Տիեզերական խայտառակություն

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
Պորտաբույծները կփրկեն երկիրը

Երկրի գանձարանը դատարկ է: Խնայողության խստագույն ռեժիմի անցնելու ցանկացած նախաձեռնություն միայն խրախուսվում է: Եվ որոշ դեպքերում նույնիսկ հաշվի էլ չեն առնվում դրա հետևանքները՝ լուծելով ընդամենը այսրոպեական խնդիրը: Սակայն առավել ապշեցուցիչն այն է, որ որոշ պաշտոնյաներ՝ տարված պահի հրամայականով, արդեն դիմում են այնպիսի միջոցների, որոնք ուղղակի դուրս են առողջ դատողության սահմաններից:


Բանականության ուղեծրից դուրս որոշեց սավառնել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս Ալավերդու քաղաքապետարանում անցկացրել է կարճատև խորհրդակցություն քաղաքապետարանի աշխատակազմի հետ և ներկաներին տեղեկացրել է, որ համայնքի բյուջեում 64 մլն դրամի ճեքվածք է առաջացել։ Մարզպետը չի մանրամասնել, թե հատկապես երբ և ինչու այդ ահռելի ճեղքվածքը գոյացավ, ու ով է կատարվածի գլխավոր պատասխանատուն: Փոխարենը առաջարկել է իրավիճակից դուրս գալու ֆանտաստիկ լուծում: Որոշվել է, որ քաղաքապետարանը ողջ աշխատակազմին 2 ամսով իր հաշվին արձակուրդ է ուղարկում՝ «բյուջեն մի փոքր բալանսի բերելու համար»։


Հարկադիր արձակուրդի կմեկնի նաև քաղաքապետը։ Մնում է հուսալ, որ այս օրինակը վարակիչ չի լինի, որովհետև եթե հանկարծ ամբողջ երկիրը որոշի, որ չաշխատելն է խնայողության ամենալավ ձևը, ապա հաջորդ քայլին Արթուր Նալբանդյանը կարող է նաև նոր առաջարկ մտցնել՝ չուտելն ու չխմելը: Այդ պարագայում պետության գանձարանը հաստատ ծայրեծայր կլցվի, միայն թե դրանից օգտվողների թիվը կտրուկ կնվազի:


Բայց զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի փոխվի, քաղաքապետարանը, ինչպեսև երկրի մյուս համայնքային մարմինները, կապ չունի համայնքի բնակիչների հետ: Եվ եթե համայնքային իշխանությունը կարող է երկու ամիս գործի չգալ և որևէ վնաս չհասցնել հանրությանը, ապա միանշանակ կարելի է պնդել, որ պետական իշխանության ցանկացած տևողության արձակուրդ էլ ավելի դրական կազդի հայ ժողովրդի վրա: Հուսանք, որ նախագահականում հաշվի կառնեն Նալբանդյանի գյուտը, և այն օգտավետ նախադեպ կդառնա և կլուծի բյուջետային բոլոր խնդիրները:







Դիտումների քանակ 12342


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Հանցագործները կփրկեն հանցագործությունից

Փետրվարի 15, 2018


Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, կասեր մեծն Սարոյանը, բայց բոլորովին այլ առիթով: Իսկ մեր մտահոգության նյութն այն նոր ու վտանգավոր ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Չտեսնելու օգտակար հատկությունները

Չտեսնելու օգտակար հատկությունները

Հուլիսի 26, 2017


Համայնքապետերի մի հատուկ տեսակ կա, ժամանակ առ ժամանակ դրսևորվում են: Սրանք խորապես համոզված են, որ եթե որևէ ակնհայտ փաստ հերքեն...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Հունվարի 9, 2017


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Ընդդիմադիրների բոյկոտը շարունակվում է, չորս...

Նախարար դառնալն անբարոյական է

Նախարար դառնալն անբարոյական է

Դեկտեմբերի 23, 2016


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում: Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնա...

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Նոյեմբերի 23, 2016


Վանաձորում, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իրեն չի զգում լիրարժեք ղեկավար, ընդդիմադի...

Ընդդիմադիրներին չեն հավատում

Ընդդիմադիրներին չեն հավատում

Նոյեմբերի 4, 2016


Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Ասել է թե՝ եկել է պահը բացահայ...

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Հունիսի 4, 2016


Վանաձորի քաղաքապետի ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն այդ քաղաքից անընդհատ տագնապալի լուրեր են գալիս: Այսօր գիշերը Վանաձորի hարկ...

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մայիսի 21, 2016
1

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, նրան չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվ...

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Հունիսի 6, 2015


Նախ` ամերիկացիներին ասում են, թե` տեսեք, որքան լավ ենք նայում ձերոնց, անգամ կարողանում ենք ռուսական բիզնեսի հաշվին պահել ձեր ար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը