Միջազգային խայտառակություն

Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Հունիսի 6, 2016
Էրդողանը Եվրոպային կեղծարարության դաս տվեց

Ջհանգիր Լֆիկյան


Այն բանից հետո, երբ Գերմանիան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորովին կորցրել է իրեն: Վերջին օրերի նրա անհավասարակշիռ պահվածքը լավագույն վկայությունն է այն բանի, որ պաշտոնական Անկարան ձեռքի տակ ոչինչ չունի իբրև հակակշիռ կամ հակահարված, և անցել է բացահայտ սպառնալիքների ու հիստերիկ ելույթների ժանրին:


Բայց եթե նման պահվածքը միշտ էլ բնորոշ է եղել թուրքական քաղաքականությանը, ապա հիմա Էրդողանը կարողացել է զարմացնել նույնիսկ իր հայրենակիցներին: Իսկ զարմանքի առարկան նրա ակնառու անտեղյակությունն է ինչպես պատմական իրադարձությունների, այնպես էլ դրանց նկատմամբ քաղաքական գնահատումների առնչությամբ: Թուրք լրագրողները ապշանքով են արձանագրում, թե իրենց նախագահն ինչպիսի անգրագիտություն է հանդես բերում դասագրքային փաստերի հանդեպ և ինչ հեշտությամբ է խեղաթյուրում իրականությունը:


Իսկ Էրդողանին դա կարծես թե այնքան էլ չի մտահոգում: Ելույթ ունենալով Ստամբուլի Սաբահաթթին Զաիմի անվան համալսարանում, նա կատաղած հայտարարել է. «Գերմանիա, կրկնում եմ ևս մեկ անգամ՝ դուք պետք է հաշիվ տաք ավելի քան 100 հազար նամիբիացիների բնաջնջման համար», իսկ հետո Բեռլինից պահանջել է ճանաչել հրեաների Հոլոքոստը:


Գրեթե զավեշտի է հասցնում այն միտքը, որ մի հսկա երկրի ղեկավար մինչ օրս տեղյակ չէ, որ Գերմանիան ոչ միայն ընդունել է իր մեղքը հրեաների հանդեպ, այլև 2004-ին ճանաչել է Նամիբիայում ցեղասպանության փաստը: Սակայն, պարզվում է, Էրդողանի գիտելիքների բացակայության աստիճանը դեռ այդքանով չի սահմանափակվում: Նույն կերպ նա հարձակվել է նաև Ֆրանսիայի վրա. «Ո՞վ է կանգնած Ռուանդայի ջարդերի հետևում։ Ֆրանսիան։ Բայց այդ մասին ընդունված չէ խոսել»,- աղաղակում է Թուրքիայի նախագահը, և թուրքերը վերստին ամոթից գլուխները կախում են՝ գիտենալով, որ ֆրանսիացիները ոչ միայն այդ փաստն ընդունում են, այլև պատրաստ են խոսել դրա մասին արժանապատիվ ապաշխարանքով:


Կատաղությունը մարդուն կարող է նետել հիմարության դաշտը: Միայն թե արդյո՞ք Էրդողանն այդքան հիմար է: Մի՞թե նրա օգնականների ու խորհրդականների մեջ չի գտնվել մեկը, որ կարող էր փաստական տեղեկանք ներկայացնել հիշատակված դեպքերի մասին: Դժվար է հավատալ դրան: Եվ թերևս ճիշտը հենց չհավատալն է՝ Թուրքիայի նախագահի այս ելույթում տեսնելով բացահայտ միտումնավորություն: Նա առանց այլևայլության կեղծում է ճշմարտությունը, քանի որ դա է թելադրում իր շահը և քանի որ իր երկրի պատմությունն էլ հենց այդպիսին է՝ մի ահռելի կեղծիք հանուն գոյատևման ու կայացման: Ու հիմա Եվրոպան սեփական կաշվի վրա է դա զգում: Հիմա Եվրոպան ավելի լավ կհասկանա, թե ինչպես են թուրքերը 100 տարի շարունակ կեղծել Հայոց ցեղասպանության փաստը:







Դիտումների քանակ 10001


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Փաշինյա՞ն, թե՞ Էրդողան

Հունիսի 30, 2018


Դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհա...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Էրդողանը ծեծեց ԱՄՆ-ին

Մայիսի 19, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկե...

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Փոստանջյանը` Անիի քաղաքապետ

Մայիսի 6, 2017


Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ընտրողների հետ շփումների իր մարտավարությունն է ...

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Էրդողանն իր լարած ծուղակն է ընկել

Ապրիլի 24, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին: Թուրքիայի նա...

Շնորհավոր, բռնապետ

Շնորհավոր, բռնապետ

Ապրիլի 17, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասավ իր նպատակին: Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում նա հա...

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ե՞րբ կմեռնի Էրդողանը

Ապրիլի 12, 2017


Հիմա արդեն ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի շատ-շատ երկրներում են բացահայտ հայտարարում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո...

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հայի բախտի թուրքական այլընտրանքը

Հուլիսի 16, 2016
1

Երեկ ուրախ և միաժամանակ տխուր օր էր հայերիս համար: Մի ամբողջ օր Թուրքիայում ծավալված դրամատիկ իրադարձությունները լավածության մե...

Թուրքի խոսքի արժեքը

Թուրքի խոսքի արժեքը

Հունիսի 27, 2016


Ընդամենը 4 օր առաջ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրի Ռուս...

Էրդողանը դառնում է իզգոյ

Էրդողանը դառնում է իզգոյ

Հունիսի 10, 2016


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն տեսնում է աշխարհի բոլոր սուննիների խնամակալ-հովանավորի դերում և, ըստ երևույթին, այդ...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Անօդաչու թռչող սարքերից Էրդողանի դուստրը երազախաբ էր լինում

Մայիսի 15, 2016


Էրդողանի դուստրն ամուսնացել է: Պարզվում է, որ աղջիկը մանկուց սիրել է անօդաչու թռչող սարքեր և այդ իսկ պատճառով որպես կյանքի ընկ...

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Էրդողանը շարունակում է էրդողանություն անել

Ապրիլի 23, 2016
3

Քաղաքագիտության մեջ շուտով կարմատավորվի նոր հասկացություն՝ էրդողանություն տերմինը։ Էրդողանությունն այն է, երբ էրդողանություն են...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Էրդողանը հիշել է ճիշտ օրը

Էրդողանը հիշել է ճիշտ օրը

Մարտի 22, 2016


Թուրք ժողովուրդն արդարացիորեն իրավունք ունի դժգոհելու և հարցնելու իր երկրի իշխանություններին, թե ինչո՞ւ են Թուրքիայում տոներն ո...

 Էրդողանը հրաժարվում է մեղսունակությունից ու սլանում դեպի հերոսական անուրջների աշխարհը

Էրդողանը հրաժարվում է մեղսունակությունից ու սլանում դեպի հերոսական անուրջների աշխարհը

Փետրվարի 9, 2016


Ինչպես երևում է, իրականանում է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրջորեն մտադրվել է տալ Թուրքիայի վերջը։ Ահմե...

Էրդողանը թափով կորցնում է առողջությունը

Էրդողանը թափով կորցնում է առողջությունը

Փետրվարի 7, 2016


Բանն այն է, որ Էրդողանին չի հաջողվել հասկանալ Մակգուրկի առաքելության իմաստը։ Այդ ամերիկացին սիրիական քրդերի մոտ էր գնացել միայն...

էրդողանը Թուրքիան վերածում է երկրորդ Սիրիայի

էրդողանը Թուրքիան վերածում է երկրորդ Սիրիայի

Հունվարի 26, 2016


Էրդողանի փոքրիկ հաղթական պատերազմը, որի մասին վերջերս տեղեկացրել էինք, սպառնում է դառնալ ոչ այնքան փոքր և ոչ այդքան հաղթական. ք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ