Սովորական խայտառակություն

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Հունիսի 1, 2016
Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Ազգային ժողովի բակում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ շքեղ միջոցառում էր կազմակերպված: Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքիաթների սիրված և սպասված հերոսները, աճպարարներն ու ծաղրածուները: Բայց մանուկներին այցելել էին նաև ԱԺ երիտհանրապետական պատգամավորները և աշխարհի ամենաանմեղ տոնը վերածել էին կուսակցական ցերեկույթի:

 

Այն, որ որոշ ՀՀԿ-ականների մոտ պահպանվել են երեխայական, դեռ չհասունացած, իսկ երբեմն էլ մանկամիտ գծեր, դա բոլորը գիտեն: Բայց որ նրանք նաև տոնը կսեփականաշնորհեին՝ քչերն էին սպասում:


Օրինակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պարծենկոտ տղայի պես իր գլխին էր հավաքել լրագրողներին ու պատմում էր, թե ինչպես է փոքր ժամանակ երազել ֆուտբոլիստ դառնալ և, իհարկե, չի դարձել, որովհետև ԱԺ փոխխոսնակ լինելն ավելի հետաքրքիր է: Սակայն չի մոռացել, թե այդ տարիներին ինչպես էր լաց լինում, երբ Խորեն Հովհաննիսյանին զրկեցին ֆուտբոլ խաղալուց:


Ոչ պակաս տխուր մանկություն է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սա էլ հեծանվի ողբ է արել, քանի որ իրենց բակում ընդամենը մեկ հեծանիվ կար, ու այդ հեծանվի համար հերթագրվում էին: Կուսակցական ընկերներից հետ չի մնացել նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պարծենալով, թե մանուկ հասակում ամենաշատը խաղացել է հրացաններով և մեկ էլ սադոմազոխիստական «ղայիշոցի» խաղն է սիրել:


Ահա այսպես ուրախ-զվարթ պատմություններով ու հիշողություններով նրանք եկան, օրը վայելեցին ու գնացին՝ այդպես էլ չհիշելով, թե ինչի համար էին հավաքվել: Եվ միակ մխիթարությունը եղավ այն, որ գոնե այս անգամ որևէ մեկին չվնասեցին, չվարկաբեկեցին, փուչիկներ չպայթեցրին ու կուսակցական անդամատոմսեր չբաժանեցին:

 







Դիտումների քանակ 10536


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Չորրորդ հանրապետությունը հետաձգվում է

Փետրվարի 12, 2018


Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանն աչքի ընկավ մի զարմանալի հայտարարությամբ: Նա բառացիորեն ասել էր հետևյալը. «...

Շարմազանովը գլուխ չունի

Շարմազանովը գլուխ չունի

Փետրվարի 1, 2018


ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գործը հեշտ չէ: Նրան է վերապահված ներկայանալ ինչպես հարազատ կուսակցության ձայ...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Ո՞ր օպերայից է Շարմազանովը

Դեկտեմբերի 27, 2017


Եթե Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփիչ ասուլիս է հրավիրում, ուրեմն պետք է համարել, որ իշխանական ...

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Շարմազանովը նոր պաշտոն ունի

Դեկտեմբերի 8, 2017


Հարուստների ու աղքատների տարբերակման մասին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի զազրախոսությանը հասարակությունը բ...

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Դեկտեմբերի 5, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ինքը չի ժխտում, թե կա աղքատություն երևույթ: Այսինքն, աղքատությունը ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Շարմազանովի ողջամտությունը կասկածի տակ է

Նոյեմբերի 1, 2017


Նման շրջադարձը հատկապես ծանր տարավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ է (...

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Շարմազանովն ընդդեմ հայրենի վունդերկինդների

Հոկտեմբերի 27, 2017


Մեկ ամսից ավելի հասարակության և պետական կառույցների բուռն քննարկմանն արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայք...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Մի արատավորեք արատավորվածը

Մի արատավորեք արատավորվածը

Սեպտեմբերի 19, 2017


Արդվիի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալվող ճակատամարտը նախկինի պես մնում է թեժ ու լարված: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահա...

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախ...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Մայիսի 7, 2017


ՀՀԿ նորընտիր խմբակցության որոշ ենթախմբակցություններում (հայտնի է, որ հանրապետականները բազմասորտ են. գողականներն իրենց առանձին ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ