Սովորական խայտառակություն

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Օսկան Քոչարյան


Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության տարբեր անկյուններում միանգամից ակտիվացան պարոնայք հումանիստները: Խոսքն առաջին հերթին այն ՀԿ-ների մասին է, ովքեր իբրև թե զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, և որոնց համար գերագույն արժեք են համարվում մարդկանց ազատություններն ու իրավունքները: Սակայն փոխանակ այն բանի, որ առաջին հերթին տեսնեին, թե ինչպես զինյալների գրոհով արդեն իսկ բռնաբարվել էր օրենքի և ազատությունների համատեղ փաթեթը, իրավապաշտպաններն իրենց թիրախում վերցրեցին օրինապահ մարմիններին և սկսեցին նրանց վրա բարդել կատարվածի ողջ մեղքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնիսկ բաց տեքստով հայտարարեց. «Բանակցություններից հրաժարվելն անխուսափելիորեն կհանգեցնի արյունահեղության, որի պատասխանատվությունը հենց իրենք՝ իշխանությունը և ոստիկանությունը կկրեն», - ասաց նա՝ արագ մոռանալով, որ արյունն ու ողբերգությունն արդեն կար և դա ոստիկանների արյունն էր:


Հետո նույն Սաքունցը էլ ավելի հեռուն գնաց և պարզեց, որ ահաբեկիչներ են ոչ թե նրանք, ովքեր գրոհել են ու պատանդներ վերցրել, այլ իրավապահները, ովքեր «նույն այդ ահաբեկչությունը իրականացնում են անզեն քաղաքացիների նկատմամբ մասսայաբար»:


Ի դեպ, բանակցությունների թեման պատահական չի ընտրված: Գրանտակեր Սաքունցը, որ գերազանց տիրապետում է Արևմուտքի իրավական սկզբունքներին, չի կարող չիմանալ, որ իր համար շատ սիրելի օտար երկրներում ահաբեկիչների հետ ընդհանրապես չեն բանակցում, և դա ամրագրված է օրենքով: Բայց հիմա նա հաճույքով կշրջանցի այդ դրույթը, քանի որ Սաքունցը Էրեբունու ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին համարում է զոհեր: «Զոհ այն իրավիճակի, որն իշխանությունը ձևավորել է իր ոչ պատասխանատու քաղաքականության հետևանքով»,- պարզաբանում է նա և կարծես թե շատ գոհ է իր նոր ձևակերպումներից:


Ի դեպ, այս հարցերում Սաքունցը բացառություն չէ: էլի մի քանի իրավապաշտպաններ հետաքրիր դիրք են որդեգրել՝ տեսնել մի բան և չտեսնել մյուս բանը: Օրինակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ոչ մի գնով չի ցանկանում տեսնել, որ արդեն 2 օր պատանդները անազատության մեջ են, սակայն հրաշալի տեսնում ու ահազանգում է, թե «մարդիկ կան, ովքեր 14 ժամ գտնվել են անազատության մեջ, ուղղակի առանց որևէ դրդապատճառի, արդարացված որևէ հիմքի՝ ենթարկվել են բռնությունների»:


«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին էլ ուրիշ բան է անչափ զարմացնում: Խոսելով ոստիկանության մասին, նա ասում է. «Իրենք իրենց առաջ խնդիր են դրել՝ այն մարդկանց, ովքեր կարող են պայքարել, պայքար զարգացնել, այդ մարդկանց ուզում էին չեզոքացնել: Ովքեր կարող էին ժողովրդին պայքարի կոչ անել, համախմբել, նրանք այդ մարդկանց մեկուսացրեցին: Սա քաղաքական լուրջ դրդապատճառ ունի»: Սանասարյանի համար ներկա պահին նպատակահարմար չէ նկատել, որ Սեֆիլյանն ու իր համախոհները ևս պայքարում են և անհրաժեշտություն է առաջ եկել նրանց չեզոքացնել: Երևի իրավապահները նաև այդ խնդիրն իրենց առաջ պիտի չդնեին, որ Սանասարյանը գոհ լիներ լիարժեքորեն:


Իսկ ընդհանրապես, զանազան ՀԿ-ների, քաղգործիչների, ակտիվիստների գործողություններում առաջին բանը, որ աչքի է զարնում, դա ինչ-որ մեկին դուր գալու մոլուցքն է: Իսկ այդ ինչ-որ մեկն էլ հրաշալիորեն գնահատում է նրանց քայլերը՝ ոմանց արժանացնելով իր բարեհաճ տեսությանը: Օրինակ, երբ այսօր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին որոշեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնանալ ու քննարկել ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակը և դրա հաղթահարման հնարավոր ուղիները, անմիջապես հարց առաջացավ, թե Սվիտալսկին ինչո՞ւ էր հատկապես Փաշինյանին ընտրել, երբ խնդրի շուրջ կարելի էր զրուցել առավել տեղեկացված և իրավասու անձանց հետ: Սակայն նման հարցերը հռետորական բնույթի են լինում: Առանց այդ հարցադրումների էլ հստակ է, թե դրսից Երևանին սևեռված քանի-քանի հայացքներ կան, որոնք բոլորովին այլ բաներ են որոնոււմ ներկա բարդ իրավիճակի մեջ: Իսկ մեր ներսի մարդասեր և ազատասեր տարրերը սիրով աջակցում են նրանց: Հանուն վեհ գաղափարների, հանուն բարձր արժեքների և միայն ամենավերջում՝ հանուն Հայաստանի:







Դիտումների քանակ 17633


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

«Սասնա ծռերի» տրամաբանական վախճանը

«Սասնա ծռերի» տրամաբանական վախճանը

Հուլիսի 31, 2016
57

Հուլիսի 31-ի երեկոյան հայ ընդդիմադիր ահաբեկչապաշտ և հերոսապաշտ հանրույթը սգի մեջ հայտնվեց. «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը...

Անզենները պիտի պաշտպանեն զինյալներին

Անզենները պիտի պաշտպանեն զինյալներին

Հուլիսի 30, 2016


Կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն իրեն դրել է Լենինի տեղը, ով աքսորավայրից նամակներ էր գրում ու հրահանգներ էր տալիս հեղափոխակ...

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

Հուլիսի 28, 2016


Ժիրայր Սեֆիլյանը բավական լուրջ օպերացիա էր ծրագրել. երեք խումբ պետք է միաժամանակ գրավեր երեք հաստատություն` ՊՊԾ գունդը, հեռուստ...

Սեֆիլյանը վռազ է ու զոհեր է ուզում, իշխանությունն օգնում է նրան այդ գործում

Սեֆիլյանը վռազ է ու զոհեր է ուզում, իշխանությունն օգնում է նրան այդ գործում

Հուլիսի 26, 2016


Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ իշխանությունների արտադրանքն է: Նրանք են սրան դարձրել ահաբեկիչ` ապացուցելով մեր ախպար եղբորը, որ Հայաստանի ց...

Սեֆիլյանը փուռն է տալիս ահաբեկիչ կոլեգաներին

Սեֆիլյանը փուռն է տալիս ահաբեկիչ կոլեգաներին

Հուլիսի 22, 2016
3

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը, ում անվան հետ է կապված «Սասնա ծռեր» ահաբեկչական ...

«Սասնա ծռերի» ամենմաստոր քայլը

«Սասնա ծռերի» ամենմաստոր քայլը

Հուլիսի 20, 2016
24

Ժիրայր Սեֆիլյանն իր ազատ կյանքի օրոք պայքարում էր Սարգսյանի ռեժիմի դեմ, ինչ-որ միջոցառումներ էր անցկացնում, խորհրդարաններ էր ստ...

Օսկանյանն ահաբեկիչների համար էլ է Օսկանյան

Օսկանյանն ահաբեկիչների համար էլ է Օսկանյան

Հուլիսի 19, 2016


,«Համախմբում» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Սեֆիլյանի բանդայի ահաբեկչական գործողության մեղքը փաստորեն բա...

Գեներալ Մանվելը` պատանդների փրկիչ և ահաբեկիչների լիկվիդատոր

Գեներալ Մանվելը` պատանդների փրկիչ և ահաբեկիչների լիկվիդատոր

Հուլիսի 18, 2016
10

Իշխանության հետ ֆորմալ կապ չունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական գործիչներն (Օսկանյան, Փաշինյան, Սաքունց և այլն)...

Զինված հարձակում և դատարկ բառեր, բառեր…

Զինված հարձակում և դատարկ բառեր, բառեր…

Հուլիսի 18, 2016


Որքան էլ ոմանք այսօր հայտարարում են, թե Ժիրայր Սեֆիլյանի համախոհների կողմից ոստիկանական կառույցի զինված գրոհն ու զավթումը կանխա...

Ո՞րն է Սեֆիլյանի ժողովուրդը

Ո՞րն է Սեֆիլյանի ժողովուրդը

Հուլիսի 17, 2016
11

Բեյրութից ներմուծած վիժվածք Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներն այսօր երկու պահանջ էին դրել. Սեֆիլյանի ազատումը և նախագահ Սարգսյանի հր...

«Հըզբոլլահի» արկածները Հայաստանում

«Հըզբոլլահի» արկածները Հայաստանում

Հուլիսի 17, 2016
2

Ժիրայր Սեֆիլյանը վերջապես կատարեց իր առաքելությունը: Լինելով բեյրութցի՝ Հայաստանում նա կարողացավ ստեղծել իր սեփական «Հըզբոլլահը...

Նույն թեմայով

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Մայիսի 26, 2018


ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որ սկզբում չէր ուզում, հետո ուզեց պաշտոնյա դառնալ, իր ցանկությունների...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Սաքունցի սիրտը արյուն է ուզում

Ապրիլի 17, 2018


Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում մթնոլորտը շիկացած է, շատերին է մտահոգում այն հեռանկարը, որ ինչ-որ մեկի անխոհեմ ար...

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Մարտի 23, 2018


Այսօր կայացավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի երկրորդ հանրահավաքը` ավելի սակավամարդ, քան նախորդն էր: Մինչդեռ նախաձեռնողները ...

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Բա Սաքունցին ո՞վ փող կտա

Փետրվարի 12, 2018


Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջ...

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Ալամ աշխարհի հերոս Սաքունցը

Փետրվարի 2, 2018


Հայաստանի հերոս ով ասես կարող է դառնալ: Իսկ դուք կարո՞ղ էլ լինել Կովկասի հերոս: Չեք կարող: Բայց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլե...

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփա...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Հոկտեմբերի 14, 2017


ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով առանձնապես մեր իշխանավորների աչքի լույսը չէ, օրերս հարկ համարեց խոսե...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սաքունցը պատանդ է վերցնում Գոռի հարազատներին

Սեպտեմբերի 4, 2017


Երբ Երևանի բիլիարդանոցներից մեկում օրեր առաջ նշանառուն գնդակահարեց պատանդ պահող հանցագործին, դրանից հետո հրապարակվեցին վերջինիս...

Ծակող-կտրող հեղափոխություն

Ծակող-կտրող հեղափոխություն

Հուլիսի 12, 2017


Արդեն քանի օր է` ընթանում է «Սասնա ծռեր» ահաբեկչական բանդայի անդամների դատավարությունը, սակայն ոչ մի գնով այն չի նմանվում դատակ...

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Հունիսի 23, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկու հանրահայտ ելույթի մասին շատ խոսվեց ու գրվեց: ...

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Հունիսի 16, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ՀՀ ընտրական գործընթացների հետ կապված սկանդալային ելույթից հետո ...

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Հունիսի 15, 2017


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անազնիվ մարդ է: Մու...

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Ինչո՞ւ սպանել Սաքունցին

Հունիսի 6, 2017


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ահազանգել է այն մասին, որ իրեն ցանկանում են սպանել: Սպանողն էլ թաքուն մեկը չէ, վարձու մարդասպան չէ...

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Խախտումներ չէին, այլ միստիֆիկացիա

Ապրիլի 14, 2017


Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Պարզ է, որ զրու...

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Մարտի 25, 2017


Սամվել Բաբայանը կալանքի տակ է: ՕՐՕ դաշինքը նրա հանդեպ որոշակի պարտավորություներ ունի և հիմա հարկավոր է ցուցադրել, որ մարտական ը...

Հայ կինը Սվիտալսկուն պահպանակ է տալիս

Հայ կինը Սվիտալսկուն պահպանակ է տալիս

Մարտի 7, 2017


Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն այսօր պահպանակ նվիրեցին: Դեսպանն այդ բանը չէր սպասում: Մարդը, որ համոզված պնդում է, թե ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ