Միջազգային խայտառակություն

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016
Դեպի գերեզման սլանալու առիթով

Օսկան Քոչարյան


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի սկիզբը։ ԵՄ-ի տակ ռումբը դրեցին իրենք՝ առաջադեմ եվրոպացիները։ Մինչև 1992թ., երբ ԵՄ-ը կոչվում էր Եվրոպական տնտեսական ընկերակցություն և «Ընդհանուր շուկա», ամբողջ երկրագունդը նախանձում էր ԵՏԸ անդամ երկրների բարգավաճմանը։ Բայց տնտեսական ինտեգրումը ծնեց քաղաքական ինտեգրման անհրաժեշտություն, աշխարհամասում «Միասնական Եվրոպա» ստեղծելու կուրս վերցրին, ի հայտ եկավ միասնական արժույթը, վերացան սահմանները։ Եվրոպացիներն սկսեցին ներդաշնակեցնել ներքին օրենսդրությունը, միաժամանակ նոր անդամներ էին ընդունում, որոնք տնտեսապես հեռու էին հին անդամներից։ Մի խոսքով՝ ժամանակի ընթացքում Եվրամիությունը վերածվեց հրեշի, իր գաղափարականացված և կեղծ-լիբերալ քաղաքականությամբ սկսեց գրգռել բնակչությանը, Եվրոպայում սկսեցին ամենահիմար որոշումներն ընդունել։ Ինչ-որ ժամանակից սկսած՝ մարդու, մանավանդ փոքրամասնությունների իրավունքները, դարձան գերիշխող և կպչուն գաղափար։ Տարեցտարի ուժեղանում էր Միացյալ Նահանգների դիկտատը, որին Եվրամիության երկրները հավատարմության երդում էին տվել որպես վասալներ։ ԵՄ-ը դարձավ ՆԱՏՕ մասնաճյուղի նման մի բան։ Ի հայտ եկան եվրաթերահավատներ, Եվրոպայում ուժեղացան աջ և ուլտրաաջ քաղաքական ուժերի դիրքերը։ Քաղաքական ինքնիշխանության մի մասից հրաժարումը սկսեց հանգեցնել նրան, որ ԵՄ-ում ավելի հաճախ էին ընդունվում որոշումներ, որոնք կտրականապես հակասում էին Եվրոպայի ժողովուրդների շահերին։ Օրինակ, միգրացիայի խնդիրը։ Միացյալ Նահանգները վառեց մերձավորարևելյան խարույկը, որը չէր համապատասխանում Եվրոպայի շահերին, իսկ հետո ստիպեց ԵՄ-ին ստանձնել միլիոնավոր փախստականների հոգսը։ Եվրոպական ոչ մի ժողովրդի ամերիկացիների շնորհիվ իրենց հողերից քշված փախստականները պետք չեն, բայց նրանք ստիպված սկսեցին տեղավորել նրանց՝ ի վնաս իրենց շահերի, իրենց անվտանգության ու ինքնության։


Անշուշտ, այս ամենը չէր կարող երկար շարունակվել, և անգլիացիներն առաջինն սկսեցին փորել ԵՄ գերեզմանափոսը։ Ինչ էլ որ ասեն հանրաքվեի արդյունքների մասին, ինչպես էլ որ ձգձգեն Մեծ Բրիտանիայի՝ այնտեղից դուրս գալու գործընթացի իրագործումը, միևնույն է՝ գործն սկսվել է։ Շատ չանցած հանրաքվեներ կարող են տեղի ունենալ նաև Ավստրիայում, Շվեդիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում և անգամ Ֆրանսիայում՝ 2017թ. նախագահական ընտրություններից հետո։ Ավելին, ԵՄ փլուզումը խթանում է անջատողական միտումներ հենց ԵՄ երկրներում։ Շոտլանդացիները խոստանում են անկախության նոր հանրաքվե, Իսպանիայում չեն հանդարտվում Կատալոնիայի շուրջ եռացող կրքերը, անգամ Լոնդոնում քաղաքապետին խնդրագիր է ներկայացվել՝ քաղաքը Մեծ Բրիտանիայից դուրս բերելու հարցի քննարկման կոչով։ Մի խոսքով՝ մենք ականատեսն ենք այն մեծ կազմակերպության փլուզման վիթխարի գործընթացի, որն իրեն սպառել է պատմական որոշակի փուլում և բեռ դարձել իր անդամների ուսերին։


Թվում էր, թե ԵՄ փլուզումը պետք է համարժեք արձագանք առաջացներ այն երկրներում, որոնք իրենց կյանքի իմաստն էին հռչակել կազմակերպությանն անդամակցելը, ինչպես նաև վանեին բնակչության այն հատվածին, որն ուներ եվրոպամետ տրամադրվածություն։ Բայց չէ՛, նման բան չենք տեսնում։ Ուկրաինայում բանդերականները շարունակում են մղվել դեպի ԵՄ, Վրաստանում վրացիները ցայսօր փայփայում են ԵՄ-ին շուտափույթ անդամակցելու հույսերը, նույնն է իրավիճակը նաև Մոլդովայում։ Հայաստանում լիբերալ արևմտամետ հանրությունը նույնպես իր պարտքն է համարում աջակցել երկրի կողմնորոշման վերանայմանը և շտապ եվրաինտեգրման գործընթաց սկսելուն, իսկ ՀՀ ԱԳՆ-ն այսօր, Եվրամիության փլուզման մեկնարկից հետո, վերսկսում է բանակցությունները մի ինչ-որ քաղաքական ասոցիացիայի շուրջ։ Ի՞նչ անուն տանք այն մարդկանց և պետությունների ղեկավարներին, ովքեր երազում են անդամակցել մահացող միությանն ու բանակցություններ վարել կործանվող կազմակերպության հետ։ Կարծում ենք՝ նրանց պետք է տխմարներ անվանել։ Մեկնաբանելն իմաստ չունի, քանի որ միայն տխմարները կարող են ինքնակամ սլանալ դեպի գերեզման։


Իհարկե, Եվրամիության կործանումն, ըստ էության, շահավետ չէ ամերիկացիներին՝ արևմտյան աշխարհի խազեիններին։ Չէ՞ որ ամերիկացիներն այնքան ջանադրաբար էին դեպի իրենց գայթակղում նոր վասալների։ Հիմնականում Եվրամիության միջոցով։ Ամերիկացիները հստակ ասում էին արևելաեվրոպացիներին և մերձբալթներին. ԵՄ ե՞ք ուզում՝ սկզբում ՆԱՏՕ մտեք։ Հետևաբար, ամերիկացիներն առաջիկայում պետք է հորինեն և ստեղծեն նոր խայծ։ Այսուհետ Ռուսաստանից, ասենք՝ Հայաստանին Եվրամիության հետ ասոցիացիայի համաձայնագրի միջոցով հեռացնելու փորձերը լուրջ չեն թվա։ Դե ինչ, տեսնենք, թե ինչ են հորինելու օվկիանոսի այն կողմում, ինչ մեխանիզմներ են ստեղծելու չկայացած ժողովուրդներին և պետություններին բթացնելու համար։






Դիտումների քանակ 22385


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Հունիսի 28, 2016


Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցեց աշխարհը ու ցնցումների մի մասն էլ եկավ-հասավ Հայաստան: Այստեղ անմիջապե...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Մայիսի 19, 2016


Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ...

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Փետրվարի 8, 2016


Ո՞վ է ասում, թե մենք աշխարհին զարմացնելու քիչ բան ունենք: Մեր երկրում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, որի...

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Հունվարի 25, 2016


Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր: «Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքել էր իր հա...

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Նոյեմբերի 9, 2015


Քեմերոնի անկեղծությունը կասկածներ է հարուցում, քանի որ չի կարող ԻՊ-ը սպառնալիք հանդիսանալ անգլոսաքսոնական աշխարհի համար, որովհե...

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
1

Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությո...

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Հոկտեմբերի 30, 2015


Երբ պատրիկներն ինչ-որ բան են ասում, ստրուկները չպետք է իրենց քիթը խոթեն դրա մեջ։ Ձևակերպումը կոշտ է, բայց, ցավոք, եվրոպացիների ...

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Հոկտեմբերի 26, 2015


Մենք էլ չենք մանրանա այս փաստաթղթի և նրա շուրջ բանակցողների ծրագրերի մեջ, այսքանը բավական է, որպեսզի գաս եզրակացության առ այն, ...

Բրիտանացիները մտնում են անիմաստ սպասումների եզրագիծ

Բրիտանացիները մտնում են անիմաստ սպասումների եզրագիծ

Հոկտեմբերի 26, 2015


Բայց ահա տարօրինակ է այն, որ բրիտանացիներն առ այսօր լուրջ են վերաբերվում իրենք իրենց, կարծում են, թե հենց իրենք են դեռևս տիեզեր...

Քեմերոնն առաջարկել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Բրիտանիային

Քեմերոնն առաջարկել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Բրիտանիային

Հոկտեմբերի 19, 2015


Հոկտեմբերի 4-ին, կիրակի օրը, Մանչեսթրում ելույթ ունենալով պահպանողականների կուսակցության կոնֆերանսում, Բրիտանիայի վարչապետ Դևիդ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ