Ազգային խայտառակություն

Նոր տրիո՝ Գռզո & company

Հուլիսի 15, 2016
Նոր տրիո՝ Գռզո & company

Օսկան Քոչարյան


Գռզոն, Արսոն ու Արոն կյանքը կտան հանուն հայ ժողովրդի


Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, այսինքն` չի լինելու ոչ մի գաղափարական ընդհանրություն, չի լինելու ոչ մի քաղաքական կողմնորոշում կամ համագործակության ավանդական հիմք: Նպատակն արդարացնելու է միջոցները, իսկ միջոցներն իրենց հերթին լինելու են ոչ միայն արտառոց, այլև ամոթալի: Եվ այսպիսի նախատրամադրվածության պայմաններում այլևս զարմանալի պիտի չթվան տեղեկություններն այն մասին, թե ով ում հետ է պատրաստվում հարթել նպատակ տանող ճանապարհը:


Վերջերս իշխանության բարեհաճությունը շահած և բուռն ծաղկում ապրող Խաչատուր Սուքիասյանը (Գռզոն), առաջնորդվելով այն ճշմարտությամբ, որ ախորժակն ուտելիս է բացվում, հիմա արդեն իրեն իրավունք է վերապահում վերստին մտածել մանդատ ունենալու մասին: Բայց քանի որ նա արդեն իշխանության մարդն է ու Լևոն Տեր-Պետրոսյանից չի կարող նման բան ակնկալել, նախաձեռնել է մի տրիոյի ձևավորում, որին պիտի անդամագրվեն ինքը, ՄԱԿ-կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը և ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:


Առաջին հայացքից անհամատեղելի թվացող երեք գլուխների առկայությունը նույն կաթսայի մեջ ընդամենը առաջին հայացքի տպավորություն է: Իրականության մեջ երեքն էլ չեն զիջում մեկը մյուսին և գերազանց հասկանում են, թե որքան շատ անբարոյականություն կարող է լինել այդ արհեստածին միության մեջ: Իսկ այդ գիտակցումն առավելապես է սրում խայտառակ գործարքն ավարտին հասցնելու կիրքը:


Աշխատանքի բաժանումը կատարվել է արդարաբար: Գռզոն կտա փողի հիմնական մասը, Արսենյանը կտա կուսակցությունը (մի քիչ էլ փող), իսկ Զուրաբյանը կտա հին ժամանակների քաղցր հիշողությունները և «մեսիջներն» այն մասին, որ անցյալին տանող կամուրջները չեն այրվել, պարզապես նոր ժամանակները նոր խաղի կանոններ են թելադրում:


Ի դեպ, նկատենք, որ վերևներում ոչ միայն դեմ չեն, այլև խրախուսում են այս անբարոյական քաղաքական զավակի ծնունդը: Իսկ դա միանգամայն հասկանալի է: Բաղրամյան 26-ում ոչ միայն վտանգ չեն տեսնում նրանց գործողություններում, այլև տեսնում են բացառապես հարազատ, կառավարելի և ծառայամիտ դեմքեր: Այնպես որ, եթե նույնիսկ եռյակ դաշինքը հաջողության հասնի, դա ոչ մի գնով իշխանության անհաջողությունը չի դիտվի:







Դիտումների քանակ 8986


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Արսենյանն ինչո՞ւ է դարձել օրինապաշտ

Արսենյանն ինչո՞ւ է դարձել օրինապաշտ

Մայիսի 9, 2018


ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական օրակարգի առաջի...

Գռզոն կեղծ լուրեր է տարածում

Գռզոն կեղծ լուրեր է տարածում

Մայիսի 7, 2018


Հենց որ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը հաղթանակ է տանում, ցուցարարների շարքերում հանկարծ գծագրվեց գործարար...

Գռզոյի չորրորդ վերադարձը

Գռզոյի չորրորդ վերադարձը

Ապրիլի 30, 2018


Երկրում հեղաշրջում տեղի ունեցավ, վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանը վաղը հավանաբար վարչապետ կընտրվի, և այ...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Գուրգեն Արսենյանը անպտղատու է

Գուրգեն Արսենյանը անպտղատու է

Հոկտեմբերի 18, 2017


Խորհրդարանական ընտրությունների օրերին նախկին պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտնվե...

Գռզոն Հայաստանի լավը չի՞ ուզում

Գռզոն Հայաստանի լավը չի՞ ուզում

Սեպտեմբերի 22, 2017


Երեկ ՀՀ ՊՆ-ում անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Վերջին շրջանում նա գրեթե ...

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Մայիսի 18, 2017


Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ական դարձած ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ճակատագիրը մազից էր կախված: «Ծառուկյան» դաշինքի խռովար...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Ծառուկյանի վիժվածքները

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017


Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորութ...

Տարոնը և նրա մրցակիցները

Տարոնը և նրա մրցակիցները

Ապրիլի 5, 2017


Հանրապետական կուսակցությունը վաղօրոք էր հայտարարել, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրելու է Տարոն Մարգարյանին: Սա կո...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Փետրվարի 22, 2017


Հայտնի բուսաբան Միչուրինը կնախանձեր այն պատվաստումին, որ կատարեց «Ծառուկյան» դաշինքը, երբ իրեն կցեց ՀՀՇ-ին: Սա, թերևս, ներկա նա...

Գռզոն կեղծ զգացմունքների զոհ է դարձել

Գռզոն կեղծ զգացմունքների զոհ է դարձել

Փետրվարի 21, 2017


Գործարար Խաչատուր Սուքիասյանի որոշումը` չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե անսպասելի էր, թե զանազան ենթադրություննե...

Հերոսի և հակահերոսի տարբերությունը

Հերոսի և հակահերոսի տարբերությունը

Փետրվարի 5, 2017


Մարդկային պատկերացումների ու ընկալումների փոփոխությունը ոչ այնքան անհատական դրսևորում է, որքան շրջապատի ու երևույթների ազդեցութ...

Արսենյանն ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ում

Արսենյանն ի՞նչ գործ ունի ՀԱԿ-ում

Փետրվարի 3, 2017


Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ անհասկանալի ու շատ հակասական բաներ են կատարվում:...

Գռզոն վախեցավ

Գռզոն վախեցավ

Փետրվարի 3, 2017


Հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շաբաթներ շարունակ ակտիվ բանակցություններ էր վարում տարատեսակ քաղաքական ...

Ինչպե՞ս Գռզոն դարձավ քաղաքական ֆիգուր

Ինչպե՞ս Գռզոն դարձավ քաղաքական ֆիգուր

Հունվարի 28, 2017


Այսօր լուր տարածվեց այն մասին, թե նախօրեին ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել և այդ նիստի ժամանակ պարզ է դարձել, որ գործարար Խաչա...

Գռզոյի ուզածն ի՞նչ է

Գռզոյի ուզածն ի՞նչ է

Հունվարի 20, 2017


Ներքաղաքական բուռն իրարանցման պայմաններում կան անհատներ, որոնց պահվածքը մոտ է տարօրինակին կամ, ավելի ճիշտ, դժվար է կռահել, թե ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ