Սովորական խայտառակություն

Սամվել Բալասանյանի խայտառակությունները

Սեպտեմբերի 7, 2016
Սամվել Բալասանյանի խայտառակությունները

Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն մի առավոտ արթնացավ ու հանկարծ հայտնաբերեց, որ ինքն իր կամքից անկախ դարձել է մեծ բարեգործ: Ու քանի որ փաստն ակնառում էր, հենց նույն օրն էլ առանց երկար-բարակ մտածելու հանդես եկավ առաջարկությամբ: Նա հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցող 10 կուսակցություններին առաջարկեց հավաքել 500 հազարական դրամ և գյումրեցի անապահով ընտանիքներից մեկին ապահովել բնակարանով: Իբրև գործի նախաձեռնող, հենց նույն պահին էլ Սամվել Բալասանյանի հիմնադրամն արդեն ստեղծված հաշվեհամարին փոխանցեց 500 հազար դրամ: Փոխանցեց ու սկսեց սպասել: Սակայն ուրիշ ոչ ոք չմիացավ նրա հայրենանվեր գործին:


Այդ լռությունից ամենաքիչը զարմացավ Բալասանյանը, որովհետև զարմանքի պատճառ չուներ: Նրա հաշվարկը որքան պարզունակ էր, նույնքան էլ էժանագին: Ի սկզբանե իմանալով, որ ոչ ոք իրեն չէր միանալու, նա հիմա կարող է հայտարարել, թե միայն ինքն է իրապես մտածում գյումրեցու հոգսերի մասին, իսկ մյուսները ընդամենը ճառ ասոողներ են, որովհետև երբ եկավ խոսքերը գործով ապացուցելու պահը, բոլորը միանգամից մի կողմ քաշվեցին: Կարծես թե վատ նախընտրական տրյուկ չէր, եթե, իհարկե, Գյումրին չճանաչեր Բալասանյանին և ընկներ նրա նետած ցանցը:


Այդքան տարիներ քաղաքը ղեկավարած մարդը հանկարծ հիմա՝ վերջին պահին հիշել էր, որ անապահովներ կան ու պետք է նրանց օգնել: Հիշել էր՝ իր շահից ելնելով, այլ ոչ թե անապահովների: Հիշել էր մյուսների հետ մրցակցելու, նրանցից առաջ անցնելու, նրանց վարկաբեկելու նպատակով: Բայց հայտնվեց խայտառակ վիճակում: Ու քանի որ այդ միայնությունն իսկապես անհարմար էր և ծիծաղելի, Բալասանյանը մի վերջին փորձ էլ արեց՝ իրեն փրկելու համար: Տեղեկացվեց, թե կապ են հաստատել նաև «Գյումրեցու ոգի» կուսակցության հետ, որի անդամները ևս պատրաստակամություն են հայտնել միանալ առաջարկին: Բայց սա արդեն կրկնակի զավեշտ էր: Գյումրիում բոլորը հրաշալի գիտեն, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ևս կապվում է Սամվել Բալասանյանի անվան հետ, և որքան էլ նրանք փորձեն դա հերքել, միևնույն է, կուսակցությունը ֆինանսավորվում է քաղաքապետի կողմից: Այնպես որ, Սամվել Բալասանյանի հերթական «կռուտիտը» անհաջողությամբ պսակվեց: Իսկ սա լավ նշան չէ ընտրություններից առաջ:






Դիտումների քանակ 19783


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիվանդանոցի կլիենտները

Հիվանդանոցի կլիենտները

Դեկտեմբերի 11, 2017


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երբեք չի հաշտվի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, քանի որ մտածում ...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Բալասանյանը ինքնապահպանվում է

Բալասանյանը ինքնապահպանվում է

Հուլիսի 11, 2017


Գրեթե չկա մի շաբաթ, որ Գյումրիից լուրեր չստացվեն աղմկահարույց դեպքերի մասին: Օրվա լրահոսում անպակաս են դարձել կրակոցների, դանակ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Մարտունիկը դիմում է վենդետայի

Մարտունիկը դիմում է վենդետայի

Ապրիլի 3, 2017


Ընտրություններին կործանված Մարտունիկ Գրիգորյանը սգի մեջ է իր ողջ գերդաստանով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից երկու հանրապետական` Ա...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Փետրվարի 7, 2017


Մինչ մենք ապրում ենք մեր ամենօրյա դարդուցավով, լուծում մեր առօրյա խնդիրները, բնավ տեղյակ չենք լինում, թե ինչ հրաշքներ են կատարվ...

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Փետրվարի 6, 2017


Սամվել Բալասանյան… Բալասանյան Սամվել... Միևնույն է, ոնց էլ ասես, գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, քանզի խոսքը Գյո...

Վարչապետի համար լավ եղանակ կպատվիրեն

Վարչապետի համար լավ եղանակ կպատվիրեն

Հունվարի 28, 2017


Այսօր նախատեսված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի: Բայց վերջին պահին պարզվեց, որ վարչապետը Երևանից չի բացակայի, քա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Բալասանյանի փոխարինող կազմը

Բալասանյանի փոխարինող կազմը

Դեկտեմբերի 19, 2016


Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելը նույնիսկ հարազատ կուսակցությունում գնահատվեց իբրև ձախողում: Այս բանը հասկանալով ...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Դեկտեմբերի 2, 2016


Այսօր Գյումրի էր մեկնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկեց ԱՄՆ դեսպանների մշակութային ար...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Բալասանյանի օրհնված ամոթը

Բալասանյանի օրհնված ամոթը

Հոկտեմբերի 10, 2016


Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև երդվել է: Սամվե...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ