Միջազգային խայտառակություն

Ամերիկյան դեսպանը միացավ «Սասնա ծռերին»

Հուլիսի 30, 2016
Ամերիկյան դեսպանը միացավ «Սասնա ծռերին»

Առանց չափազանցության կարող ենք արձանագրել, որ ներկա պահին Հայաստանում ամենաանհանգիստ մարդը մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսն է: Արդեն մի քանի օր է՝ նա դադար չունի, անվերջանալի հանդիպումներ, քննարկումներ, հայտարարություններ: Եվ ի՞նչ է պատահել՝ Երևանում լարված իրավիճակ է: Այսինքն, ոչ թե Վաշինգտոնում, ոչ թե ինչ-որ մի Տեխասի նահանգում, որտեղ օրը երկու անգամ ինչ-որ ահաբեկիչ մտնում է մի դպրոց, գնդակահարում է մի հոգու և պարապ ամերիկացիներին օրվա քննարկման նյութ է տալիս, այլ Հայաստանի մայրաքաղաքում: Իսկ քանի որ դեսպանը սկսել է Երևանը Վաշինգտոնից ավելի սիրել, նա չի կարող այս օրերին հանգիստ նստել, նա պիտի գնա, տեսնի, միջամտի, սպառնա, պահանջի, որ ամեն ինչ լինի իր ցանկության պես, քանի որ ինքը ներկայացնում է Ամերիկան, իսկ Ամերիկայի ասածը օրենք է:


Երեկ գիշերվա իրադարձություններից հետո ևս Ռիչարդ Միլսը պիտի հիշեցներ իր վեհ ներկայությունը, և առանց հապաղելու նա հայտարարեց. «Այս ամենը խիստ մտահոգիչ է, առավել ևս, երբ անհամաչափ բռնության թիրախ են դառնում լրագրողները, և ես շատ ու շատ մտահոգված եմ այս գիշեր տեղի ունեցածով»: Դեսպանն ապա «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ մարդիկ իրականացնում են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքը:


Ամերիկացի դիվանագետի պատկերացումները ամեն կարգի ազատությունների մասին չափազանց փոփոխական են: Օրինակ, նա ինչպե՞ս է հիմնավորելու «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունների ազատությունը: Դարձյա՞լ դեմոկրատիայի դիրքերից: Իսկ գուցե նաև նրա՞նց այցելի, մի որոշ ժամանակ մնա այնտեղ, անդամագրվի խմբին և այնտեղից պայքար մղի ազատ Հայաստանի համար:


Խորենացի գնալու մասին Ռիչարդ Միլսը դեռ չի ասել: Փոխարենը այսօր հայտարարեց. «Գիշերվա իրադարձություններից հետո ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է որոշակի քայլեր իրականացնել, քանի որ մենք տիրապետում ենք մեխանիզմների, որոնք թույլ են տալիս արգելել ամերիկյան ֆինանսավորմամբ ծրագրերում և միջոցառումներում այնպիսի անձանց ընդգրկումը, ովքեր հետաքննության, ինչպես նաև արժանահավատ, անկախ հաղորդումների միջոցով ձեռք բերված տեղեկությունների համաձայն կարող են ներգրավված լինել կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար: Եվ մենք կհավաստիանանք, որ դա տեղի կունենա»:


Ամերիկյան սովորության համաձայն` սրանց մոտ ամեն ինչ փողով է չափվում: Վճարում են և պահանջում են իրագործում: Եթե դու այդպես չես մտածում՝ այլևս չեն վճարում: Ու հիմա Ռիչարդ Միլսը ստիպված կլինի նաև բացատրել, թե «Սասնա ծռերի» ֆինանսական հատկացումների ճակատագիրն ինչ ավարտ կունենա:







Դիտումների քանակ 86332


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Զգուշացեք, դեսպանը կենտրոնացել է

Հուլիսի 7, 2018


Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների մասին շատ օտաերկրացիներ են խոսել` դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուց...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Հոկտեմբերի 10, 2017


Ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների թեման խիստ նուրբ, բազմաշերտ, ավանդույթներով պարուրված և առանձնահատուկ մոտեցումներ պահանջ...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

Հունիսի 14, 2017


Այսօր «Ելք» դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն իրենց հարկի տակ հյուրընկ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Հունիսի 8, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպանը սիրում է պարբերաբար ելույթներ ունենալ և մեզ բացատրել, թե ինչ բան է ժողովրդավարական հասարակության մեջ ազ...

Ինչո՞ւ է լռում Ռիչարդ Միլսը

Ինչո՞ւ է լռում Ռիչարդ Միլսը

Մայիսի 26, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը զանազան առիթներով արտահայտվում է մեր երկրի մասին` նշելով, որ Հայաստանը հեռու է լիարժեք ժողո...

Դեսպանն առաջ անցավ Ծառուկյանից ու վարչապետից

Դեսպանն առաջ անցավ Ծառուկյանից ու վարչապետից

Մայիսի 20, 2017


Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու հ...

Ռիչարդ Միլսը պատժում է, բայց չի պատժում

Ռիչարդ Միլսը պատժում է, բայց չի պատժում

Մայիսի 1, 2017


ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, իր վստահեցումներով, ձեռքի տակ ունի խորհրդարանական ընտրությունների ընթա...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ապրիլի 15, 2017


Հայաստանյան մամուլը ողողված է ՍԱՍ-ի Արտակի մասին սկանդալային բացահայտումներով: Հրապարակված է մի ձայնագրություն, որտեղից ակնհայտ...

Դեսպանն ուշացել է, իսկ Դավիթը` ոչ

Դեսպանն ուշացել է, իսկ Դավիթը` ոչ

Փետրվարի 16, 2017


Այս էլ որերորդ անգամ Միացյալ Նահանգների իշխանությունները` ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդես են գալիս մեր երկրու...

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Փետրվարի 2, 2017


Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին հանդես եկավ ելույթով և անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին` մասնավորապես ...

Դեսպանը դասի էր գնացել

Դեսպանը դասի էր գնացել

Դեկտեմբերի 28, 2016


Առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մեղադրում են Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարի գործում է...

Դեսպանները ծաղրում են Հայաստանը

Դեսպանները ծաղրում են Հայաստանը

Դեկտեմբերի 10, 2016


Տարեվերջին ընդառաջ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ամփոփում են իրենց տպավորությունները՝ յուրաքանչյուրն ընտր...

Վտանգավո՞ր է արդյոք Հայաստանի համար Կարեն Կարապետյանն իր ռուսաստանյան կոռումպացված անցյալով

Վտանգավո՞ր է արդյոք Հայաստանի համար Կարեն Կարապետյանն իր ռուսաստանյան կոռումպացված անցյալով

Դեկտեմբերի 8, 2016


Եթե ռուսական էլիտայի հետ ասոցիացվելը նշանակում է կոռուպցիոն մեխանիզմների, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինել, ապա ամեր...

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Դեկտեմբերի 2, 2016


Այսօր Գյումրի էր մեկնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկեց ԱՄՆ դեսպանների մշակութային ար...

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում սատարում է պետության դեմ ուղղված բոլոր քայլերին

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում սատարում է պետության դեմ ուղղված բոլոր քայլերին

Հոկտեմբերի 20, 2016


Մամուլը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամ...

Իգոր Մուրադյանի համար չափսը նշանակություն ունի

Իգոր Մուրադյանի համար չափսը նշանակություն ունի

Սեպտեմբերի 9, 2016


Չափսը նշանակություն ունի, մանավանդ երբ խոսքն, օրինակ, ռազմական գործիքի մասին է։ Քանզի, բացի զուտ ռազմական կիրառությունից, գործի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ