Ազգային խայտառակություն

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Հունիսի 14, 2016
Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Ծառուկ Սարգսյան

 

Ասենիզացիայի ու հականեխիչ գործողությունների և ՀՀ քաղաքացիների իմունիտետի իսպառ բացակայության պայմաններում վերջին 25 տարվա ընթացքում կոյուղաջրային իրենց ողջ բուրմունքով կյանքի բոլոր բնագավառներում առաջին պլան դուրս եկան տարաբնույթ մակաբույծները: Լենին-Ստալինի գործի նվիրյալները դարձան ազգային գործիչներ, երիտկոմսոմոլները` երիտ- կամ ծերուկ նժդեհականներ, փողով կուսակցական տոմս գնածները՝ սոցիալիստ-հեղափոխականներ, աթեիզմ քարոզողները՝ կրոնի և եկեղեցու պատմության դասախոսներ, գիտական կոմունիզմի ռահվիրաները՝ քաղաքագետներ ու վերլուծագանգեր, ցեխավիկները՝ նախարարներ, սպեկուլյանտները՝ գործարարներ և այլն: Մի բան մնաց միայն հաստատուն նշված կատեգորիաների պարագայում` հարմարվողականության գենետիկորեն ժառանգած կամ ձեռքբերովի հատկությունը: Ինչպես ծերուկ Մարքսի ուսմունքն ուներ երեք աղբյուր, այնպես էլ սրանք են սնվում երեք կոյուղաջրից: Առաջինը անսահման տակալիզատորությունն է, երկրորդը՝ տիրոջ սնուցող երակին նստած մակաբուծությունը, երրորդը՝ գունափոխության (իմա՝ հավատափոխության) քամելեոնային սկզբունքը: Հիշյալ բոլոր աղբյուրներից սնվածներից է մերօրյա «հերոս», պատմաբանասիրական և էլ չգիտեմ ինչական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը, որը «քաջություն» ունեցավ իր հին մտերմուհու թերթում, որի հետ բլեյանական ռեֆորմացիայի տարիներին կրթական համակարգ էին քայքայում (1994-95թթ. սույն պարոնը լուսավորության փոխնախարար էր աշխատում և փրփրաբերան գովերգում էր բլեյանական դասագրքերը՝ փաթաթելով դրանք դպրոցի խեղճ տնօրենների վզին), մի լավ քլնգել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ անվանելով նրան ոչ ավելի և ոչ պակաս` հակահասարակական երևույթ:


Ակադեմիայի բախտը անկախության տարիներին չի բերում: Նախորդ դարի 90-ականներից սկսած՝ ով պարապ էր կամ բան չուներ ասելու, իր ժանգոտ, ծուռումուռ քլունգով ընկնում էր այս հաստատության ջանին: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ: Մեր վունդերբունդ (ականջդ կանչի, Դմբուզ Արսեն) նախկին վարչապետերից մեկը, որը տառապում է խրոնիկ քաղաքական դիարեայով, իր պաշտոնավարության առաջին իսկ օրերին այցելեց ԳԱԱ նախագահություն և սկսեց հոխորտալ մեր անմեղսունակ ծերուկ ակադեմիկոսների վրա, թե՝ լավ չեք աշխատում, ձեզանից օգուտ չկա, և նման այլ բաներ: Բայց երբ սույն կինդեր-սյուրպրիզին դուրս շպրտեցին քաղաքական դաշտից, նա հիշեց, որ կարելի է դառնալ իր կողմից քլնգված ծերանոցի թղթակից-անդամ և ստանալ ակադեմիական պատվո վճարը: Հաջողված փորձը կարծես վարակիչ է, և մեր ամենագետ, ամենատես, ամենաբանասեր ու ամենապատմաբան, ամենաեկեղեցասեր Արծրունին իր ժանգոտ թրով միացել է գիտության վերջին բրածո ներկայացուցիչ Ռադիկ Մարտիրոսովիչի դեմ կազմակերպված խաչակրաց արշավանքին: Եթե խաչակիր վարչապետի զրահաշապիկն ու սաղավարտն իր պաշտոնն էր, ապա Արծրունիի նույնատիպ պաշտպանական հանդերձանքը իր ՏԵՐՆ է՝ ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը, որի ստվերի տակ սույն նախկին չինովնիկը բարգավաճում և փթթում է (չար լեզուներն ասում են, թե խեղճ պրոֆեսորը Արծրունիի կպչուն ներկայությունից ազատվում է, երբ մեկնում է արտերկիր): Հանաք բան չէ, խորհրդային տարիներին մարդն իր գիտական մամայի մի տեղը մի լավ մտնելուց հետո դառնում է բան. գիտ. թեկնածու և հաջորդ 20-30 տարում հոդված կամ հոդվածիկ չի հրապարակում (չնայած նախորդ դարի ութսունականներից սկսած մինչև այժմ իբր թե աշխատում է Մատենադարանում), իրեն գլխովին նվիրում է էլչիբլեյանական ռեֆորմացիոն շարժմանը, հետո նետվում աղբարկղ, բայց ո՜վ հրաշք, հայտնվում է ՏԵՐԸ, և մեր Արծրունը չունենալով համապատասխան որակավորում, մեկ տարում դառնում է պատմագիտության դոկտոր, հենց Ռադիկ Մարտիրոսովիչի ենթակայության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, հետո որոշում է, որ իր նման «հանճարեղ» բանասերին «զապադլո» է պատմագիտությունը, և որոշում է մի հատ էլ բանասիրության դոկտորի դիպլոմ դնի գրպանը:


Եվ ինչ եք կարծում, ո՞ւմ գործի քննությամբ պիտի զբաղվեր մեր ամենագետը, բնական է՝ Մովսես Խարենացու: Հայրենի Տավուշի խոսվածքից և բառարանով ռուսերենից բացի ոչ մի լեզվի չտիրապետող մեր Արծրունը իրեն հատուկ ողջ պաթոսով քլնգում է Պատմահորը՝ փետրած աքլորի կեցվածքով հայտարարելով, թե նա պլագիատոր է, այսինքն՝ գրագող: Արծրունն այս անգամ դոկտորական թեզը պաշտպանեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոկտորական և թեկնածուական աստիճաններ շնորհող խորհրդում, և այս պաշտպանությունը մտավ հայկական գիտության անալների մեջ՝ որպես ամենախայտառակ ու մինչ այդ չտեսնված ֆարս: Փակ գաղտնի առաջին քվեարկության ժամանակ «Հայ հին վիպական ավանդույթը և պատմագրությունը» վերնագրով ատենախոսությունը, ըստ գործող կանոնակարգի, մերժվեց, բայց ո՜վ նախախնամություն, հո մեր Արծրունը, որը փորձված մակաբույծ է, առանց ՏԻՐՈՋ չէր գնա և ընկնի գայլերի երախը: ՏԵՐԸ ձեռքը զարկեց սեղանին և պահանջեց կրկնակի քվեարկություն:


Բերման ենթարկվեցին նիստի կեսից «թռածները», և արդյունքում՝ ԲՈՀ-ը հաստատեց խորհրդի ապօրինի որոշումը: Եվ այդ ի՞նչ էր ուզում ապացուցել իր խոսքերով քառասուն տարի այս թեմայի վրա ճգնած Արծրունին: «Մեծն հայագետը», որը նաև ձեռքի հետ պարզվում է ասորագետ է, Մար Աբաս Կատինայի մեծ գիտակ, մոռանալով, որ իր թեման հայ հին վիպական ավանդույթն է, որը փայլուն կերպով քննված է հայագիտության մեջ՝ սկսած ակադեմիկոս Մանուկ Աբեղյանից և մյուս մեծերից, իր ժանգոտ գերանդիով հնձում էր Պատմահորը, կարծես հայոց Ոսկեդարի պատմագրության մեջ Խորենացուց բացի էլ ոչ ոք չկա: Սույն կազուսը չէր վրիպել նույնիսկ խորհրդի վախվորած անդամների աչքից: Բայց Խորենացին յուղոտ պատառ է (մեղա-մեղա, Սուրբ Պատմահայր), և նրա մասին, նրա գործի շուրջ բստրելը մերօրյա ասած խոսքով՝ հրաշալի PR է: Բայց մեր գիտունիկը մոռացել է, որ սա 21-րդ դարն է և ոչ թե 19-ի վերջը կամ 20-ի սկիզբը, երբ Խորենացուն ստախոս անվանելը պսևդոքննականության ցուցիչ էր: «Հզոր բանասեր» Արծրունի ամբողջ խնդիրը փաստորեն այն էր, որ Խորենացին Ողյումպ քրմի և Մար Աբասի գործերի մեխանիկական արտագրողն է և ոչ թե լուրջ հետազոտող, որը ծանոթ էր ժամանակի հայոց բանավոր ավանդությանը և իրեն հասանելի ողջ հելլենա-հռոմեական և ասորական պատմագիտական ժառանգությանը: Մի հարցնող լինի պարոն գիտունիկին, իսկ դու, որ ասորերեն ոչ մի տառ ու բառ չգիտես և հիշյալ ասորի հեղինակների գործերը սկի հեռադիտակով չես տեսել, ինչպե՞ս կարող ես այսպիսի լուրջ աղբյուրագիտական քննություն անել:


Ուրիշ մակաբույծներ նման խայտառակությունից հետո սուս ու տազ կանեին, բայց սա մեր հերոսի համար չի ասված: Բայց Արծրունը ևս չլռեց և շարունակեց խոսել ու մի բան էլ երեք մենագրություն դրեց ընթերցողի սեղանին («Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում» «Հայ հին վիպական ավանդույթը», «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի պատմությունը»), որոնց շնորհանդեսը կազմակերպեց ոչ ավելի, ոչ պակաս՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:


Հետգրություն


Մի ձրի խորհուրդ Ռադիկ Մարտիրոսովիչին` շտապ թղթակից-անդամի որևէ թափուր տեղի հայտարարություն հրապարակեք, կապ չունի, թե հասարակագիտության որ բնագավառից, և սղղացրեք Արծրունին, կտեսնեք, որ նա այլևս ձեռքից վայր կդնի իր քլունգը, և դուք կդառնաք հասարակական երևույթ:

 






Դիտումների քանակ 10265


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

Տարոնը վարձահատույց է լինում

Տարոնը վարձահատույց է լինում

Հունիսի 29, 2016
1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել հուլիսի 12-ին, իսկ մասնակցելու համա...

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Հունիսի 19, 2016
1

Երբ թուրք-օսմանների նորաթուխ «սուլթան» Ռեջեփ Թայիփ էֆենդին հայտարարում էր, թե Կոլոմբոսից էլ, նորմաններից էլ շատ առաջ իր արյունա...

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Լեյլա Ալիևան համալրեց Լիսկայի, Տարոնի, Մարտիրոսյան Ռադիկի շարքերը

Մայիսի 20, 2016


Փաստորեն միայն Հայաստանում չէ, որ արագ տեմպերով զարգանում է գիտությունը: Ավելին, միայն Հայաստանը չէ, որ կարող է պարծենալ Լիսկայ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոբելյան մրցանակների, քրեական հետապնդման և ապաշխարանքի առիթով

Նոյեմբերի 9, 2015
10

Ուշադրություն դարձնենք, որ մեր երեք գիտնականներն էլ անցել են ստանդարտ ճանապարհ կարիերայի սկզբում. ինստիտուտի դիպլոմ, հետո, մի ե...

Հայաստանի գիտնականների ցանկն ավելացավ ևս մեկով

Հայաստանի գիտնականների ցանկն ավելացավ ևս մեկով

Հոկտեմբերի 28, 2015


Սեյրան Օհանյանի կնոջ էներգիային իսկապես կարելի է նախանձել: Հիմա էլ նա գիտնական է դարձել: Դա դեռ քիչ է, մի բան էլ Facebook-ում կ...

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Արամ Սիմոնյանն օրը ցերեկով ազնվաբար միլիոնավոր դոլարներ վաստակեց

Սեպտեմբերի 10, 2015


Այսպիսով, համոզմունքը, թե հայ գիտնականներն աղքատիկ գոյություն են քարշ տալիս և փող չեն վաստակում, քննադատության չի դիմանում։ Արա...

Աշոտյանն ընդդեմ մտքի տիտանների

Աշոտյանն ընդդեմ մտքի տիտանների

Հունիսի 23, 2015


Զավեշտն այն է, որ կառավարությունը լավ և ճիշտ բան է անում հազվադեպ: Այսօր հենց այդ դեպքն էր, և ֆիասկո: Չէ, հզոր է հայ պաշտոնյայի...

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Արամ Սիմոնյանը չգիտի, որ ինքը բոմժ է

Հունիսի 19, 2015
2

Բայց կա մի ոլորտ, որտեղ Արամ Սիմոնյանն անգերազանցելի է: Խոսքը լափակերության մասին է: Նա կարող է միանգամից 60 քյաբաբ կուլ տալ: Ա...

Գիտնականներն էլ են լաց լինում. ինչպես կանանց իրավունքների պաշտպանները պաշտոնազրկեցին նոբելյան դափնեկրին

Գիտնականներն էլ են լաց լինում. ինչպես կանանց իրավունքների պաշտպանները պաշտոնազրկեցին նոբելյան դափնեկրին

Հունիսի 13, 2015


Կանանց իրավունքների մոլի պաշտպանները, ինչպես երևում է, «խաչակրաց արշավանք» են սկսել այն գիտնականների դեմ, ովքեր կարծիք են հայտն...

Պոլիտեխնիկի ռեկտոր. էքստազից մինչև մետաստազ

Պոլիտեխնիկի ռեկտոր. էքստազից մինչև մետաստազ

Հունիսի 7, 2015


Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը մոտ է չարորակ ուռուցքից ազատվելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զր...

Ռեկտոր Կոզլևիչը նաև բժիշկ-ուռուցքաբան է

Ռեկտոր Կոզլևիչը նաև բժիշկ-ուռուցքաբան է

Հունիսի 6, 2015


Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը մոտ է չարորակ ուռուցքից ազատվելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զր...

Պոլիտեխնիկի ռեկտոր Թոքմաջյանը մերօրյա Կոզլևիչն է

Պոլիտեխնիկի ռեկտոր Թոքմաջյանը մերօրյա Կոզլևիչն է

Մայիսի 14, 2015


Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ Պոլիտեխնիկի ռեկտոր դարձավ Հովհաննես Թոքմաջյանը: Վերլուծելով նրա գործունեությունը և վերհիշելով ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ