Միջազգային խայտառակություն

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հուլիսի 12, 2016
Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ստանիսլավ Տարասով


Լավրովի այցը Բաքու բարդ է լինելու

 

Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ նա Բաքու կայցելի Երևանում ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստին մասնակցելուց անմիջապես հետո, իր հայ պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկումից հետո ինչ-որ «նոր» առաջարկություններ կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ընդ որում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ընդգծում էր, որ դրանից է «կախված՝ տեղի կունենա՞ արդյոք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ևս մեկ հանդիպում»։ Բայց Լավրովն իր այցը Բաքու հետաձգեց և, ինչպես երևում է, ոչ պատահաբար։


Հուլիսի 9-ին Վարշավայում ավարտվեց ՆԱՏՕ երկօրյա գագաթաժողովը, որին հրավիրված էին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը։ Այս ձևաչափում նրանք բանակցություններ անցկացրին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահների հետ։ Ադրբեջանի համար նախագահ Ալիևի Վարշավա այցելության արդյունքները հակասական են թվում։ Մի կողմից՝ գագաթաժողովի շրջանակներում ստորագրված համատեղ ամփոփիչ կոմյունիկեում ասվում է տառացիորեն հետևյալը. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը մեր աջակցությանը։ Այս առնչությամբ մենք շարունակում ենք աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ այդ սկզբունքների և միջազգային նորմերի, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա»։ Մյուս կողմից, ինչպես հայտարարեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով պետքարտուղար Քերիի բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, կողմերին անհրաժեշտ է կատարել այն պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում։


Սպիտակ տանը նշել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբամայի վերջին հեռախոսազրույցների կարևոր տարրը եղել է ղարաբաղյան հակամարտությունը. «նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ինտենսիվացնել ջանքերը Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հետ՝ հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղղությամբ»։ Այսպիսով, Բաքուն բախվել է այն փաստին, որ ոչ մի «Պուտինի պլան» կամ «Լավրովի պլան» էլ գոյություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդները գործում են համաձայնեցված՝ կոչ անելով գործնականում իրականացնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հակամարտող կողմերի շփման գծում ստեղծել մոնիթորինգի համակարգեր, ընդլայնել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատը և դրանից հետո անցում կատարել ընդհանուր կարգավորման գործընթացին։


Հայաստանի դիրքորոշումը տրամաբանական է և հասկանալի։ Լինելով ՀԱՊԿ անդամ՝ այն պահպանում է նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հնարավորությունները՝ վերահսկելով իրավիճակը միաժամանակ երկու ուղղություններում։ Իսկ ի՞նչ էր սպասում Բաքուն՝ որոշում ընդունելով մասնակցել ՆԱՏՕ վարշավյան գագաթաժողովին՝ բացի Ալիևի՝ «աշխարհիս հզորների» ձեռքը սեղմելուց և, Deutsche Welle-ի մեկնաբան Բերնդ Ռիտերտի արտահայտությամբ՝ «ինչպես մի ժամանակ Խորհրդային Միության կազմի մեջ մտնող բալթյան երկրները՝ ցույց տալով, թե անհանգիստ է Ռուսաստանի ուժեղացմամբ»։ Մանավանդ որ, ըստ Ռիտերտի, «ՆԱՏՕ-ում կարծում են, թե նախագահ Պուտինը սեփական ազդեցությունն Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Հայաստանում ամրապնդելու պլաններ ունի»։ Հիմա ի՞նչ կարող է սպասել Բաքուն Մոսկվայից՝ բացի հասկանալի և սովորական ձգտումից՝ երկկողմանի հիման վրա բանակցություններ վարել և զարգացնել բազմապրոֆիլ հարաբերություններ ինչպես հարևան երկրի հետ։ Ի դեպ, այս միտքն առավել ցայտուն արտահայտեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը. «Մեր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ խոր արմատներ ունեն։ Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք։ Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Մենք նաև տարբեր ինտեգրացիոն միությունների մեջ ենք մտնում։ Այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն շահերի հավասարակշռության պահպանմամբ։ Պետք է այնպիսի փոխզիջման գնալ, որպեսզի կողմերը կարողանան հավատալ մեկը մյուսին։ Մենք ճնշում չենք գործադրում հակամարտության կողմերի վրա, մենք փնտրում ենք հակամարտության լուծման այնպիսի բանաձև, որը հավասարապես ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»։


Այս առնչությամբ ուշադրություն դարձնենք Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության որոշ նրբությունների վրա՝ կապված Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցի հետ։ Դրանում ասվում է տառացիորեն հետևյալը. «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում։ Մենք Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք իրավահավասարության, միմյանց շահերի հարգման և բարիդրացիության հիման վրա։ Բաքվում հանդիպումների ընթացքում տեղի կունենա երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի քննարկում, ինչպես նաև կարծիքների փոխանակում ղարաբաղյան կարգավորման հիմնախնդրի շուրջ՝ որպես զարգացում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի վերջերս կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների»։ Այսինքն՝ առաջին դիրք են դուրս գալիս երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը, իսկ հետո արդեն՝ ղարաբաղյան կարգավորման խնդիրը։


Վերջապես, Լավրովի այցի նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը կառավարության նիստի ժամանակ հանդես է եկել շատ հակասական հայտարարությամբ։ Մեջբերում ենք այն՝ փակագծում անելով մեր մեկնաբանությունները. «Վերջին 3-4 ամիսներին բանակցություններում զգացվում է պատմության մեջ չտեսնված ակտիվություն (համապատասխանում է կոնկրետ փաստերին- Ս.Տ.)։ Հայաստանը պայմաններ է առաջադրել բանակցությունների անցկացման համար (համապատասխանում է իրական փաստերին, և այդ պայմաններն ընդունվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, աջակցություն գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների կողմից- Ս.Տ.)։ Դրանով նրանք իրենց ծիծաղելի դրության մեջ են դրել (ինչո՞ւ և ո՞վ է, այնուամենայնիվ, հայտնվում ծիծաղելի դրության մեջ- Ս.Տ.)։ Բանակցությունները հարկավոր են և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին (համապատասխանում է իրականությանը, և այդ բանակցությունները վարվում են- Ս.Տ.)։ Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ եթե Հայաստանը շարունակի սադրիչ գործողությունները, իրավիճակը կարող է փոխվել (իրավիճակն իսկապես կտրուկ փոխվել է- Ս.Տ.)։ Միջնորդները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա (ճնշումը գործադրվում է Ադրբեջանի վրա՝ այն նպատակով, որպեսզի նա սկսի կատարել Վիեննայի և պետերբուրգյան պայմանավորվածությունները- Ս.Տ.)։ Հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլային տարբերակն է» (սա կոնկրետ բանակցային օրակարգի նենգափոխում է, անցում բանակցությունների ավարտական փուլին՝ շրջանցելով առաջինը՝ մոնիթորինգը ճակատի գծում, միջազգային դիտորդների ներկայությունը- Ս.Տ.)։


Այսպիսով, նախագահ Ալիևը «զրոյացնում» է նախորդ գագաթաժողովների արդյունքները և բացահայտ մարտահրավեր նետում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդներին, փորձում է, ըստ ադրբեջանական «Թուրան» վերլուծաբանական ծառայության գնահատականի, իրավիճակը մտցնել ՆԱՏՕ այսպես կոչված «անվտանգության աղեղի» հովանու ներքո, թեև այս ուղղությամբ էլ նա իր սցենարով ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներ չունի։ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից երկուսը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ՆԱՏՕ անդամ են։


Եվ ոչ միայն սա։ «Թուրան» գործակալության կարծիքով՝ Ալիևը իրդարձությունների նման ընթացքի պարագայում կարող է և անպայման կբախվի «Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի անկանխատեսելի բացասական արձագանքին»։ Սա՝ մեկ։ Երկրորդ. Ադրբեջանին անպայման կպարտադրվեն ՆԱՏՕ քաղաքականության այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին են դեմոկրատիան, անձի ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, որպեսզի Բաքուն քաղաքականապես գրավիչ դարձվի Ստեփանակերտի աչքում։ Ուստի, ՆԱՏՕ վարշավյան գագաթաժողովի կոմյունիկեն, որը վերաբերում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությանը և հակամարտությունների լուծմանը ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում», ընդամենը խոսքեր են, այն դեպքում, երբ Ադրբեջանից կոնկրետ գործեր են սպասում։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այս իրավիճակից փորձելու դուրս գալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը, եթե փակագծից դուրս բերենք հայտարարությունները Մոսկվայի և Բաքվի միջև հետագայում երկկողմանի համագործակցությունը զարգացնելու ցանկության մասին։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն 

 






Դիտումների քանակ 32747


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gard...

Արժե՞ սպանել Կասպրշիկին

Արժե՞ սպանել Կասպրշիկին

Սեպտեմբերի 2, 2017


Օգոստոսի 31-ին ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն այցելել էր Հայաստանի սահմանային Չինարի գյուղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ: Ե...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Քիչ էր մնում Բաքուն գրավեինք

Հուլիսի 20, 2017


Ադրբեջանը շաբաթը մեկ լրտեսական ցանցեր է բացահայտում, դավաճաններ է գտնում, հայկական գործակալների է ի հայտ բերում` իր ժողովրդին մ...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Պարապների դիտորդական առաքելությունը

Պարապների դիտորդական առաքելությունը

Մայիսի 29, 2017


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, թե շատ լուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբ...

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մայիսի 19, 2017


Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն ու մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին անվանական մատնանշել զինադադար...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Կիրկորովն ու «հայկական հարցը»

Կիրկորովն ու «հայկական հարցը»

Հոկտեմբերի 11, 2016


Օրեր առաջ հռչակավոր էստրադային երգիչ Ֆիլիպ Բեդրոսի Կիրկորովը ի լուր աշխարհի հայտարարեց. «Իմ սիրտը պատկանում է Ադրբեջանին»։ Անշո...

Թշնամուց էլ կարելի է օրինակ վերցնել

Թշնամուց էլ կարելի է օրինակ վերցնել

Հոկտեմբերի 10, 2016


Իրեն գոյություն չունեցող մի կառույցի՝ «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր համարող Վահե Ավետյանը, ով տևական ժամանակ է՝ բնա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ