Ազգային խայտառակություն

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հակված, այսինքն` պատրաստ են իրադարձություններին վերագրել հատկանիշներ ու որակներ, որոնց մասին բուն դեպքերի մասնակիցների մտքով անգամ չի անցել: Օրինակ, ռեժիսոր, սցենարիստ և Ժիրայր Սեֆիլյանի զինակից Տիգրան Խզմալյանը, ով շատ ակտիվ է միտինգային հարթակներում, բայց ուղղակի գործողությունների ժամանակ միշտ անհետանում է, երեկվա դեպքերի մասին ասում է, թե իբր դրանք ազգային-ազատագրական պայքարի ու հակառուսական, հակապուտինյան, հակաիմպերիալիստական շարժման սկիզբն էին: Իսկ այս հանգամանքն, ըստ Խզմալյանի, կտրականապես փոխում է քաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև այս պահին Հայաստանի տեղը և դերը համաշխարհային քաղաքականության մեջ, ու իհարկե դա կտրականապես, խորապես փոխում է ապստամբության բնույթը:


Հակառուսական ոգին խորացնելու և բոլոր սրերն իր բացահայտած թշնամու դեմ ուղղելու նպատակով նա հայտարարում է. «Մենք տեսնում ենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը միանշանակ ռուսական ուժային կառույցների, հատուկ ծառայությունների ենթաբաժիններն են… Մենք տեսել ենք այդ ողորմելի կառույցների գոյությունը Հայաստանում դեռեւս 1915 թվից: Ցարական Ռուսաստանն այդ ժամանակ գիտակցաբար թողնում էր հայ բնակչությանը թուրքական յաթաղանի տակ և պատրաստվում էր կազակներով բնակեցնել ամայացած Հայաստանը: Հիմա նույնը շարունակվում է և դա արվում է հայ ենիչերների, հայ չեկիստների միջոցով»:


Պատմագիտության ոլորտում բարբարոս ավերածություններ գործող ռուսատյաց կինոռեժիսորը սակայն չի պատրաստվում իր կեղծարարությունների տարափը փակել-պահել անցյալի էջերի մեջ: Նրա ողջ նպատակն ու մղումներն այս պահին ծառայեցվում են մեկ նպատակի՝ կեղծել նաև այսօրվա պատկերը և այդ կեղծիքի գնով իրականություն դարձնել այն, ինչի համար պատրաստ է իր հոգին ծախել սատանային: Նա ուզում է ընդարձակել կռվի դաշտը, բազմապատկել արյունը, զոհերի թիվը հազարներով հաշվել: Իսկ դրա համար չկա ավելի հեշտ ճանապարհ, քան բացել դռները և բոլորին ներս կանչել. «Եկեք, մասնակից դարձեք այդ դժոխքին, քանի որ մենք համաշխարհային ազգ ենք ու մեր խնդիրներն էլ պատրաստ ենք լուծել բոլորիդ հետ միասին»: Եվ Խզմալյանը շարադրում է համաշխարհային հեղափոխություն իրագործելու իր ծրագիրը. «Պետք է վերջ տալ մեր պայքարի մեկուսացմանը, դա ոչ միայն վնասակար է, այլ նաև թշնամություն է մեր ազգի և պայքարի հանդեպ: Դա կեղծ ու ռուսական ԿԳԲ-ի ներսում ծնված գաղափար է, որ մեզ ոչ ոք պետք չէ, ոչ սրանն եք, ոչ նրանն ենք: Սա ամենակարճ ուղին է դեպի ռուսական վիշապի երախը: Մենք հանդիսանում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս, դրա մասին են վկայում ԱՄՆ-ի և եվրապական բարձրաստիճան կառույցների բավական կոշտ արձագանքները տեղի ունեցածին: Դա նշանակում է, որ եթե հենց հիմա չլիներ արևմտյան զսպաշապիկը, ռուսական՝ Գյումրիում գտնվող թվով 13 հազարանոց բանակն այժմ արդեն քայլերթով անցնելու էր Երևանի փողոցներով»:


Ահա և վերջ: Տիգրան Խզմալյանն ասաց այն, ինչ ուզում էր ասել: Հայաստանին անհրաժեշտ է արևմտյան զսպաշապիկ, իսկ դրա համար Հայոց ըմբոստ մասի՝ ապստամբների ղեկավարությունը անմիջապես պետք է դիմի Արևմուտքին՝ օգնության ու աջակցության համար, քանի որ մենք հիմա հանդիսանում ենք հակապուտինյան ճակատի մարտական մի ջոկատ:


Այն, ինչ ասում է Խզմալյանը, ուրիշ բան չէ, քան գունավոր հեղափոխության պարզունակ սցենար: Բոլոր այն երկրներում, որտեղ դրանք իրագործվել են, ամեն ինչ կատարվել է ճիշտ այդպես. հայտնվել են մի խումբ խզմալյաններ ու «Սասնա ծռեր», դիմել են Արևմուտքին ու նրանք էլ եկել են փրկելու ժողովրդավարական արժեքները: Հիմա Խզմալյանն արդեն առաջին քայլն արել է՝ այսօր առավոտյան անձամբ գրել է համապատասխան անգլերեն նամակներ եվրոպական ու ամերիկյան բարձրաստիճան ատյաններին ու դեսպանություններին, այսինքն ներխուժման հրավիրատոմսեր է ուղարկել: «Այդպես մենք կհաղթենք, ինչպես հաղթել են Ուկրաինան, Վրաստանը»,- եզրափակում է Տիգրան Խզմալյանը՝ մեկընդմիշտ իր սեփականությունը դարձնելով դավաճանի պիտակը, ով օտարներին կանչում է նվաճելու սեփական հայրենիքը:






Դիտումների քանակ 51858


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

«Նուրեև»-ը՝ բալետ նոն-գրատա

Հուլիսի 10, 2017


Կար բալետի մի այսպիսի մեծ արտիստ՝ Ռուդոլֆ Նուրեև (էթնիկ թաթար)։ 60-ականների սկզբին փախավ ԽՍՀՄ-ից (չվերադարձավ հյուրախաղերից), հ...

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Հունիսի 24, 2017


«Իսկական տղամարդը ձախ կողմինն է, չգիտեմ ինչպես անվանել աջ կողմում կանգնած տղային»,- լուսանկարները մեկնաբանել է Michelle օգտատեր...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017


Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ Ա...

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Պուտինը ծաղրեց Աբրահամյանին

Ապրիլի 18, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնեց ծննդյան 60-ամյակը: Մեծ էր վերջինիս ցանկությունը` տոնակատարությունը վեր...

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017


Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: ...

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Փետրվարի 18, 2017


Դավաճան լինելու տարատեսակ դրսևորումներ կան: Պարտադիր չէ, որ սահմանը կտրես ու քաղաքական ապաստան խնդրես թշնամի երկրում, պարտադիր ...

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Փետրվարի 2, 2017


Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին հանդես եկավ ելույթով և անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին` մասնավորապես ...

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Հունվարի 14, 2017


Կինոռեժիսոր, արևմտամետ ընդդիմադիր ու գրանտակեր Տիգրան Խզմալյանը երբեք չի թաքցնում իր խորը հակակրանքը Ռուսաստանի հանդեպ: Հայաստա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ