Ազգային խայտառակություն

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Քոչար Օսկանյան


Ֆուտբոլային դիվանագիտության հերթական փուլը մեկնարկեց

 

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլոր կադրային նշանակումներն արվում են նժդեհավարի: Այսինքն, Հ1-ի ղեկավարությունը, անկախ նրանից՝ դավանում է նժդեհականություն, թե ոչ, նշանակվում է նժդեհական իշխանության կողմից, և կարևոր էլ չէ, թե արդյոք այդ իշխանությունն է նժդեհականություն դավանում, թե ոչ, կարևորն այն է, որ որևէ մեկը ռիսկ չի անում նժդեհականությունը դեն նետել ՀՀԿ ծրագրային փաստաթղթերից: Մի խոսքով, նժդեհականություն, և վե՛րջ:


Ինչպես հայտնի է, վերջերս Երևանի կենտրոնում տեղադրեցին Գարեգին Նժդեհի արձանը: Դա, բնականաբար, հարուցեց շատերի ցասումը, հատկապես արտասահմանում, հատկապես Ռուսաստանում, քանզի Գարեգին Տեր-Հարությունյանը նացիստական լեգեոներ էր: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության, Հայաստանում բոլորն իրենց պարտքը համարեցին ոչխար-ոչխար և ամբախ-զամբախ բաներ ասել: Մեկն ասաց, թե Նժդեհը հայրենասեր մարդ էր և հայերին օգուտ էր տվել, էն մյուսն ասաց, թե Նժդեհը հայերի համար նույնն է, ինչ Ալեքսանդր Նևսկին՝ ռուսների, էն մյուսն ասաց, թե ռուսները հարձակվել են ազգային սրբության վրա, բայց որևէ մեկը չհերքեց այն, ինչ ասել էր Մարիա Զախարովան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այն է` Գարեգին Տեր-Հարությունյանը համագործակցել է հիտլերյան ռեժիմի հետ: Զախարովան չէր անդրադարձել, թե լավ տղա է արդյոք Նժդեհը, թե ոչ, նա ուղղակի հասկացրել էր, որ կա Նյուրնբերգի դատավճիռ, որը վերանայման ենթակա չէ, և ըստ որի՝ դատապարտվում են և՛ նացիստական ռեժիմն ու նացիզմը՝ որպես այդպիսին, և՛ դրանց հետ համագործակցողները: Այսինքն, եթե Հայաստանը Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ և ՄԱԿ անդամ է, Խորհրդային Միության իրավահաջորդներից է, ապա նույնպես պետք է դատապարտի և՛ նացիզմը, և՛ կոլաբորացիոնիզմը, եթե անգամ Նժդեհը բարի, լավ մարդ էր, ժամանակին ուներ ռուսական պարգևներ, իսկ 1918-20թթ. խուլիգանություն չէր անում մնացած դաշնակների նման: Իսկ եթե Հայաստանը պաշտոնական մակարդակով մայրաքաղաքի կենտրոնում տեղադրում է Նժդեհի արձանը, այն ժամանակ, երբ Հայաստանը դատապարտում է նացիզմը, դա նշանակում է, որ մի բան էն չէ: Այսինքն, ամեն ինչ էն է, ուղղակի Հայաստանը էն չէ, քանզի սա Հայաստանն է, և վե՛րջ:


Իսկ քանի որ սա Հայաստանն է, ուրեմն հեռուստատեսությունն էլ պետք է լինի զուտ հայաստանյան, եթե անգամ այն գլխավորում է Ջաղինյան Ռուբոյի նման ԿՎՆ-ական ծագում ունեցող մտավորականը (1992-ի մակարդակի): Եվ բնական է, որ նժդեհական երկրի նժդեհական հեռուստատեսությունը պարտավոր է, իր արևին, պաշտպանել Գարեգին Նժդեհին ռուսական պաշտոնական քարոզչությունից և ապացուցել, որ Երևանում տեղադրված արձանը հենց ինքն է, որ կա: Եվ ինչպե՞ս պատասխանեց Հայաստանի հեռուստատեսությունը Մարիա Զախարովային ու բոլոր նորմալ մարդկանց: Մեղմ ասած` հայավարի, մի քիչ էլ` դաշնակավարի:


Ուրեմն, հունիսի 20-ին մեկնարկեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ խաղերը: Ռուսաստանը խաղում էր Ուելսի հետ, Անգլիան` Սլովակիայի: Բնականաբար, խաղերը մեկնարկեցին միաժամանակ, որպեսզի դրանցից մեկի արդյունքը ստվերային պայմանավորվածության առիթ չդառնա մյուսների համար: Հետևաբար, Հ1-ը պետք է ուղիղ հեռարձակեր այդ երկու խաղերից մեկը, իսկ մյուսը ցուցադրեր արդեն խաղի ավարտից հետո: Սովորաբար նման դեպքերում նորմալ երկրներում ուղիղ հեռարձակման համար ընտրում են այն թիմերի խաղերը, որոնք ավելի մոտ են տվյալ երկրի բնակչությանը: Օրինակ, երբեք Բրազիլիայում Արգենտինայի մասնակցությամբ խաղն ուղիղ եթերով հեռարձակելուց չէին հրաժարվի հանուն, ասենք, Սլովակիայի, քանզի բրազիլացիներին արգենտինացիներն ավելի մոտ են և հոգեհարազատ: Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, պետք է ասել, որ Հայաստանի Հ1-ը պետք է մեզ ուղիղ եթերով մատուցեր Ռուսաստանի խաղն Ուելսի հետ և հետո նոր` Անգլիայի և Սլովակիայի, որոնք, ինչպես հայտնի է, թե՛ որպես ժողովուրդ են շատ հեռու հայերից, թե՛ այդ պետությունները չեն մտնում Հայաստանի մերձավորների գոնե առաջին տասնյակի մեջ: Բայց ի՞նչ արեց Հ1-ը: Որոշեց Ռուսաստանի խաղը մատուցել մեզ մատչից հետո, երբ արդյունքն արդեն պարզ էր և դիտելու կարիք չկար, փոխարենը ուղիղ եթերով մեզ ուրախացրեց անգլիացիների և սլովակների ֆուտբոլով:


Թե ինչու այդպես եղավ` դժվար չէ կռահել: Հնարավոր է, որ Ջաղինյան Ռուբոն, լինելով տաղանդավոր տղա, ուղղակի դրանով խուսափեց արևմտամետ զիբիլի վայնասունից, թե` տեսեք, Հայաստանը վախից Անգլիայի խաղն ուղիղ չհեռարձակեց, Պուտինն էր կարգադրել, որպեսզի հենց ռուսների խաղն առաջինը դուրս գար հայկական եթեր: Հնարավոր է, որ Ջաղինյան Ռուբոն իր այդ քայլով կանխեց Հայաստանի հաշված նժդեհականների զայրույթն առ այն, թե` տեսեք ինչ է անում Հ1-ը, Ռուսաստանը մեր սրբություն Նժդեհի դեմ է դուրս գալիս, իսկ Հայաստանի պետական հեռուստատեսությունը ռուսների խաղն է ուղիղ եթեր հեռարձակում անգլիացիների փոխարեն: Հնարավոր է նաև, որ Ջաղինյան Ռուբոն թաքնված նժդեհական է, հեթանոս, բայց ինտելիգենտ, որն ուղղակի իր այդ քայլով հետևեց իր իսկ սրտի թելադրանքին և դրանով սարսափելի հարված հասցրեց ռուսներին, սակայն նաև բանականությանը:


Դե, ի՜նչ ասենք: Տա Աստված Հայաստանին ևս մի 40-45 հատ Ջաղինյան Ռուբո, որոնք, եթե գոնե շաբաթական մեկ այսպիսի հարված հասցնեն թշնամի ռսին, տարեկան կտրվածքով կստացվի այնպիսի գլոբալ հարված, որ կհամեմատվի մի 40-45 Հիրոսիմայի հետ, Հայաստանը հաղթանակած դուրս կգա, թշնամի ռուսը կպարտվի, իշխանության կգան նժդեհականները, որոնք անմիջապես երկիրը կհանձնեն թուրքերին, ինչպես դա արեցին նրանց եղբայր դաշնակները 1920-ին, և մենք վերջապես կփրկվենք Հայաստանի անկախ պետականությունից՝ իր բոլոր ատրիբուտներով՝ սկսած Լֆիկ Սամոյից, վերջացրած գեներալ Մանվելով, և կապրենք արժանավայել կյանքով:


Կեցցե՛ Ջաղինյան Ռուբոն, Հայաստանի ամենաէֆեկտիվ նժդեհականը:


Հետգրություն


Ի դեպ, ռուսները երեկ պարտվեցին և լքեցին Եվրոպայի առաջնությունը: Այսինքն, հայ նժդեհական հանրույթն այսօր խմելու լավ առիթ ունի, և հուսանք, որ երկրի ՀՆԱ-ի վրա այսօրվա նժդեհական քեֆը բավական լավ ազդեցություն կունենա:

 







Դիտումների քանակ 23810


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նժդեհի ստվերը Վրաստանում

Նժդեհի ստվերը Վրաստանում

Մարտի 28, 2018


Նժդեհի գործը հասավ Վրաստան: Հիմա էլ այս երկրում գործող սլավոնական ժողովրդների ազգային կոնգրեսն է կոչ արել քանդել Երևանի կենտրոն...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Արտոնյալ դասալիքները

Արտոնյալ դասալիքները

Փետրվարի 7, 2018


Տարկետման իրավունքի դեմ համառ պայքար մղող կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ամեն տարի ծառայությունից ազատվելու հ...

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

«Հոգևոր ամրակների» փակուղի. ինչպես Գարեգին Նժդեհը հաղթեց «գիմնազիստ Կոլյային»

Նոյեմբերի 29, 2017


Նոյեմբերի վերջին Ռուսաստանում առավել քննարկվող տեղեկատվական պատրվակը դարձավ նովիուրենգոյցի երիտասարդ Նիկոլայ Դեսյատնիչենկոն։ Բո...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Եթերային ադեկվատության հետևանքները

Եթերային ադեկվատության հետևանքները

Նոյեմբերի 21, 2017


Պետական քարոզչությունը թանկ հաճույք է: Եվ եթե այս տարի պետական բյուջեից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է մո...

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Ծուլության ծանր աշխարհաքաղաքական հետևանքները

Նոյեմբերի 20, 2017


1990-ականներին Աշոտ Նավասարդյան անուն-ազգանվամբ մի խայտառակ միջակություն հիմնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1995-ին...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Արշալույս Փայտյանի նժդեհական իմպրովիզացիան

Նոյեմբերի 4, 2016


Պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնությունը դեռ լույս աշխարհ չեկած արդեն իսկ ...

Ջաղինյանի, Նադեժդայի և Արթուրի բարոյագեղագիտական անկումը

Ջաղինյանի, Նադեժդայի և Արթուրի բարոյագեղագիտական անկումը

Հոկտեմբերի 17, 2016


Այս պատմությանը անդրադառնում ենք, քանի որ չնայած բազում հրապարակումներին և մշակույթի գործիչների տագնապին և անհանգստությանը, Հ1-...

Ե՞րբ վարչապետին կնժդեհացնեն

Ե՞րբ վարչապետին կնժդեհացնեն

Հոկտեմբերի 1, 2016


Նա կդառնա հանրապետական, մեր օրերի Գարեգին Նժդեհը, և ինչպես Նժդեհը նահանջի տեղ չունեցավ Բուլղարիայից և հանձնվեց ՆԿՎԴ-ին, այնպես ...

Ջաղինյանի ոտքի տակը Հակոբյանն է փորում

Ջաղինյանի ոտքի տակը Հակոբյանն է փորում

Սեպտեմբերի 30, 2016


Հանրային հեռուստաընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը դեռ չի սթափվել իր անհաջող հեռուստանախագծի շուրջ բարձրացված աղմուկից, բայց...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը