Ազգային խայտառակություն

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016
Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Ծառուկ Սարգսյան

 

«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրանց կդատապարտեն, բոլորն անխտիր կկրեն օրենքով նախատեսված պատիժը, ազատության մեջ գտնվող դրանց համախոհներն էլ, հավանաբար, կհասկանան, որ ահաբեկչությունն ու պոպուլիզմը քաղաքականության մեջ հաջողության գրավականներ չեն: Ինչևէ, դեռ շատ առիթներ կլինեն դրանց մասին գրելու, այսօր խոսքն ահաբեկիչների մասին չէ, այլ պատասխանատուների:


Նշենք, որ գրեթե բոլոր լրատվամիջոցները և քաղաքական գործիչներն իրենց մեկնաբանություններում զերծ մնացին «Սասնա ծռերին» ահաբեկիչ կոչելուց: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա գրեթե բոլորն այն բարդեցին երկրի իշխանությունների վրա: Ասում էին, թե՝ եթե երկիրը երկիր լիներ, գործը ՊՊԾ գնդի զավթմանը չէր հասնի, «տղաներն» ազնիվ են, վեհ նպատակներով են դիմել այդ քայլին: Այս ռակուրսով իշխանության վրա ողբերգության պատասխանատվությունը բարդելն անբարոյականություն է, հետևաբար, մեր գործիչների մեծ մասն ուղղակի անբարոյական է, հատկապես Քոչարյանի Վարդանիկը (Օսկանյանը): Սակայն բանն այն է, որ իսկապես իշխանությունը պատասխանատու է, կատարվածը նրա բացթողումն է, իսկ բացթողումը նախագահ Սարգսյանի կադրային քաղաքականությունն է: Փորձենք բացել փակագծերը:


2016թ. փետրվարի 12-ին նախագահի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Գեորգի Կուտոյանը, որը փոխարինեց գեներալ Գորիկ Հակոբյանին: Հակոբյանը 70 տարեկան է, ծառայել այևս չէր կարող և, բնականաբար, նրան պետք է փոխարիներ մեկ ուրիշը: Ընդհանրապես, կադրային քաղաքականությունը շատ նուրբ բան է, քննադատելն այստեղ ամենահեշտն է, և ամեն մի քննադատություն չէ, որ արժանի է օբյեկտիվ համարվելու: Օրինակ, ժամանակին նախագահ Սարգսյանը շատ է լսել իր աշխատակազմի կադրերի հասցեին քննադատություններ: Պետք է ասենք, որ դրանք բոլորն անարդարացի են: Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պետական իշխանության ճյուղ կամ մարմին չէ, այն երկրի ղեկավարին սպասարկող հիմնարկ է, և անձամբ նախագահն է որոշելու, թե ով է վարելու իր լիմուզինը, ով է նրան սուրճ պատրաստելու, ով է կատարելու հրահանգները: Բայց ցանկացած նախարարություն արդեն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի հիմնարկն է: Սա նշանակում է, որ նախագահի անձնական համակրանքն այս կամ այն թեկնածուի հանդեպ պետք է սահմանափակ լինի և որոշիչ դեր չխաղա, ի տարբերություն ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի: Եվ հանրությունը Սարգսյանին բազում մեղադրանքներ է առաջադրում, որոնց մեծամասնությունն արդարացի է: Վերցնենք ՀՀ գլխավոր դատախազի աթոռին բազմած երիտասարդին: Երբ 2013-ին լրացավ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետն այդ պաշտոնում, Սարգսյանը որոշեց ազատվել նրանից հօգուտ ավելի վստահելի և իրեն լոյալ անձնավորության: Այդպես էլ եղավ. Հովսեփյանին փոխարինեց Գևորգ Կոստանյանը, որն ավելի վստահելի և լոյալ էր, և ՀՀ գլխավոր դատախազությունը վերածվեց Գևորիկի անձնական ամբիցիաների իրականացման օբյեկտի: Այսպես, նշանակման առաջին իսկ օրվանից Գևորիկը զբաղվեց կադրային ջարդով և հին հովսեփյանական կադրերից ազատվելու սրբազան գործով, կարծես թե հենց դա էր պահանջում դատախազական համակարգը: Այլ կերպ ասած` ստեղծեց ահավոր անառողջ մթնոլորտ: Եվ, ի վերջո, նա հասավ իր նպատակին` աշխատանքից հեռացվեցին բազում բարձրաստիճան պաշտոնյաներ` գլխավոր դատախազի տեղակալներից մինչև մարզային և այլ դատախազներ: Այսօր Գևորիկն իրեն լավ է զգում` նա իր գլխին հավաքեց ջահելներին, այլևս չկան հին կադրերը, որոնք նրանից շատ էին արժանի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, ինչը նյարդայնացնում էր Կոստանյանին, մի խոսքով, իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության մուրազը` գլխավոր դատախազ Կոստանյանն իրեն հարմարավետ է զգում իր պաշտոնին, այլ մուրազ Հայաստանի Հանրապետությունը չուներ:


Բայց գլխավոր դատախազի էությունը, եթե անգամ այն լկտի է և անբարոյական, չի կարող ողբալի լինել պետության համար: Դատախազությունը մարմին է, որտեղ շատ խելք կամ յուրահատուկ այլ որակներ չեն պահանջվում. եթե մարդն ի վիճակի է աշխատել մարզային դատախազ և դատախազական վերահսկողություն իրականացնել մարզի մասշտաբով, ապա գլխավոր դատախազի գործն էլ կանի և նրան դժվար չի լինի այդ նույն վերահսկողությունն իրականացնել ողջ երկրի տարածքով մեկ: Բայց կան գերատեսչություններ, որոնց ղեկավարումն ականավոր անձնական որակներ և պրոֆեսիոնալիզմ է պահանջում: Դրանցից մեկը ԱԱԾ ղեկավարի պաշտոնն է: Հայտնի է, որ ԱԱԾ-ն փակ և շատ սպեցիֆիկ հաստատություն է, այնտեղի աշխատանքը պահանջում է հատուկ ծառայություններում աշխատանքի փորձ ու հմտություններ, համապատասխան գիտելիքներ, վերջապես, լուրջ ինտելեկտ և պինդ նյարդային համակարգ, որոնք պարտադիր չեն գլխավոր դատախազի պարագայում: Գորիկ Հակոբյանն ուներ այդ ամենը` նա խորհրդային սպա էր, իսկական գեներալ, նրան չես համեմատի ԱԱԾ զուտ հայաստանյան կադրերի հետ, ասենք` Կրակեմ Հրաչի: Հակոբյանը ոչ գողական գնաց, ոչ կոմերցիայով զբաղվեց, մեկը նրա կողմից լկտիություն չտեսավ: Եվ զարմանալի չէ, որ նրա օրոք կատարվում էին պրոֆիլակտիկ աշխատանքներ, այլ ոչ թե պատանդների ազատմանն ուղղված ջանքեր: Օրինակ, եթե անցյալ տարվա նոյեմբերին Հակոբյանը չփակեր հայտնի զինված խմբավորումը, որոնց հետքերը տարան մինչև Վահան Շիրխանյան ու Ժիրայր Սեֆիլյան, ապա դեկտեմբերին Հայաստանում մենք հիանալի դետեկտիվ դրամա կտեսնեինք: Հակոբյանը պրոֆեսիոնալ էր, նա պրոբլեմը կանխեց և իրեն ազատեց ահաբեկչի հետ բանակցելու ստորացուցիչ զբաղմունքից: Իսկ Կուտոյանը, ինչպես տեսնում ենք, չկարողացավ վնասազերծել «Սասնա ծռերի» բանդան և երկիրը կանգնեցրեց լուրջ փորձությունների առջև, քանզի շատ բան փոխվեց ԱԱԾ-ում Հակոբյանից հետո:


Գեորգի Կուտոյանի մասին վատ բան ասել չի կարելի, քանզի վատ բան նրա մասին ոչ ոք չի լսել: Ասենք, չի զբաղեցրել կաշառակերների համար նախատեսված պաշտոններ, չի թալանել, գողականով չի հրապուրվել, լկտիություն չի արել: Բայց նրա կենսագրության մեջ կան խայտառակ էպիզոդներ: Օրինակ, 2006-ից մինչև 2011-ը նա աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի օգնական, այնուհետ` խորհրդական: Իսկ այդ ժամանակվա օմբուդսմենը ՀՀ ամենախայտառակ կերպարներից մեկն էր` պրն Արմեն Հարությունյանը, պաշտոնական մականունը` Դոլար Արմեն: Դոլար անունը նրա կպել է այն բանի համար, որ նա անգամ հարազատ հոր համար առանց կաշառքի գործ չէր անի, բացի դրանից՝ հայտնի է նրանով, որ պրոֆեսիոնալ թռնող է. պրն Հարությունյանը կարող է թռնել բոլորի գլխից և թիկունքից հարվածել: Այսպես, նա Աղվան Հովսեփյանի աճեցրած ապրանքն էր, բայց թռավ պրն Աղվանի գլխից: Հետո թռավ Քոչարյանի գլխից, որը նրան անվանեց «ամենաանհաջող կադրային որոշում»: Դե, հետո այդ կերպ էլ շարունակեց իր կյանքը` մշտական թռիչքներ հետագա վայրէջքներով: Թե ինչ պիտի սովորեր պատանի Կուտոյանը Դոլարից` ակնհայտ է, հուսանք, որ ոչ մի բան չի սովորել:


Տարիներ շարունակ երիտասարդ Կուտոյանն իր կյանքը վատնեց մեկ այլ խայտառակության կողքին` անցնելով նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանի շկոլան (2002-10 թվականներին Հայ-ռուսական համալսարանում զբաղվել է իբր գիտամանկավարժական գործունեությամբ): Դե, իսկ նախագահի աշխատակազմում Կուտոյանը զբաղեցրեց Կոստանյանի տեղը: ՀՀ նախագահի օգնականի պաշտոնում նա վերահսկում էր դատական համակարգը: Նա էր թելադրում վճիռները, նրա խոսքը դատավորների համար հավասարազոր էր նախագահ Սարգսյանի խոսքին:


Հաշվի առնելով վերը գրվածը՝ չպետք է զարմանալ «Սասնա ծռերի» ֆինտերի վրա, որոնք պետք է կանխվեին դեռ սաղմնային վիճակում, ինչպես որ գեներալ Հակոբյանի ժամանակ։ Ընդհակառակը: Պետք է ուրախանալ, որ այս անգամ էժան պրծանք, բայց պետք է նաև տխրել, որ վատագույնը դեռ առջևում է: Ցավալի է, բայց պետք է խոստովանենք, որ առաջիկայում «Սասնա ծռերի» անալոգներն ու նրանց արարքները դառնալու են մեր կենցաղի անբաժանելի մասը, փառք Աստծո, Հայաստանն անուղեղ և անբարո էակների դեֆիցիտ երբեք չի զգացել, իսկ հատուկ ծառայությունների ոչ պատշաճ գործունեությունը կլինի նրանց գործունեության ամենաազդեցիկ խթանը: Համբերություն ցանկանանք մեզ բոլորիս, անսահման մխիթարանք մաղթենք Կուտոյանի հիմնարկի պատճառով առաջացած զոհերի հարազատներին, հուսանք, որ գոնե երկրորդ կամ, ծայրահեղ դեպքում՝ երրորդ փորձանքից հետո նախագահ Սարգսյանը կվերադարձնի պրն Կուտոյանին իր նախկին` դատավորներին հրահանգ տվողի բարձր պաշտոնը և մեզ բոլորիս կազատի «հայրենասեր ու կռված տղերքից» բխող վտանգներից:







Դիտումների քանակ 16655


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018


ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առ...

Քաղաքական դագանակը

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018


Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Կոնյակ հանուն անվտանգություն

Կոնյակ հանուն անվտանգություն

Հոկտեմբերի 4, 2017


Տարոն Մարգարյանի անունն է դուրս եկել, ԱԱԾ-ն աշխարհ է քանդում: Թանկարժեք խմիչքների հանդեպ Երևանի քաղաքապետի թուլությունը, պարզվո...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Սեպտեմբերի 16, 2017


Բելառուսի և Լիտվայի սահմանին տարօրինակ միջադեպ է գրանցվել, ավելի կոնկրետ` խոսքը սահմանախախտման մասին է: Բայց զարմանալին դրա շար...

Կոստանյանի կուսակցական ապագան

Կոստանյանի կուսակցական ապագան

Հուլիսի 13, 2017


Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը դարձել է լրատվական աստղ: Օր չկա, որ հարցազրույցներ չտա, կա...

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Գևորգ Կոստանյանը` սրբերի շարքում

Մայիսի 31, 2017


Անհավանական փոփոխություններ են կատարվել նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ: Նրա հայացքն...

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017


Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ Ա...

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Հայաստանի դեսպանատները` շնորհազրկվածների ապաստան

Նոյեմբերի 28, 2016


Կարելի է նկատել, որ Հայաստանը նախկին պաշտոնյաներին դեսպան նշանակելու ավանդույթը փոխառել է Խորհրդային Միությունից: Վրաստանում դե...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

Հուլիսի 28, 2016


Ժիրայր Սեֆիլյանը բավական լուրջ օպերացիա էր ծրագրել. երեք խումբ պետք է միաժամանակ գրավեր երեք հաստատություն` ՊՊԾ գունդը, հեռուստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ