Սովորական խայտառակություն

Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Հունիսի 3, 2016
Խաչատուրովի ճողվածքը և Լիսկայի թոքաբորբը

Շատ աշխատելը երբեմն վատ հետևանքների է հանգեցնում: Մարդը չի խնայում իրեն, այրվում է գործի մեջ ու մեկ էլ հանկարծ տեսնում է, որ օրգանիզմը հյուծվել է, այլևս չի դիմանում այդ ծանրությանը: Ասվածի լավագույն վկայությունն այն է, որ ներկա պահին հանրապետության երկու նշանավոր դեմքեր՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, գտնվում են հիվանդանոցում:

 

Խաչատուրովի պարագայում նույնիսկ հիվանդության անվան գուշակությունը դժվար չէ կռահել: Ճողվածք է: Նրան արդեն վիրահատել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Գեներալը հավանաբար չէր դիմացել անցած պատերազմի և կադրային ջարդի ահռելի բեռին: Սրան էլ եթե գումարենք ամենօրյա ներքին վախն ու տագնապը, որ վտանգը մի օր կարող է իր դռանը չոքել, ապա հասկանալի է դառնում՝ առանց բժշկական միջամտության այստեղ յոլա չես գնա:


Սուրիկ Խաչատրյանի պարագան մի փոքր այլ է: Նա դեռ վերջնականապես չի որոշել, թե ինքն ինչ հիվանդ է: Բժիշկներն ասում են, որ թոքաբորբի օջախներ կան, բայց մարզպետ Լիսկան գրեթե համոզված է, որ դրանք ռազմադաշտից իր հետ բերած վերքերն են և խրամատներում անցկացրած դժվարին օրերի հետևանքները: Հեշտ բան չէր փայլփլուն կոշիկներով մարտնչել առաջին գծում, մի կողմից՝ կեցվածքներ ընդունել լուսանկարիչների համար, մյուս կողմից՝ հակահարված տալ ոսոխին: Եվ արդյունքն էլ սա է՝ ծանր հիվանդություն, անկողնային վիճակ, բարձր ջերմություն, թուլության զգացողություն:


Շուտափույթ առողջություն մաղթենք մեր երկու կարկառուն դեմքերին և ասենք նրանց, որ ազգը զգում է այդ զույգի բացակայությունը: Երկիրն իր ամբողջական տեսակի մեջ մի քիչ թերի է, երբ չկան Խաչատուրովի բացակա ներկայությունն ու Լիսկայի ներկա բացակայությունը:

 







Դիտումների քանակ 12667


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Կրեմլը անբավարար նշանակեց ՀՀ ԱԳՆ-ին

Հուլիսի 28, 2018


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելուց առաջ մեր երկրի իշխանություններն այնքան էին շտապել, որ ...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Փետրվարի 14, 2018


Կինեմատոգրաֆը մեր երկրում նահանջ է ապրում: Այս տեսակետը շատերն են կիսում, բայց ոչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Աս...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Կապը կտրած Լիսկան

Կապը կտրած Լիսկան

Փետրվարի 8, 2017


Հայ գիտակրթական համակարգը ծանր կորուստ կրեց: Վարչապետի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվեց Գորիսի ...

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Հունվարի 26, 2017


Այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքից նախ իր սիրելի պաշտոնը խլեցին, իսկ հետո՝ նաև այդ մարզի ՀՀԿ ...

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Հունվարի 21, 2017


Հարազատ կուսակցությունից մինչև հոգու խորքը վիրավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հատկապես այն պահից ի վեր, երբ ն...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Դեկտեմբերի 30, 2016


Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը կարծես թե պատրաստվում է իր կենսագրության ամենացավալի է...

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Դեկտեմբերի 21, 2016


Երբ աշխատանքից ազատեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, շատերը շտապեցին մտածել, թե Լիսկայի ժամանակաշրջանն ավարտվեց:...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Լիսկան և Ֆեյսբուքը

Լիսկան և Ֆեյսբուքը

Հոկտեմբերի 18, 2016


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի հաշտվում իր պաշտոնաթողության մտքի հետ: Այդ ծանր հարվածն այնպես է ազդել նրա վրա, որ...

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Հոկտեմբերի 10, 2016


Երբ ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեցին ու հետո նորից նշանակեցին, նրան մարզի սահմանների մոտ տեղաց...

Լիսկայի դուստրն ապստամբել է

Լիսկայի դուստրն ապստամբել է

Հոկտեմբերի 10, 2016


Որևէ կասկած չկա, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մինչև հոգու խորքը վիրավորված է իրեն պաշտոնաթող անելու համար...

Լիսկան կաթողիկոս չէր

Լիսկան կաթողիկոս չէր

Հոկտեմբերի 6, 2016


Այսօր կատարվեց այն, ինչի հնարավորությանը քչերն էին հավատում: Աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ընդամենը շա...

Քրիստոսի աշակերտը՝ վաստակավոր լրագրող

Քրիստոսի աշակերտը՝ վաստակավոր լրագրող

Սեպտեմբերի 24, 2016


Պետական տոների և տարելիցների ժամանակ պետական պարգևներ բաժանելը դարձել է տոնական հրավառություն կազմակերպելու պես մի բան, անպայմա...

Կարմիր Լիսկան կաշին չի փոխում

Կարմիր Լիսկան կաշին չի փոխում

Սեպտեմբերի 7, 2016


Ինչպես որ կարմիր կովն իր կաշին չի փոխի, այնպես էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թերևս երբեք չդավաճանի իր էությանը: Ընդ որո...

Լիսկան թքած ունի ԿԳ նախարարի վրա

Լիսկան թքած ունի ԿԳ նախարարի վրա

Հուլիսի 18, 2016


Մոտ երկու շաբաթ առաջ էր, երբ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը դաշնակցական ոգևորությամբ հավաստիացնում էր, թե ամեն ինչ արվելու է հանրակր...

Սուրիկ Խաչատրյանը նոր մեղավոր է գտել

Սուրիկ Խաչատրյանը նոր մեղավոր է գտել

Հուլիսի 12, 2016


Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Կապանի նստավայրում) նշանակված էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ