Միջազգային խայտառակություն

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մայիսի 26, 2016
Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մինչ Հայաստանի քաղաքական և ոչ այդքան քաղաքական շրջանակները քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության կամ ճանաչման նպատակահարմարության խնդիրը, իսկ հայաստանյան բջջային օպերատորները սպասում են պատերազմական գործողությունների, որպեսզի իջեցնեն Լեռնային Ղարաբաղում ռոումինգի գները` հետագայում էլ ավելի բարձրացնելու ակնկալիքով, ադրբեջանական իբր Աղդամ քաղաքը ներկայացնող «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը դարձել է Ադրբեջանի գավաթակիր, ինչն իր հերթին նշանակում է, որ այն հանդես կգա ՈւԵՖԱ-ի գավաթակիրների միջազգային մրցաշարում: Դրանից հետևում է, որ «Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը, գոնե այս տարի, ՈւԵՖԱ-ի շրջանակներում կասոցիացվի Ադրբեջանի հետ: Ստացվում է, որ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիան մեծ ներդրում է կատարում Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին տեղեկատվության տարածման գործում: Ադրբեջանցիներին չի կաշկանդում անգամ այն, որ Աղդամ, ոչ միայն երբեք չի եղել Ղարաբաղի վարչատարածքային միավորների կազմում, այլև այսօրվա դրությամբ այդպիսի քաղաք ընդհանրապես չկա (այդ քաղաքը գտնվում է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի անմիջական հարևանությամբ և այդ իսկ պատճառով ավերված է և անմարդաբնակ): Այդ հանգամանքը կարծես չի անհանգստացնում նաև ֆուտբոլի միջազգային կառույցների ղեկավարներին:


Ինչևէ, միջազգային ասպարեզում Ադրբեջանը ցանկացած պատեհ առիթ օգտագործում է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին տեղեկատվություն տարածելու համար: Հայաստանի ֆուտբոլի մրցաշարում Արցախից որևէ թիմ չկա: Չկա առհասարակ Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական անվանումը կրող կամ գոնե հիշեցնող որևէ թիմ, հետեւաբար, նաև չեմպիոն կամ գավաթակիր, որն այդ անվանմամբ կներկայանար աշխարհին: Դե ինչ, Աղդամի «Ղարաբաղ»-ը Ադրբեջանի գավաթը նվաճեց, իսկ Հայաստանն արձանագրեց հերթական խայտառակ պարտությունը:







Դիտումների քանակ 9610


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արտոնյալ դասալիքները

Արտոնյալ դասալիքները

Փետրվարի 7, 2018


Տարկետման իրավունքի դեմ համառ պայքար մղող կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ամեն տարի ծառայությունից ազատվելու հ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Մեզ տարածքներ պետք չեն

Մեզ տարածքներ պետք չեն

Մայիսի 23, 2016


Ինչպես հայտնի դարձավ, այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի իրականացված զորավարժություններից հետո մեծ հրդեհ է առաջացել Ա...

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016


Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց Ա...

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Փետրվարի 8, 2016


Որ Հայաստանի Հանրապետությունում ննջեցյալները զգալի դեր են խաղում հասարակական-քաղաքական ոլորտում՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Նրա...

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Հունվարի 12, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Հուլիսի 25, 2015


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում Գյումրիում կայացած «Շիրակ»-ԱԻԿ (Շվեդիա) հանդիպումը, ինչպես նաև մեր մարզիկների պարտութ...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Մայիսի 31, 2015


Մեր մեջ ասած՝ ամերիկացիները թքած ունեն ֆուտբոլի վրա, այնտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է դա, քանի որ իրենք իրենց ֆուտբոլն ունեն, ն...

ԱՄՆ-ը օկուպացրել է համաշխարհային ֆուտբոլը

ԱՄՆ-ը օկուպացրել է համաշխարհային ֆուտբոլը

Մայիսի 27, 2015


Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնյաների ձերբակալությունը Ցյուրիխում հեռահար հետևանքներ կունենա ամենատարբեր ոլորտներ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը