Միջազգային խայտառակություն

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016
Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ: Այնտեղ ասվում էր. «Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»:


Հայաստանն ու Հյուսիսային Կորեան որևէ առնչություն կամ գրեթե որևէ առնչություն չունեն մեկը մյուսի հետ: Առանց կասկածի կարող ենք պնդել, որ այդ երկրի բնակիչների 99 տոկոսն ընդհանրապես քարտեզի վրա չի կարող ցույց տալ Հայաստանի տեղը: Նույն ԿԺԴՀ-ն երբևէ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել մեր տարածաշրջանի բարդ իրավիճակի, Ղարաբաղյան խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և նմանատիպ հարցերի վերաբերյալ: Կոնկրետ մեր երկրի համար Հյուսիսային Կորեան՝ կամ եղած, կամ չեղած: Էլ չենք խոսում այն մասին, որ միջուկային փորձարկումների հարցում պաշտոնական Երևանի միջամտությունը երբևէ չի կարող որևէ ազդեցություն ունենալ: Դրան նույնիսկ ուշադրություն չեն դարձնի:


Բայց արի ու տես, որ այսքանից հետո էլ Հայաստանի ԱԳՆ-ն լույսը դեռ չբացված տագնապ է հնչեցնում դրա մասին: Կովկասում, մեր հարևան երկրներում, Արաբական թերակղզում, այսինքն, հենց մեր քթի տակ, շատ ավելի բարդ, վտանգավոր ու մեզ համար կենսական իրադարձություններ են ծավալվում, որոնց մասին Էդվարդ Նալբանդյանը երբեմն ամիսներով, իսկ հաճախ էլ ընդհանրապես բառ չի ասում: Իսկ հիմա, արի ու տես, որ կորեական թնջուկը նրան միանգամից ոտքի է հանել: Հանուն ինչի՞: Ո՞ր մի գերտերությանն է ցանկանում այս անգամ հաճոյանալ նա և ինչո՞ւ է արհեստական բարդություն ստեղծում մի երկրի հետ, որի հետ ունենք չեզոք հարաբերություններ: Այս հարցերը միայն մի պատասխան ունեն, որը քաղաքականությունից դուրս է: Պետք է մտածել, որ Նալբանդյանը շատ վատ երազ է տեսել միջուկային աղետի մասին, երազահանով ճշտել է դրա բացատրությունը ու իսկույն նստել է հայտարարություն գրելու:







Դիտումների քանակ 28147


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Նոյեմբերի 17, 2017


Այսօր նախագահի հրամանագրով Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակել է Ռումինիայում ՀՀ դեսպան: Ինքը` նո...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հուլիսի 22, 2017


Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնքան էլ գոհ չէ, որ բոլորն իրենց քննադատում են: ԱԳՆ-ում կարծում են, որ աշխատում ե...

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Հուլիսի 12, 2017


Երբ այսօր տեղեկացվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորու...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016


Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդ...

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Սեպտեմբերի 24, 2016


Նա որոշել էր ընդհանրապես ազատվել Նալբանդյանից և Օհանյանից, իսկ Վիգեն Սարգսյանին նշանակել ԱԳ նախարար։ Օհանյանը, թեպետ Ռուզան Խաչ...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Մայիսի 31, 2016


Որքան էլ մեծ ցանկություն կա տպավորություն ստեղծելու, թե Հայաստան-ԵՄ բանակցություններն ընթանում են հարթ ու արդյունավետ, այնուհան...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Մայիսի 26, 2016


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Խոսել է Եվրոպական ժողովրդական ...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ