Միջազգային խայտառակություն

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Մայիսի 29, 2016
ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Օսկան Քոչարյան


Աշխարհում շարունակվում է Բարաք Օբամայի Հիրոսիմա կատարած ցինիկ այցի քննարկումը։ Հիշեցնենք, որ բնավ իմաստ չուներ, որ ամերիկյան առաջնորդը Հիրոսիմա գնար, բայց նա գնաց այնտեղ, որպեսզի ցույց տա, որ ամերիկացիները երբեք չեն սխալվում, եթե նրանց պետք էր ինչ-որ բան անել (վախեցնելու, նոր զենք փորձարկելու և այլ նպատակներով), ապա նրանք կարող էին հենց այնպես հարյուր հազարավոր ճապոնացիների միջուկային փոշու վերածել։ Օբամայի այցը լկտիության դրսևորում էր. նա եկավ իր զոհերի մոտ ոչ նրա համար, որ մխիթարի նրանց, այլ որպեսզի հիշեցնի իր ահեղ գոյության մասին, ինչպես նաև այն տուրքի մասին, որը մարդկությունը պարտավոր է վճարել Միացյալ Նահանգներին, այդ թվում և բարոյական բնույթի։


Հասկանալի է՝ ամերիկացիներն այնքան բանականություն ունեն, որ գտնեն Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծման մեղսունակ փաստարկումներ։ Եվ ռուսաստանցի լիբերալները փրփրաբերան ամեն օր և ամեն մի առթով պնդում են այդ մասին։ Ռուսաստանի տարածքում ԱՄՆ շահերին անմնացորդ հավատով ծառայող ռուսաստանյան հինգերորդ շարասյան փաստարկն այսպիսին է. նախագահ Թրումենը ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմայի և Նագասակիի վրա հանուն հենց ճապոնացիների բարօրության։ Դե, սա արդեն, ինչպես ասում են, ինտելեկտուալ այլասերում է, թեև լիբերալներին հաջողվում է այս նոնսենսը մտցնել որոշ կարգի քաղաքացիների գլուխները։ Ահա թե ինչ է ասում հայտնի ռուսաստանցի լիբերալ և ռուսատյաց, վրացա-հրեական ծագում ունեցող Նիկոլայ Սվանիձեն (ի դեպ, Ստալինի հեռավոր ազգական է գալիս). «Այո, բայց եղել են թվեր, որոնք դրվել են նախագահ Թրումենի սեղանին։ Եվ որոնք վկայում էին այն մասին, որ եթե ռումբերը չնետվեն, իսկ եթե շարունակվի կոնվենցիոնալ սովորական պատերազմը, սովորական զենքով, ապա կզոհվեն ավելի շատ ճապոնացիներ, այդ թվում և խաղաղ, և դեռ հսկայական թվով ամերիկացիներ։ Եվ նա դա ընտրեց այն բանի համար, որպեսզի արագացնի գործընթացը, նա ընտրեց այդ ահավոր տարբերակը՝ միջուկային ռմբակոծումը»։ Ահա այսպես օրը ցերեկով լկտիաբար ստում են լիբերալները, լկտիաբար արդարացնում իրենց կուռքերի և կերակրողների բարբարոս վայրագությունը, այն դեպքում, երբ իրականությունը բոլորովին այլ էր։ Իսկ ինչպիսի՞ն էր այն։


Նախ՝ Թրումենին ամենևին պետք չէր կռվել ճապոնացիների դեմ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, և կարիք չկար սպանելու ոչ հասարակ, ոչ էլ զինվորական ճապոնացիներին. դեռևս Յալթայում 1945թ. Խորհրդային Միությունն իր վրա դաշնակցային պարտավորություն վերցրեց ջախջախել Ճապոնիան Եվրոպայում պատերազմի ավարտից երեք ամիս հետո։ Հետևաբար, Թրումենը պետք է միայն նստեր ու նայեր, թե ինչպես են խորհրդային զորքերը ոչնչացնում Քվանտունյան բանակն ու Ճապոնիային հարկադրում կապիտուլացվել։ Ո՞վ էր խնդրում Թրումենին միջամտել։ Եվ եթե բանը միայն պատերազմի շուտափույթ ավարտումն էր, ապա բոլորին էր պարզ, որ Ճապոնիան մի ամսից ավելի չի դիմանա ԽՍՀՄ-ի դեմ, ուրեմն ինչո՞ւ էր պետք դիմել նման ծայրահեղ միջոցների։


Այս հարցի պատասխանը պետք է փնտրել աշխարհաքաղաքական հարթությունում։ Այն, որ Քվանտունյան բանակը Մանջուրիայում չի դիմանա մարշալ Վասիլևսկու զորքերի դեմ երկու շաբաթից ավելի՝ հայտնի էր Հեռավոր Արևելքում ռազմական գործողություններն սկսելուց դեռ շատ առաջ։ Ի դեպ, ճիշտ այդպես էլ եղավ։ Բայց դրված էր Ճապոնիայի օկուպացման հարցը, և ԱՄՆ խնդիրն էր թույլ չտալ, որ այն օկուպացնեն խորհրդային զորքերը։ Դե, ահա և առաջ եկավ այն միջուկային զենքով ռմբակոծելու անհրաժեշտությունը, հետն էլ կարելի էր հասնել ինչ-որ աշխարհաքաղաքական զիջումների Ստալինի կողմից (Թուրքիա ներխուժման կանխումը, Իրանից, Ավստրիայից հեռանալը և այլն)։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ ճապոնացիներն արդեն օգոստոսի սկզբին, հասկանալով պարտության անխուսափելիությունը, իրենք սկսեցին «փնտրել» ամերիկյան օկուպացիայի տարբերակներ։ Քանի որ ճապոնացիների համար կայսրը ազգի խորհրդանիշն է, և սպասել, թե Ստալինը պատերազմից հետո կպահպանի նրան՝ ճապոնացիների երևակայությունից վեր էր։ Դրա համար էլ նրանք, մինչ խորհրդային զորքերը ջախջախում էին Քվանտունյան բանակը Մանջուրիայում, սուսուփուս պայմանավորվեցին ամերիկյան ղեկավարության հետ և երկրի դարպասները բացեցին ամերիկյան զորքերի առջև, որոնք էլ խաղաղ ձևով օկուպացրին Ճապոնիան, գրեթե առանց ռազմական գործողությունների՝ նախապես համաձայնելով պահպանել կայսրին և Ճապոնիան չվերածել հանրապետության։


Այսպիսով, Ճապոնիայի ներկայիս կարգավիճակը՝ օկուպացված տարածքի կարգավիճակը, հենց ճապոնացիների ընտրությունն է։ Նրանք նախընտրեցին ամերիկյան օկուպացիան խորհրդայինից հանուն ազգային սրբության պահպանման և մինչև այժմ վճարում են դրա դիմաց։ Հետևաբար, ճապոնացիները ստիպված են նաև լռելյայն հավանություն տալ սեփական ցեղասպանությանը։ Դե, իսկ եթե ժողովուրդն ինքն է ընդունում իր բնաջնջումը ցեղասպանությամբ, ապա էլ ինչ պետք է սպասել և պահանջել մյուսներից։ Դրա համար էլ այսօր լիբերալներն ամբողջ աշխարհում և ամերիկյան բոլոր շարասյունները տարբեր երկրներում վիրավորում են մարդկային ինտելեկտը՝ խաղաղ ճապոնական քաղաքների միջուկային ռմբակոծումը փաստարկելով նպատակահարմարությամբ և հենց ճապոնացիների կյանքի պահպանմամբ։


Այս անբարո նոնսենսին մենք, իհարկե, հավատալ չենք կարող, բայց ճապոնացիների համար ողբալու մեջ նույնպես իմաստ չենք տեսնում։ Քանի որ եթե ճապոնացիներն իրենք իրենց ազգային ողբերգության մեջ ողբերգական ոչինչ չեն տեսնում, եթե նրանք համակերպվում են դրա հետ, եթե Հիրոսիմայի և Նագասակիի ոչնչացումը համարում են պատերազմից դուրս գալու ռացիոնալ քայլ, ապա նրանց կարծիքը վիճարկել մենք չենք պատրաստվում։







Դիտումների քանակ 13621


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Զուրաբյանը և Կուրիլյան կղզիները

Նոյեմբերի 29, 2017


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին մեր երկրում, հավանաբար, նոր մարդ է և այնքան էլ հստակ չի կողմնորոշվ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Հիրոսիմայից հետո հիմա էլ Գալո՞ւստը

Հիրոսիմայից հետո հիմա էլ Գալո՞ւստը

Հունվարի 27, 2017


Ընդամենը երեկ Հանրապետական կուսակցությունը հատուկ Գալուստ Սահակյանի համար փոփոխություն կատարեց իր կանոնադրության մեջ ու մի որոշ...

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2016


Վերջերս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկեց հանցավոր համարել Գորբաչովի և Ելցինի գործունեությունը։ Վատ չէր լինի նրանց միացնել...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մայիսի 22, 2016


Պրն Ջեմիլևի խոսքն աշխարհում արդեն միանգամայն այլ կշիռ կունենա, նա կդառնա ցանկալի հյուր արևմտյան բոլոր մայրաքաղաքներում, նրան Ար...

Ճապոնիան նախկին մարմնավաճառների օգնության ֆոնդ է ստեղծում

Ճապոնիան նախկին մարմնավաճառների օգնության ֆոնդ է ստեղծում

Դեկտեմբերի 28, 2015


Դեկտեմբերի 28-ին Հարավային Կորեայի և Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարները համաձայնություն ձեռք բերեցին, որի շնորհիվ կհաջողվի լուծել երկու ...

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Նոյեմբերի 1, 2015


2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ս...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Սեպտեմբերի 19, 2015


Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ