Սովորական խայտառակություն

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016
Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Օսկան Քոչարյան


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ֆուտբոլի ֆեդերացիա, հավաքական իր գլխավոր մարզիչով, մեկ-երկու լավ ֆուտբոլիստ: Սակայն...


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է Նեմեց Ռուբոն, նույն ինքը՚ Ռուբեն Հայրապետյանը: Այդ անձնավորությունը հայ իրականության ամենասկանդալային կերպարներից է: Նրա անվան հետ են կապվում սպանություններ, ծեծկռտուկներ և տարատեսակ այլ հանցագործություններ: Ֆուտբոլի հետ որևէ կապ չունեցող պարոն Նեմեցը ֆուտբոլի ազգային ֆեդերացիան է գլխավորում 2002 թվականից: Եվ կապ չունի այն, որ այդ տարիների ընթացքում մեր ֆուտբոլը անընդհատ խայտառակվել է միջազգային ասպարեզում: Դա երկրորդական է: Կարևորն այն է, որ մենք ունենք ֆուտբոլի ֆեդերացիա՝ իր կրիմինալ նախագահի հետ միասին: Կարող էր չէ՞ դա էլ չլիներ: Եվ հետո, չմոռանանք, որ այդօրինակ նեմեցներ որևէ այլ երկրում չեն կարող առաջնորդել ազգային ֆուտբոլը: Ուստի ստացվում է, որ հաշվի առնելով պարոն Նեմեցի գործոնը` Հայաստանը առաջնային դիրք է գրավում համաշխարհային ֆուտբոլում:


Հաջորդ կարևոր ատրիբուտը, որը մեզ մոտ ֆուտբոլի գոյության մասին իմիտացիա է ստեղծում, դա ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչն է: Այդ հարցում մենք ևս առաջինն ենք աշխարհում, քանզի ոչ մի երկրում չէին մտածել, որ կարելի է ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնը համատեղել թաղման բյուրոյի պետի պաշտոնի հետ: Մենք ժամանակին անդրադարձել էինք այդ խնդրին և կարծիք հայտնել, որ պաշտոնների նման համատեղումը կարող է լուրջ առաջխաղացում ապահովել Հայաստանի հավաքականին:


Ֆուտբոլը դիտում են կամ մարզադաշտում, կամ, ինչն ավելի հաճախ է պատահում՝ հեռուստացույցով: Եվ եթե մտաբերենք այն հանգամանքը, որ ֆուտբոլասերները հեռուստատեսությամբ ֆուտբոլը դիտում են, լսելով խաղի մասին ֆուտբոլային մեկնաբանների մեկնաբանությունները, ապա կարող ենք պնդել, որ ֆուտբոլային հեռուստամեկնաբանները ևս կազմում են ֆուտբոլային ատրիբուտիկայի մի մաս: Աշխարհը ճանաչել է շատ մեկնաբանների: Մեր հիշողության մեջ դեռ պահպանվել են Օզերովի, Մասլաչենկոյի, Մախարաձեյի անունները: Արդյո՞ք արդի Հայաստանում կան ֆուտբոլային մեկնաբաններ, ովքե՞ր են նրանք, և արդյո՞ք հայկական ֆուտբոլի ղեկավարների նման աշխարհում զբաղեցնում են առաջնային դիրքեր: Օրինակ, Խաչիկ Չախոյան: Այս անձը ֆուտբոլային մեկնաբան է: Այս պատմությամբ տեսնենք, թե ով է նա:


Բոտիչելին իտալական ազգանուն է: Այն կրողներից առավել հայտնիներն են Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանճարեղ նկարիչ Սանդրո Բոտիչելլին և կոշիկներ արտադրող բարձրաշխարհիկ նորաձևության մեր ժամանակակիցներից մեկը՝ Ռոբերտո Բոտիչելին: Բոչելին նույնպես իտալական ազգանուն է, և այն կրողներից մեզ առավել հայտնի է մեր ժամանակակից երգիչ Անդրեա Բոչելին: Թե ինչն էր պատճառը, որ մայիսի 28-ին «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը մեկնաբանող Խաչիկ Չախոյանը այդ հանդիպման բացման տոնական արարողության ժամանակ երգով հանդես եկած Անդրեա Բոչելիի ազգանունը համառորեն մի քանի անգամ արտասանեց Բոտիչելլի և այդպես էլ ոչ մի անգամ չարտասանեց երգչի իսկական ազգանունը՝ անհայտ է: Գուցե այդ պահին նա ոչ թե ֆուտբոլի վրա էր կենտրոնացած ու խաղ էր մեկնաբանում, այլ համացանցով դիտում էր Ռոբերտո Բոտիչելիի կոշիկների հավաքածուն, կամ գուցե ո՞վ գիտի՝ Սանդրո Բոտիչելիի կտավներն էր դիտում (չնայած մարդու հավատը հեչ չի գալիս՝ Խաչիկ Չախոյան ու Սանդրո Բոտիչելի՞... չի կպնում, չնայած առաջինն էլ չի կպնում), կամ գուցե միանգամայն այլ Բոտիչելիի ի նկատի ուներ Խաչիկ Չախոյանը: Միգուցե: Չգիտենք: Կարող էինք վերագրել դա շատ սովորական սայթաքումի և դրան ուշադրություն չդարձնել: Բայց ձեռքներիս տակ ընկավ մի լուսանկար, որտեղ ֆուտբոլի հետ անմիջական կապ ունեցող Խաչիկ Չախոյանը 2015թ. հուլիսի 9-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած Եւրոպայի լիգայի Ուլիս-Բիրկիրկարա խաղի ժամանակ տրիբունայում նստած համակարգչով խաղ է խաղում: Տեսնես ինչի՞ համար էր մարզադաշտ եկել Խ.Չախոյանը: Լավ, ասենք թե չէր մեկնաբանում հանդիպումը ու դա իրեն հետաքրքիր չէր, բայց, այդ դեպքում, ինչո՞ւ էր եկել մարզադաշտ: Թող գնար տուն, ժամանցի ակումբ ու իր խորանարդիկները շարեր, ինչո՞ւ էր մնում դաշտում: Այդ ի՞նչ մոլուցք էր, որ նրան ստիպում էր ոչ թե ֆուտբոլային հանդիպումը նայել, այլ խաղ խաղալ: Եթե հասուն մարդը չուզենալով կարող է մնալ մարզադաշտում, ապա նույնքան չուզենալով էլ կարող է հեռուստատեսությամբ խաղ մեկնաբանել: Ու արդյունքում պարզ չէ՞, որ Բոչելին կարող է Բոտիչելի էլ դառնալ և ուրիշ բան էլ, որովհետեւ, ինչպես նշեցինք, մարդը գուցե ոչ թե խաղ է մեկնաբանում, այլ կոշիկի հավաքածու է դիտում: Եթե սրան հավելենք նաև, որ նա շատ տգեղ է արտասանում ֆուտբոլիստների անունները և ոչ մի ջանք չի գործադրում այն շտկելու ուղղությամբ, ապա նրա՝ որպես մեկնաբանի պատկերը կհամալրվի ևս մեկ բացասական տարրով: Հասկանալի է, որ հայախոսի համար շատ դժվար է արտասանել Կրիշտիանու Ռունալդու այնպես, ինչպես դա անում են պորտուգալցիները: Եվ դա պետք էլ չէ: Բայց ինչո՞ւ այդ մարդը «մյախկի զնակ» է խցկում այնտեղ, որտեղ այն չկա, ու լեզուն ջարդելով համառորեն արտասանում ՌոնալЬդու: Կամ նույնը՝ ՍաուլЬ: ԽաչЬիկ ՉЬախոյանЬ: Ճիշտ հայերենից բացարձակ անտեղյակ, բայց իրենց ձև տված այն «հայուհիների» նման, որ արտասանում են բնЬականЬաբարЬ, դրЬամ և այլն՝ չիմանալով, որ հայերենում «մյախկի զնակ» չկա:


Ուրեմն, ի՞նչ ունենք: Ունենք պարոն Նեմեց, Երևանի թաղման բյուրոյի պետ Վարուժան Սուքիասյան և Խաչիկ Չախոյան: Այս պարագայում ֆուտբոլային թիմ ունենալն անիմաստ է: Հայաստանին ֆուտբոլ պետք չէ, քանզի մենք ունենք դրա բոլոր ատրիբուտները:







Դիտումների քանակ 12714


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Մայիսի 18, 2018


Երբ երկու տարի առաջ «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը գրավեց ՊՊԾ գունդը և Երևանում ընդվզում հրահրեց, սրանց թվում էր, թե իրոք ապստ...

Արտոնյալ դասալիքները

Արտոնյալ դասալիքները

Փետրվարի 7, 2018


Տարկետման իրավունքի դեմ համառ պայքար մղող կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ամեն տարի ծառայությունից ազատվելու հ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Կաշառակեր ֆուտբոլը և արդարադատ Նեմեցը

Հունվարի 10, 2018


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Նեմեց Ռուբոն իսկի էլ ստախոս չէ

Սեպտեմբերի 6, 2017


Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ է: Ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտությունները դարձան դրա լավա...

«Զոն նայող» հեղափոխականը

«Զոն նայող» հեղափոխականը

Հուլիսի 24, 2017


Լինում է վերաբերմունք, լինում է հիվանդագին վերաբերմունք, և լինում է պարզապես հիվանդություն: Հենց այս վերջինն էլ պիտի վերագրել «...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Ատամնաբույժը քաշել է Նեմեց Ռուբոյի ատամները

Դեկտեմբերի 26, 2016


Բավականին երկար ժամանակ է, ինչ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ՀրաչյաՌոստոմյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախա...

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Ռուբեն Հայրապետյանի ատամները կհեռացնեն

Նոյեմբերի 3, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բոլոր սահմաններն արդեն անցել է: Այսօր Արթուր Պետրոսյանին որպես Հայաս...

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հանգուցյալ, այնուամենայնիվ, կա

Հոկտեմբերի 8, 2016


Մի քանի օր առաջ Երևանում մի անսովոր լուր տարածվեց: Ոմանք պնդում էին, թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները ...

Նեմեց Ռուբոյի կտակը

Նեմեց Ռուբոյի կտակը

Սեպտեմբերի 17, 2016


Հայկական ֆուտբոլի վիճակը նախկինում էլ առանձնապես նախանձելի չէր, բայց վերջին շրջանում այդ մարզաձևը մեր երկրում ապրում է իր ամենա...

Սպանություն հանուն ապստամբական իրավունքի

Սպանություն հանուն ապստամբական իրավունքի

Հուլիսի 23, 2016


Արդեն մեկ շաբաթ մարդիկ կռահումներ են անում, թե ինչ ավարտ կունենա ՊՊԾ գնդի գրավումը, զինյալներն ինչ բախտի կարժանանան, նրանց արար...

Ու՞մ համար են հասունացնում շարժումը

Ու՞մ համար են հասունացնում շարժումը

Հուլիսի 23, 2016
2

Իշխանական թևի և հասարակության մի հատվածի այն պնդումները, թե որոշ քաղաքական գործիչներ շահարկում են Էրեբունիում ծավալվող իրադարձո...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մայիսի 26, 2016
1

Մինչ Հայաստանի քաղաքական և ոչ այդքան քաղաքական շրջանակները քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության կամ ճանաչման նպատակահա...

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016


Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց Ա...

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ