Սովորական խայտառակություն

Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Մայիսի 27, 2016
Երրորդ մասի հրապարակը ևս կարող ենք կորցնել

Երևանի փոխքաղաքապապետ Կամո Արեյանը կարծում է, որ Գարեգին Նժդեհի արձանը գեղեցիկ է և առնական: Իսկ հարցին, թե ինչո՞ւ արձանը չի տեղադրվել Գարեգին Նժդեհի հրապարակում, Արեյանը պատասխանում է. «Ավելի անհաջող տեղ դժվար է գտնել: Մարդկանցից հեռու, նրանց հետ կենդանի կապից հեռու: Իսկ վայրը, որտեղ հիմա տեղադրված է արձանը, առավել քան հարմար է: Կարելի է զգալ նրա վեհության շունչը»:


Երևանում կա Նժդեհի հրապարակ, որտեղ վաղուց տեղադրված է կոմունիստ Սուրեն Սպանդարյանի արձանը: Եվ այս իմաստով տրամաբանական կլիներ, որ կամ Նժդեհի արձանը տեղադրվեր Նժդեհի հրապարակում, կամ հրապարակը վերանվանվեր և կոչվեր Սպանդարյանի հրապարակ: Սակայն Կամո Արեյանի կարծիքով` դա այդպես չէ: Նրա ասելով` Նժդեհի անվան հրապարակը Նժդեհի արձանը տեղադրելու համար ամենա անհաջող վայրն է: Որպես իր ասածները հավաստող ապացույց` փոխքաղաքապետը նշում է, որ Երևանի երրորդ մասի Գարեգին Նժդեհի անունը կրող հրապարակը հեռու է մարդկանցից և կենդանի կապից: Զարմանալի է, որ, Արեյանը լինելով Երեւանի փոխքաղաքապետ, այդպիսի կարծիքի է Երևանի ամենաաշխույժ և մարդկանցով լի հրապարակի մասին: Իսկ եթե ասելով, թե Նժդեհի հրապարակը հեռու է մարդկանցից, նկատի է ունեցել, որ Երևանի այդ հատվածում բնակվող մարդիկ չեն համապատասխանում իր պատկերացրած մարդկանց տեսակին, ապա միգուցե նա ճիշտ է, քանի որ Արեյանը, տարիներ շարունակ աշխատելով եղջերավորի հետնորդ Տարոնի ենթակայության տակ, լիարժեք կորցրել է իրողության զգացումը` մտածելով միայն իր առջև գցած լափի քանակի մասին: Այդ իմաստով, իրոք անկախ ապրելատեղից, երևանցիների մեծ մասն Արեյանի պատկերացրած տեսակի մեջ չեն տեղավորվում:


Սակայն ամենավտանգավորը փոխքաղապետի ասածները Վահրամ Բաղդասարյանի ասածների հետ համադրումն է: Եվ եթե Վահրամ Բաղդասարյանը խոսում է Լեռնային Ղարաբաղի «ամայի» և «անպետք» տարածքների մասին, որոնք մեզ պետք չեն, ապա Կամո Արեյանի շուրթերից հնչեց «անհաջող», «մարդկանցից և կենդանի կապից հեռու» Երևանի Նժդեհի հրապարակի մասին կարծիքը: Նա, իհարկե, չասաց, որ Երևանի այդ հրապարակը մեզ պետք չէ, սակայն ո՞վ գիտե: Միգուցե գա այն օրը, որ 2.5 հեկտար զբաղեցնող հրապարակը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հանձնվի հակառակորդին:







Դիտումների քանակ 7697


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Հուլիսի 26, 2018


Անձնազոհություն բառն ընդամենը գեղեցիկ կամ դատարկ բառ չէ: Իսկապես կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անձը զոհաբերել հանուն վեհ ն...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ