները սպասարկում են նաև այլոց, եթե չես արդարանում ամենագլխավոր հարցում, այն է` տրակտորը: Նա չի ասում, թե համալսարանի ինչին է պետք տրակտորը, բայց դա կասենք մենք նրա փոխարեն:


ԵՊՀ տրակտորը մեզ իսկապես զարմացրեց, և փորձեցինք պարզել, քանզի, ինչպես հայտնի է, այն ոչ մի կրթական գործառույթ չունի: Սկզբում եկանք այն եզրահանգման, որ տրակտորը սպասարկում է անձամբ ռեկտոր Սիմոնյանին, քանզի այն ավելի մեծ է մարդատար մեքենայից, հետևաբար, ռեկտորի մարմինն ավելի հեշտ կտեղավորվի նրա մեջ: Սակայն օպերատիվ տվյալներ ստացանք, որ ռեկտոր Սիմոնյանն ընդհանրապես չի նստում տրակտոր` դժվար է նրա համար բարձրանալ-իջնելը, ի վերջո, այդ տղան երկու ցենտներ քաշ ունի: Իսկ տրակտորի առաքելությունը համալսարանում հետևյալն է. ռեկտոր Սիմոնյանն այն անվճար տրամադրում է մի շարք գյուղացիների, որոնք հատուցում են նրան բերքով: Ըստ նվազագույն հաշվարկների` ռեկտոր Սիմոնյանը տարեկան սպառում է 18.25 տոննա սնունդ, այսինքն` օրական 50 կիլոգրամ: Այսօրվա շուկայական գների ու գիտնական Սիմոնյանի աշխատավարձի համադրությունը հուշում է մեզ, որ անգամ գիտությունների ակադեմիայի բյուջեն չի հերիքի Արամ Սիմոնյանին կշտացնելու համար: Եվ ԵՊՀ ղեկավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել տրակտոր գնելիս, հակառակ դեպքում, եթե չլիներ այդ տրակտորը, համալսարանում գիտնական Սիմոնյանն այնպիսի թալան կկազմակերպեր, որ շատ շուտով մենք չէինք ունենա ԵՊՀ հապավման տակ գործող այդ կրթօջախը:


Եվ ուրեմն, գանք այն եզրահանգման, որ տրակտորն իրոք ունիվերսալ երևույթ է: Այն կարող է ոչ միայն գյուղացիներին փրկել սովից` վարելով նրանց հողերը, ապահովելով նրանց բերքը, այլև մի հսկայական համալսարան, այն էլ` համապետական: Եվ լավ կլիներ, որ ԵՊՀ ռեկտոր, գիտնական Սիմոնյանի այս know-how-ն լայնածավալ կիրառում գտներ Հայաստանով մեկ:

 

Հետգրություն

 

Հուսանք, որ ԵՊՀ ղեկավարությունը ողջամիտ կգտնվի և տրակտորներն օտարելիս գոնե մեկը կպահի: Հակառակ դեպքում... (տես վերը):

 







Դիտումների քանակ 26866


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Մայիսի 29, 2018


Այսօր ողջ օրը Երևանի պետական համալսարանում չդադարեց ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ուսանողները պահ...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Նոյեմբերի 21, 2015


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերը տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 21-ի ցերեկվա ժամերին Վանաձորի թիվ 3...

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Նոյեմբերի 3, 2015


Նշենք, որ Արամ Սիմոնյանը 2,2 ցենտներ քաշ ունի, օրական սպառում է 10-12 կգ մսամթերք, 20-25 կգ միրգ, 8-10 կգ բանջարեղեն, 3-4 կգ շո...

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Հոկտեմբերի 5, 2015


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատկերացում չունի, թե ինչ բան է պետությունը: Նեղ տեսահորիզոն ունեցող մարդկանց ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ