Ազգային խայտառակություն

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016
Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ծառուկ Սարգսյան

 

Հետաքրքիր բան է կատարվում Հայաստանում` ազգային կոնսենսուս: Բոլոր կարգի ընդդիմադիրները, մտավորականները և իշխանության հետ թաքուն կամ կիսաթաքուն կապ ունեցող անձինք և ուժերը կտրականապես դեմ են հանդես գալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացում որևէ տարածքային զիջմանը: Հետաքրքիրն այն է, որ տարածքային զիջմանը դեմ են թե՛ նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի համար նահատակվեցին 2008թ., թե՛ նրանք, ովքեր հենց իրենք են բանակցային գործընթացը հասցրել այս վիճակին: Ասենք, Օսկանյան Վարդանը, որն իրեն համարում է հայկական «կոմպլեմենտարիզմի» հայրը և համարվում է Մադրիդյան սկզբունքներն ընդունողը, այսօր կարծես այլ մարդ է դարձել, կարծես նա չի եղել ՀՀ ԱԳՆ ղեկավարը 10 տարի, կարծես նա չէր, որ համաձայնություն էր տալիս Մադրիդյան սկզբունքներին, որոնք նախատեսում են 7 շրջանի վերադարձ, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հանրաքվե և այլն:


Վերցնենք Նիկոլ Փաշինյանին կամ իրեն ընդդիմադիր համարող մեկ ուրիշին: Սրանք էլ կտրականապես դեմ են որևէ տարածքային զիջման: Սա նշանակում է, որ երկրի իշխանություններից սրանք պահանջում են փաթաթած ունենալ միջազգային հանրությանը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, և գործընթացը տեղափոխել ռազմական ռելսերի վրա: Բնականաբար, սա էլ է տարբերակ, ուղղակի սրանք փոքր-ինչ անբարոյական են: Սրանք ասում են` ոչ մի թիզ հող, բայց նախապայմանով` մենք կռվողը չենք: Ասենք, Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութեր, որոնք, ինչպես հայտնի է, ռազմաճակատում դժվար է ճարել, իսկ դեղի դեֆիցիտի կամ ուշացման դեպքում երեխան կարող է նյարդային դիսկոմֆորտ ապրել: Օսկանյանը նաև համոզված է, որ ռազմաճակատ չեն գնալու նաև երկրորդ նախագահի բալեքը, քանզի էդ որտե՞ղ է գրված, որ էլիտար բալեն առաջին գիծ գնա, այն դեպքում, երբ դա ռամիկների սրբազան մենաշնորհն է (ի դեպ, այս հարցով կարելի է դիմել պրն Արտակ Շաբոյանին, ի վերջո, նրա բանուգործը մենաշնորհներն են, թող զբաղվի): Փաշինյանն էլ ռազմաճակատից կփրկվի երեխաներով` նա ազատված է բազմահայր լինելու պատճառով: Վերջապես, գործող նախագահն էլ է համոզված, որ իր բալեքը պատերազմ չեն գնալու: Բայց այստեղ ինչ-որ տրամաբանություն կա, քանզի նա տղա չունի, իսկ կանանց, ի տարբերություն Իսրայելի, Հայաստանում բանակ չեն տանում:


Հիմա ստացվում է պատային իրավիճակ: Բանակցություններից դուրս գալ չկա, տարածքներ հանձնել չկա: Բայց ի՞նչ կա: Այս ընդդիմադիրներից որևէ առաջարկ կամ գաղափար լսե՞լ ենք, թե ինչ անել: Ոչ: Լսել ենք միայն, որ Օսկանյանն ասում է, թե ինքն այն մարդն է, որը լավ գիտե ինչ անել, որպեսզի Ղարաբաղի անկախությունը ճանաչվի: Աֆերիստ ախպարը լավ գիտե, բայց մեզ բան չի ասում` սպասում է, որ իշխանության գա (ավելի ստույգ` իշխանության բերի Քոչարյանին), հետո նոր ասի: Փաշինյանն էլ, իր իսկ հավաստմամբ, ամեն ինչ գիտե` երբ, որտեղ և ինչ անել, և հայտարարում է, որ ազգային երջանկության համար «ինստիտուցիոնալ» ընդդիմությունն, այսինքն` ինքը, պետք է գա իշխանության:


Եվ այս պատային իրավիճակում, երբ ոչ ոք կոնկրետ բան չի ասում, քանզի ասելիք չունի, բայց ունի իշխանական ամբիցիաներ` իշխանափոխություն, նոր ռեժիմի հաստատում և այլն, այնուամենայնիվ, ասելիք և անելիք կա, ուղղակի կամ չեն ֆայմում, կամ չեն ուզում անդրադառնալ այս հարցին: Բանն այն է, որ միջնակարգ դպրոցում նորմալ սովորելու դեպքում կարելի է իմանալ, որ Անդրկովկասը ռուսական պատմական իրավունքների գոտին է: Սա փաստ է` 200 տարի առաջ ռուսներն այստեղից քշեցին պարսիկներին և թուրքերին ու ձեռք բերեցին այդ իրավունքը: Հիմա բանը հասել է նրան, որ նսեմացվում է ռուսների արժանապատվությունը, այսինքն` այս տարածաշրջանում փորձում են քթները խոթել թուրքերը, ֆրանսիացիները, ամերիկացիները և այլն: Ընդ որում, եթե ֆրանսիացիների ուզածը մի մեծ բան չէ, թուրքերի ախորժակը շատ մեծ է: Բա ամոթ չէ՞ ռուսի համար, որ այսօր Էրդողան էֆենդին Ալեքսանդրի և Նիկոլայի ձեռքբերումների վրա փորձում է ինքնահաստատվել, Ղարաբաղն անվանում է ադրբեջանական հող և այլն: Կարծում ենք` սա ամոթ չէ, սա խայտառակություն է իսկական պահպանողական ռուսի, ռուսական ոգու համար: Ուրեմն, պետք է ընդունել երջանկահիշատակ Զորի Բալայանի ճշմարտացիությունը, երբ նա դիմեց Ռուսաց հողի խազեինին, բայց համազգային պարսավանքի արժանացավ:


Վլադիմիր Պուտինն այսօր վերականգնում է ռուսական տերությունը: Նա ոչինչ չի մոռացել, ոչ ոքի չի մոռացել: Նա համբերատար, քար առ քար կերտում է իր կայսրությունը, դժվարությամբ, բայց էֆեկտիվ կերպով չեզոքացնում է ամերիկացիներից բխող վտանգները: Ըստ այդմ, պատմական Ղարաբաղի որևէ կտոր Ալիևին, այսինքն՝ Էրդողանին վերադարձնելը հարիր չէ նրա արժանապատվությանը: Իհարկե, Ադրբեջանի հետ այսօր Պուտինը փորձում է հարաբերությունները պահպանել: Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը բացեիբաց հակառուսական քայլեր չիրականացրեց, ՆԱՏՕ և ԵՄ մտնելու քաղաքականություն չորդեգրեց: Դա է պատճառը, որ այսօր Ադրբեջանի քարտեզը մնում է անփոփոխ: Բայց սա` առայժմ: Առաջիկայում Ալիևից կպահանջեն հրաժարվել աթոռներից մեկից, և նա ստիպված կլինի կողմնորոշվել` կամ գնում է դեպի ԵՏՄ և ՀԱՊԿ, կամ` դեպի Արևմուտք: Իհարկե, մեզ համար նախընտրելի է երկրորդ տարբերակը, քանզի այդ դեպքում Ադրբեջանը որպես պետություն կդադարեցնի իր գոյությունը: Սակայն առաջին տարբերակն էլ վատ չէ` Ղարաբաղը կմնա հայերին, ինչ-որ բան կվերադարձվի ադրբեջանցիներին, տարածաշրջանում երկաթե կայունություն կհաստատվի: Հենց դա էլ մեզ պետք է առաջին հերթին:


Պետք է շատ խոսել ռուսների հետ այս մասին այս պրիզմայով: Պետք է ռուսական մամուլում շատ գրել և համոզել ռուս ընթերցողին, որ Հայաստանի որևէ զիջում ղարաբաղյան հարցում ապտակ է Ռուսական տերությանը, ոչ թե հայերին: Պետք է ձգտել, որպեսզի չեզոքացվի Մինսկի խմբի մյուս անդամների ազդեցությունը Ղարաբաղի հարցում: Սրանով արդեն պետք է երկրի ԱԳՆ-ն զբաղվի՝ Նալբանդյան Էդիկի գլխավորությամբ, բայց, ավաղ, ի վիճակի չէ` Էդիկի խելքը միայն հասնում է իրեն դուռ բացող-փակող պահելու և այլ պրոտոկոլային հարցերում: Ինչևէ...


Ինչ վերաբերում է մեր ընդդիմադիրներին, ապա դրանց վրա հույս դնել, դրանց հետևել՝ նշանակում է կործանման ճամփա բռնել: Ի՞նչ է իրենից ներկայացնում Օսկանյանը, որ գոնե մեկ հայ հավատա, թե նա իրոք կարող է Ղարաբաղի հարց լուծել, այն դեպքում, երբ այդ չանը կախված ողորմելին ի վիճակի չեղավ մի հատ տղա դաստիարակել: Կամ ովքե՞ր են դրանք, բոլոր տեսակի նիկոլները, խզմալյանները, հայրիկյանները և աղբանոցին վայել այլ օգտագործված ու ժամկետանց ապրանքները, որ գեթ մեկ հայ լուրջ ընդունի դրանց:


Պետք է համբերություն ունենալ և ցուցաբերել ղարաբաղյան հարցում: Ժամանակը մեր օգտին է աշխատում, թեպետ հայրենի ընդդիմադիրներն այլ կարծիք ունեն: Ալիևը հսկայական ճնշման տակ է, նա դարձել է 4 տիրոջ ծառա: Ամերիկացիներն ու թուրքերը նրան ստիպում են ոչ մի զիջման չգնալ հայերի հետ և պահանջել մինչև հողի վերջին թիզը, ռուսները պահանջում են չարաճճիություն չանել (ի դեպ, նույն փորձանքն ամերիկացիները խաղացին ճապոնացիների գլխին. երբ 1950-ականներին Խորհրդային Միությունը համաձայն էր նրանց վերադարձնել Կուրիլյան կղզիներից երկուսը, Վաշինգտոնից նրանց ասացին, որ պետք է պահանջեք ամբողջ չորսը, հակառակ դեպքում մենք էլ Օկինավան հետ չենք տա: Հետո, արդեն 60-ականներին, երբ ամերիկյան ռազմակայանները սնկի պես աճեցին ու հաստատվեցին Ճապոնիայում, ռուսներն ընդհանրապես հրաժարվեցին քննարկել կղզիների վերադարձի հարցը, քանզի Ճապոնիայի փաստացի օկուպացիան նախատեսված չէր 50-ականների պայմանավորվածությունների հիմքում): Մեկ անգամ Ալիևին հաջողվեց ոչ շիշը վառել, ոչ քյաբաբը` ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նա պարտադրված էր այն սանձազերծել: Օրեցօր Ալիևի վրա ճնշումն աճում է, և ուշ թե շուտ նա կսայթաքի: Նա չի կարողանա երկար դիմանալ այս իրողությանը և անձամբ կփորի իր պետության գերեզմանը: Հայերիս գործ չի մնա անելու` անողը կանի: Մեզ պետք կլինի միայն համբերատար սպասել և, ամենակարևորը` անտեսել բոլոր հայ ընդդիմադիր և այլ դատարկ քաղաքական ուժերին:

 







Դիտումների քանակ 48235


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլը կենսագրություն է գեղեցկացնում

Նիկոլը կենսագրություն է գեղեցկացնում

Փետրվարի 15, 2018


Շաբաթներ առաջ «Ելք» դաշինքն իր ներկայացուցչին` Արտակ Զեյնալյանին առաջադրեց նախագահի թեկնածու, ակնկալում էր որոշ ուժերի աջակցութ...

Նիկոլն ինչո՞ւ է լռում

Նիկոլն ինչո՞ւ է լռում

Հունվարի 30, 2018


Այսօր առավոտյան լուր տարածվեց, թե Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փորձել են ձերբակալել: Նա այդ մասին...

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Հունվարի 17, 2018


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը վերջնականապես մեկնում է քաղաքական կենսաթոշակի: Հի...

Հայերը սառեցրել են Բաքուն

Հայերը սառեցրել են Բաքուն

Դեկտեմբերի 26, 2017


Այսօր ռուսալեզու լրատվամիջոցները հայտնել են այն մասին, որ Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն պիտ...

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2017


Մեր թշնամի հարևանը` Ադրբեջանը, գուցեև հիմքեր ունի զգուշանալու հայ հետախույզներից, գործակալներից կամ լրտեսներից: Դա բնական վիճակ...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Իրենք ուզում են, ժողովուրդը չի ուզում

Դեկտեմբերի 8, 2017


Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն իշխանությանը ճնշելը չէ,...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017


Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Սևակը, Նիկոլը, Հովիկը…

Նոյեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով առանձնապես ակտիվ չէ սոցիալական ցանցերում, այսօր շատ անսպասելի իր ֆեյսբուքյան էջում մի գրա...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

«Համախմբումը» ոչ ևս է

«Համախմբումը» ոչ ևս է

Նոյեմբերի 9, 2017


Ինչպես հաճախ է լինում Հայաստանում, այս կամ այն կուսակցության գործունեություն պայմանավորվում է մեկ անձի ցանկությամբ և ակտիվությա...

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Նոյեմբերի 7, 2017


ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննության առնված հարցերը բազմաթիվ էին ու տարողունակ: Սա այ...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Բազմակի օգտագործման դժոխքը

Բազմակի օգտագործման դժոխքը

Հոկտեմբերի 24, 2017


Ներքաղաքական կյանքում վերջին ամիսներին նորամուծություն է կատարվել որակական իմաստով: Բոլորը ցանկանում են բոլորին ուղեկցել դժոխք ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ