Սովորական խայտառակություն

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Հունիսի 4, 2016
Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Վանաձորի քաղաքապետի ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն այդ քաղաքից անընդհատ տագնապալի լուրեր են գալիս: Այսօր գիշերը Վանաձորի hարկային տեսչության շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել: Պարզվել է, որ հարկային տեսչության դռան աղբամանում տեղադրված անհայտ իրի պայթյունի հետևանքով է շենքը վնասվել: Այսօր գիշերը պայթյուն է տեղի ունեցել նաև Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում: Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի: Զոհեր և վիրավորներ չեն եղել:


Մենք արդեն գրել էինք, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնին հավակնում են հայաստանյան այս կամ այն գործչի հովանավորությունը վայելող անձինք: Մեծ հաշվով նրանք բոլորն էլ սնվում են նույն կերակրատաշտակից, տարբեր են միայն մոտեցումները, որոնք, ի դեպ, որևէ քաղաքական կամ սոցիալական թեքվածություն չունեն, այլ միայն տարբերվում են ընտրարշավի կազմակերպմամբ: Օրինակ, քաղաքապետի պաշտոնի հավակնություն ունի Վանաձորի ջրմուղի պետ Հարութ Անտոնյանը և Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, որոնցից առաջինի միակ արժանիքը Երևանի Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայր լինելն է, իսկ երկրորդինը` Տաշիրի Սամվելի՝ Սամվել Կարապետյանի հովանավորությունն է: Ի՞նչ ընտրարշավ նրանք պետք է իրականացնեն առաջադրվելու դեպքում: Նրանք չունեն որևէ քաղաքական կամ սոցիալական ծրագիր: Նրանք չեն ուզում և ցանկության դեպքում չեն էլ կարող որևէ բան փոխել: Ավելին, ի՞նչ չի կարող իրականացնել, ասենք, Տիգրան Բադոյանը, լինենով Լոռու փոխմարզպետ, որ այդաստիճան ձգտում է քաղաքապետի աթոռին: Նույնը կարելի է ասել նաև ջրմուղի պետի մասին: Սակայն մերօրյա իրականությունն այլ է, և մենք պետք է ստիպված լինենք վայելել նրանց ապաշնորհ գործունեությունը, որի սկիզբը դրվեց այսօր գիշեր: Նրանց ընտրարշավը ոչնչով չի տարբերվելու սովորական դարձած ընտրարշավներից: Նրանք կհավաքագրեն թաղի խաժամուժին, ով ինչքան կարող է, որոնք իրենց հերթին կազմակերպելու են ընտրությունները:


Վանաձորում Մամիկոն Ասլանյան անուն ազգանունով նոտար կա: Նա էլ է ցանկանում քաղաքապետ դառնալ: Տեղեկություն կա, որ նոտարի՝ քաղաքապետ դառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ նա անվճար նոտարական ծառայություններ է մատուցում վանաձորցիներին, որպեսզի վերջիններս անվճար քվեարկեն նրա օգտին: Մեր կարծիքով, այս տեղեկությունը պետք է հետաքրքրի ՀՀ արդարադատության նախարարին: Վանաձորի քաղաքապետի ընտրությունից անմասն չեն մնա նաև ծնունդով Վանաձորից հայտնի խայտառակություններ Վահրամ Բաղդասարյանի և Էդմոն Մարուքյանի եղբայրները: Եվ եթե հաշվի առնենք, որ վանաձորյան ընտրություններին պետք է մասնակցի նաև հայտնի դրուժիննիկ Ուրիխանյանի կուսակցությունից որևէ մեկը, ապա պատկերը լիարժեք է դառնում՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները կարող են դառնալ նորանկախ Հայաստանի ամենախայտառակ ընտրությունները: Իսկ մինչ այդ քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած պայթյունները ազդարարեցին ընտրական գործընթացի սկիզբը:






Դիտումների քանակ 11529


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017


Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղակ...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

Հոկտեմբերի 2, 2017


Մեկ տարի է անցել այն օրից, երբ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքապետ ընտրվեց հ...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Չտեսնելու օգտակար հատկությունները

Չտեսնելու օգտակար հատկությունները

Հուլիսի 26, 2017


Համայնքապետերի մի հատուկ տեսակ կա, ժամանակ առ ժամանակ դրսևորվում են: Սրանք խորապես համոզված են, որ եթե որևէ ակնհայտ փաստ հերքեն...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հուլիսի 10, 2017


Հայաստանի խանութներում և շուկաներում ադրբեջանական ապրանքատեսակների հայտնվելու յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է մեծ աղմուկ-աղաղակ...

ՀՅԴ-ն իր գլխից մեծ գործ է բռնում

ՀՅԴ-ն իր գլխից մեծ գործ է բռնում

Մայիսի 4, 2017


Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակն այդպես էլ չի գտնում իր հանգուցալուծումը: Ամիսներն անցնու...

Ուզեն, թե չուզեն` պիտի բացահայտվեն

Ուզեն, թե չուզեն` պիտի բացահայտվեն

Ապրիլի 26, 2017


Վանաձորի ավագանու խնդիրը այդպես էլ մնացել է չկարգավորված: ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ընդդիմություն ներկայացած ավագանու 4 ան...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Մամիկոնը չի խնդրում, Մամիկոնը սպառնում է

Մամիկոնը չի խնդրում, Մամիկոնը սպառնում է

Հունվարի 21, 2017


«Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի համատեղ դիմումը կառավարությանը, որով պահանջել էին վաղաժամկետ լուծարել Վանաձորի ավագանին, դե...

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Հունվարի 9, 2017


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Ընդդիմադիրների բոյկոտը շարունակվում է, չորս...

Քանի՞ տոնածառ կունենա Վանաձորը

Քանի՞ տոնածառ կունենա Վանաձորը

Դեկտեմբերի 24, 2016


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձոր քաղաքում ստեղծված թնջուկը դեռ չի գտել իր հանգուցալուծումը, իսկ Ամանորն իր հերթին բոլորովին նո...

Նախարար դառնալն անբարոյական է

Նախարար դառնալն անբարոյական է

Դեկտեմբերի 23, 2016


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում: Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ