Սովորական խայտառակություն

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Հունիսի 30, 2016
Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Այսօրվա ընդհանուր լրահոսից երկու դրվագներ անմիջապես ուշադրություն են գրավում: Առաջինը կապված է «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչ Ռուզաննա Եղնուկյանի հետ: Օրեր առաջ քննիչները նրան հարցաքննության էին կանչել, Եղնուկյանը հրաժարվել էր ներկայանալ, և հիմա ոստիկանները կնոջը բերման ենթարկելու նպատակով եկել են նրա բնակարան: Ամուսինն իրավապահներին ասել էր, որ Ռուզաննան տանը չէ։ Ոստիկանները բռնի ուժ գործադրելով՝ ցանկացել էին ներխուժել բնակարան, սակայն դա նրանց չէր հաջողվել։


Հիշեցնենք, որ մարտի 24-ին, «Հայ կանանց ճակատն» ու «Հիմնադիր խորհրդարանը» ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ցույց էին իրականացնում Մաշտոցի պողոտայում: Ռուզաննա Եղնուկյանն այդ իրադարձությունների ժամանակ գլխի պատռվածք էր ստացել, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել էին հիվանդանոց: Եղնուկյանը տուժող էր ճանաչվել, սակայն մինչև այսօր հարուցված քրեական գործում մեղադրյալներ չկան:


Հիմա անցնենք այսօրվա երկրորդ ուշագրավ լուրին: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է օֆշորի հայտնի գործի դատավարությունը: Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեին նաև «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները, ներառյալ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, սակայն վկաները չէին ներկայացել: Ի դեպ նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «Ամերիաբանկ» ՓԲԸ ներկայացուցիչները չեն ներկայանում դատարան, այնուամենայնիվ, դատավոր Վարդան Գրիգորյանը ձեռնպահ է մնում նրանց բերման ենթարկելուց, իսկ ոստիկաններն էլ, բնականաբար, չեն գնա ու չեն փորձի կոտրել նրանց դուռը, ինչպես դա արվում է Եղնուկյանի պարագայում:


Ահա այս երկու դրվագների համադրումից հետո պարզապես միամտություն պիտի լինի պնդել, թե մեր երկրում օրենքը հավասար է բոլորի համար: Միամտություն պիտի լինի նաև հարցնելը, թե ո՞րն է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրենի ու տիկին Ռուզաննայի տարբերությունը: Նույնքան միամիտ կգտնվենք, եթե հանկարծ մտածենք, թե երկու գործողություններն էլ կիրառվել ու չեն կիրառվել՝ առանց վերադաս մարմինների իմացության: Ահա թե ինչու օրենքը նույնական չէ: Որովհետև այդ օրենքը կարողանում է հրաշալիորեն տարբերակել քաղաքականով հետապնդվող Ռուզաննային ֆինանսականով հարցաքննվող Արտակից` մեծ «բարերար» ու «քցող» Ռուբեն Ցարդանյանի աշխատողից:






Դիտումների քանակ 20736


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Մայիսի 29, 2017


Հայ ժողովրդի ամենավտանգավոր արտադրանքներից մեկը` Վարդանյան Ռուբենը, որն «Ավրորա» մրցանակաբաշխություն է հորինել Հայաստանում, պար...

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Դեկտեմբերի 6, 2016


Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի ամենավտանգավոր զավակներից մեկն է` նա ինտելիգենտ է ներկայանում, բայց նրա տված վնասը չի համեմատվի ...

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Դեկտեմբերի 4, 2016


Շատ է գրվել այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը ինչ-որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ որոշել է հայ ժողովրդին զրկել Սևանից և Ջերմ...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Սեպտեմբերի 27, 2016


Գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին տարիներին սկսել է հաճախ վերհիշել Հայաստանը (առաջներում այդպես չէր): Մեծ-մեծ նախագծեր է իրական...

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ապրիլի 25, 2016
232

Շնորհավորենք Ռուբեն Վարդանյանին նրա հաջողությունների համար պատմական հայրենիքում: Ցանկանանք նրան նորանոր ֆոտոսեսիաներ արքայազն Չ...

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Հունվարի 29, 2016
2

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում խոշոր ներդրումներ կատարելուց հետո իրեն ներշնչել է, որ արդեն բոլոր իրավ...

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Մայիսի 25, 2015
3

RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի մասին որոշ դեպքերում կ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ