Սովորական խայտառակություն

Լիսկան ուզում է թռնե՞լ

Հուլիսի 2, 2016
Լիսկան ուզում է թռնե՞լ

Արդեն տևական ժամանակ է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում չէ: Ասում են, թե նա բուժում է ստանում Գերմանիայում: Մինչ այդ, երբ հայաստանցի բժիշկներն էին նրան հետազոտում, ասել էին, թե առանձնապես ոչ մի լուրջ բան չկա, բայց հենց որ մարզպետը հասավ Գերմանիա, պարզվեց, որ լուրջ բաներ, այնուամենայնիվ, գտնվել են, մասնավորապես, նրա մոտ հայտնաբերել են սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ:


Հիմա Լիսկան Սյունիք աշխարհի անցուդարձին հետևում է հեռուներից և արքայական իր բարձրությունից հրահանգներ է տալիս, ինչպես որ ժամանակին մեծ տիրակալներն էին անում՝ փոխանորդներ նշանակելով այս կամ այն երկրամասում: Սակայն արտասահմանի օդը նրա վրա կարծես թե մեկ այլ ներգործություն էլ է ունեցել, քանի որ մարզպետը սկսել է հապշտապ կարգով վաճառել իր ունեցվածքը: Տեղեկություններ կան, որ նա հրահանգել է վաճառքի հանել իրեն պատկանող մի քանի գազալցակայաններ: Այս օրերին Գորիս և Կապան քաղաքներում մարզպետին պատկանող գազալցակայանները հանվել են վաճառքի: Նույնիսկ խոսում են այն մասին, թե իբրև Հայաստան վերադարձից հետո սպասվում է նրա հրաժարականը:


Այն, որ հայաստանցի բազմաթիվ մեծահարուստների մոտ վերջին շրջանում ճամպրուկային տրամադրություններ են, դա արդեն տեսանելի է: Իսկ ապագայում սպասվելիք քաղաքական վերադասավորումները շատերին զրկում են նաև բարեկեցիկ կյանքը շարունակելու հեռանկարից: Այդ իսկ պատճառով էլ հասկանալի է, թե ինչու են ոմանք արդեն իսկ մտածում երկրից հեռանալու մասին: Մնալը դառնում է ոչ միայն անշահավետ, այլև վտանգավոր: Ով՝ ով, բայց նրանք հո լավ գիտեն, թե ինչ ճանապարհներով են կուտակել իրենց ահռելի կարողությունները: Եվ ցանկացած անցանկալի փոփոխություն կարող է միանգամից փոշիացնել տարիների ձեռքբերումները: Այդ իսկ պատճառով էլ Սուրիկ Խաչատրյանի մտահոգությունները նույնպես կարելի է հասկանալ: Նա պարզապեռս պարտավոր է միշտ աչքի առաջ ունենալ ճիշտ ժամանակին թռնելու ծրագիրը:







Դիտումների քանակ 17382


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Լիսկան չի հավանում Տարանտինոյին

Փետրվարի 14, 2018


Կինեմատոգրաֆը մեր երկրում նահանջ է ապրում: Այս տեսակետը շատերն են կիսում, բայց ոչ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Աս...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Սեպտեմբերի 8, 2017


Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը, որի առողջությանը հազարավոր քաղաքացիներ կնախանձեին, այսօր դիմում է գրել և հրաժարվել է իր պաշտոն...

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Հունիսի 2, 2017


Արդեն մի քանի օր է` Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, և մեր երկրում նրան ոչ միայն մեծարում են, այլև ի...

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Մայիսի 22, 2017


Այսօր պաշտոնական լրատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպութ...

Կապը կտրած Լիսկան

Կապը կտրած Լիսկան

Փետրվարի 8, 2017


Հայ գիտակրթական համակարգը ծանր կորուստ կրեց: Վարչապետի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվեց Գորիսի ...

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Ամենահավատարիմ ՀՀԿ-ականը Լիսկան է

Հունվարի 26, 2017


Այն բանից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքից նախ իր սիրելի պաշտոնը խլեցին, իսկ հետո՝ նաև այդ մարզի ՀՀԿ ...

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Լիսկան կդառնա Արևմուտքի զինվոր

Հունվարի 21, 2017


Հարազատ կուսակցությունից մինչև հոգու խորքը վիրավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հատկապես այն պահից ի վեր, երբ ն...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Լիսկան կդառնա պատմությո՞ւն

Դեկտեմբերի 30, 2016


Սյունիքի նախկին մարզպետ, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը կարծես թե պատրաստվում է իր կենսագրության ամենացավալի է...

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Լիսկայի «Ա» և «Բ» տարբերակները

Դեկտեմբերի 21, 2016


Երբ աշխատանքից ազատեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, շատերը շտապեցին մտածել, թե Լիսկայի ժամանակաշրջանն ավարտվեց:...

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նախկինների օրինաչափ ողբերգությունը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած Հանրապետական կուսակցության համագումարն աչքի ընկավ նախկին պաշտոնյաների առատությամբ: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ...

Լիսկան և Ֆեյսբուքը

Լիսկան և Ֆեյսբուքը

Հոկտեմբերի 18, 2016


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի հաշտվում իր պաշտոնաթողության մտքի հետ: Այդ ծանր հարվածն այնպես է ազդել նրա վրա, որ...

Երկնից իջած մարզպետը

Երկնից իջած մարզպետը

Հոկտեմբերի 12, 2016


Մեր բարձրաստիճան պաշտոնյաների տարատեսակ նախասիրություններին ու քմահաճույքներին քիչ թե շատ ծանոթ ենք: Սովորաբար դրանք երևակայութ...

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Հոկտեմբերի 10, 2016


Երբ ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեցին ու հետո նորից նշանակեցին, նրան մարզի սահմանների մոտ տեղաց...

Լիսկայի դուստրն ապստամբել է

Լիսկայի դուստրն ապստամբել է

Հոկտեմբերի 10, 2016


Որևէ կասկած չկա, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մինչև հոգու խորքը վիրավորված է իրեն պաշտոնաթող անելու համար...

Լիսկան կաթողիկոս չէր

Լիսկան կաթողիկոս չէր

Հոկտեմբերի 6, 2016


Այսօր կատարվեց այն, ինչի հնարավորությանը քչերն էին հավատում: Աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ընդամենը շա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ