Տիեզերական խայտառակություն

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Հուլիսի 28, 2016
Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Օսկան Քոչարյան


Ազգային անվտանգության ծառայությունն իր բարձունքի վրա է, գործում է խելամիտ, իմաստնաբար, օրինակ է ծառայում աշխարհի մյուս երկրներին, թե ինչպես պետք է առանց բռնության և զոհերի պայքարել ահաբեկչության դեմ: Ընդ որում, ԱԱԾ-ն նախընտրում է, որ զոհը լինի իրավապահ համակարգից և երբեք ահաբեկչի գլխից մազ անգամ չպակասի, որովհետև Փաշինյանը, Օսկանյանը, Հայրիկյանն ու մյուս բոլոր դեմոկրատական գործիչներն՝ ամերիկյան դեսպանի գլխավորությամբ, հրահանգել են, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով: Հայաստանի ԱԱԾ-ն հանդես է գալիս ամենօրյա հայտարարություններով, նախազգուշացումներով, բայց վերջերս գերազանցեց ամերիկյան դեսպանի՝ իր հետ կապված հույսերը. երբ «վերջին նախազգուշացում» եզրույթը հնչում է երկու կամ ավելի անգամ, նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է իր անվտանգությունը փնտրի այլ երկրում, որտեղ հատուկ ծառայություններն իրենց գործն են անում, բանը մեկ անգամ են ասում, պատանդներ չեն հանձնում ահաբեկիչներին:


Բայց ամեն ինչ այդքան մռայլ չէ, որքան շատերը կուզենային տեսնել: Օրինակ, այսօր պարզ դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը նոր պատանդներ չի հանձնել «Սասնա ծռերին», իսկ այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ այսուհետ ՀՀ քաղաքացիներն իրենց կամքին հակառակ չեն հայտնվի ահաբեկիչների ձեռքում, ինչպես դա տեղի ունեցավ ոստիկանության գնդապետի ու գեներալի և բժիշկների խմբի հետ: Հիշեցնենք, որ գնդապետ Օսիպյանին և գեներալ Եղիազարյանին ուղարկել էին ահաբեկիչների մոտ բանակցությունների, և նրանք անմիջապես ձեռք բերեցին պատանդի պատվավոր կագավիճակը, իսկ շտապօգնության բժիշկներին` վիրավոր «ապստամբներին» բուժօգնություն ցույց տալու, և նրանք նույնպես դարձան պատանդ: Նկատենք, որ ամեն երկրում չէ, որ հատուկ ծառայությունները կարող են այսօրինակ արդյունավետությամբ աշխատել և մեկ անգամից ավելի «վերջին նախազգուշացում» հայտարարել, իսկ «պատանդագործությունը» դարձնել աշխատանքային սկզբունք: Սա իսկապես պարծանքի բան է, և հուսանք, որ առաջիկայում ըստ արժանվույն կգնահատվեն թե՛ ՀՀ ԱԱԾ ղեկավարությունը, թե՛ «Սասնա ծռերը»:


Ի՞նչ է պլանավորում ԱԱԾ-ն և ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը: Կարելի է ենթադրել, որ այն արդեն պլանավորել է, գտել ելքը և լուծումները: Դրանք հենց այն են, ինչ մենք հիմա տեսնում ենք, այսինքն` անվերջ բանակցություններ, անթիվ նախազգուշացումներ և հատկապես վերջին նախազգուշացումներ, ահաբեկիչների հանդեպ մայրական հոգատարություն, ամենօրյա ցույցեր և հավաքներ Ազատության հրապարակում և Խորենացու փողոցում: Ի՞նչ կտա սա իշխանությանը: Պետք է ենթադրել, որ շատ բան: Ասենք, հանրության ուշադրությունը չի շեղվի «Սասնա ծռերի» թեմայից այլ կարևոր հարցերի վրա, և Որոտանի փայլուն գործարքից հետո իշխանությունը կկարողանա առանց գլխացավի ու շուխուռի վաճառել Սևանա լիճը, պառլամենտական ընտրությունները 2017-ի մայիսին կանցնեն հիանալի և անտեսանելի կեղծիքներով և կապահովեն ՀՀԿ փայլուն հաղթանակը, քանզի ընտրությունները վերահսկողները զբաղված կլինեն «Սասնա ծռերով» և Խորենացու փողոցից ու Ազատության հրապարակից զատ գնալու տեղ չեն ունենա, զգալի կբարելավվի երկրի ժողովրդագրական պատկերը. եթե ընդունվի մեր առաջարկը և «Համախմբում» կուսակցությունն այլ կուսակցությունների հետ համատեղ ստեղծի կանանց գումարտակ` Էլինար Վարդանյանի և Անի Նավասարդյանի գլխավորությամբ, ապա մեկ տարուց մենք կունենանք 25-ից 30 նոր, բայց նորածին հերոսներ, որոնք 25 տարուց վստահաբար կվերադարձնեն Սերժ Սարգսյանի հանձնած տարածքները: Բացի այդ, ԱԱԾ և ոստիկանության պրոֆեսիոնալ որակներն աննախադեպ աճ կգրանցեն, ընդ որում՝ այնպիսի աճ, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը Սերժ Սարգսյանից թույլտվություն կխնդրի Գեորգի Կուտոյանին նշանակել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, և մենք ազգովի հիպերտոնիկ հիվանդ կդառնանք` տիեզերական հպարտությունից: Նախագահ Սարգսյանն էլ, իր հերթին, Միացյալ Նահանգների նոր նախագահից լրացուցիչ անվերադարձ վարկեր կպահանջի Կուտոյանի դիմաց, և մենք ազգովի անվճար կբուժվենք հիպերտոնիայից` շնորհիվ Կուտոյանի:


Եվ իհարկե, երբեք չպետք է մոռանալ, թե ում շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք կբերի այս համաշխարհային փառք ու պատիվը, տիեզերական համբավն ու հպարտությունը: Հուսով ենք, մեզ հաջողվեց հակիրճ ներկայացնել ՀՀ ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարի զուտ հայկական մարտավարությունն ու ռազմավարությունը և դրանց նշանակությունն աշխարհի համար: Թե որքանով են մեր վերլուծական կանխատեսումները ճշգրիտ` ցույց կտա ժամանակը:







Դիտումների քանակ 17818


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018


ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առ...

Քաղաքական դագանակը

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018


Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

ԲՀԿ-ում հայրենադարձություն է սպասվում

Մայիսի 29, 2018


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աննախադեպ ակտիվացումը որևէ հեղափոխական բնույթ չունի: Կարելի է ընդամենը ասել, որ Նիկոլի նախաձե...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Կոնյակ հանուն անվտանգություն

Կոնյակ հանուն անվտանգություն

Հոկտեմբերի 4, 2017


Տարոն Մարգարյանի անունն է դուրս եկել, ԱԱԾ-ն աշխարհ է քանդում: Թանկարժեք խմիչքների հանդեպ Երևանի քաղաքապետի թուլությունը, պարզվո...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Կուտոյանին փրկում են, Կուտոյանը չի փրկում

Սեպտեմբերի 16, 2017


Բելառուսի և Լիտվայի սահմանին տարօրինակ միջադեպ է գրանցվել, ավելի կոնկրետ` խոսքը սահմանախախտման մասին է: Բայց զարմանալին դրա շար...

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017


Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ Ա...

Փախչում են Օսկանյանից

Փախչում են Օսկանյանից

Հունվարի 30, 2017


Վարդան Օսկանյանի կուսակցությունում գործերը լավ չեն: Նրա երկու զինակիցները` Վահե Հովհաննիսյան և Էլինար Վարդանյան գեղեցիկ զույգը,...

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Որտե՞ղ թաքցնել «Համախմբման» անձնական շահը

Հունվարի 19, 2017


Հայտարարությունն այն մասին, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհր...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

Երեկվա զորահանդեսի հրամանատարը մեկ այլ պոռնիկ էր

Երեկվա զորահանդեսի հրամանատարը մեկ այլ պոռնիկ էր

Հուլիսի 30, 2016
10

Մեկ անգամ Երևանում մի պոռնիկ կարողացավ բախումներ սադրել և 51 հոգու հիվանդանոց ուղարկել: Ոմն Անի Նավասարդյան վերջնաժամկետ տվեց ո...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

ԳԱԻ-ն ձախողեց Սեֆիլյանի «ապստամբությունը»

Հուլիսի 28, 2016


Ժիրայր Սեֆիլյանը բավական լուրջ օպերացիա էր ծրագրել. երեք խումբ պետք է միաժամանակ գրավեր երեք հաստատություն` ՊՊԾ գունդը, հեռուստ...

ԱԱԾ-ն սպառնում է ազգային անվտանգությանը

ԱԱԾ-ն սպառնում է ազգային անվտանգությանը

Հուլիսի 27, 2016
2

Տեսնենք, թե բժիշկների ազատումից հետո վաղը ԱԱԾ անչափահաս ղեկավարությունն ում պատանդ կհանձնի Սեֆիլյանի բանդային, և ընդհանրապես այ...

«Համախմբում»-ի հայտարարության մեջ սեքսի մասին խոսք անգամ չկա

«Համախմբում»-ի հայտարարության մեջ սեքսի մասին խոսք անգամ չկա

Հուլիսի 26, 2016


Ուժեղ գործ է արել այսօր «Համախմբում» կուսակցություն անունը կրող խայտառակությունների հավաքածուն. սրանք վարչության նիստ են գումար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ