Ազգային խայտառակություն

Գեներալական կյանքի օրենքները

Սեպտեմբերի 19, 2016
Գեներալական կյանքի օրենքները

Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հաղթեց ընտրություններում: Բայց նախօրեին քաղաքում հնչած կրակոցներն ու դրան հաջորդած բռնությունները իրենց հետքը թողեցին արդյունքների վրա: Ու այն կարծիքը, որ մարդիկ այդ միջադեպից պիտի լուրջ հետևություններ անեին, մնաց անհետևանք, քանի որ բոլորովին այլ արձագանքներ ու դատողություններ հնչեցին դեպքի առիթով: Այդ շարքից ուզում ենք առանձնացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի մտքերը, որովհետև հատկապես նրա արտասանած բառերի մեջ է ամփոփված երևույթի ամբողջ ճշմարտությունն ու հմայքը:


Անդրադառնալով կրակոցների դեպքին, Սարոյանն ասել է. «Լսի, էլ մարդ տփող չկար, գեներալի տղերքը պիտի էթային տփեի՞ն, էդքան անճար ե՞նք: Համակիրները կարող ա, բայց էնքան մուտիլովկեն մեծ ա, գեներալի տղերքը բան ու գործ չունեին… քաղաքապետ Կարենը պիտի էթար մարդ ծեծեր քուչեն, էլ բան ու գործ չունե՞ն»:


Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ գեներալ Սեյրանը չի ասում, որ ծեծելն ու կրակելը հանցագործություն է: Նա ընդամենը վիրավորված է այն փաստից, որ դա կարող են վերագրել իրենց, մինչդեռ իրենք այն մարդիկ են, որոնք սեփական ձեռքերը չեն կեղտոտում: Դրա համար միշտ ունեն կատարողներ՝ իրենց հլու-հնազանդ կամակատարները, որոնք տփում և կրակում են, եթե դրա հանձնարարականը ունեն Մանվելից ու Սեյրանից: Եվ հետո պատվելի գեներալների համար շատ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի կարելի Էջմիածնում կրակել ու բռնանալ: Եվ այդ առիթով Սեյրան Սարոյանն իր դժգոհությունն է հայտնում. «Ձեր Երևանում վաբշե իրար սաղ օր ուտում են, Երևանում վտանգավոր չի, Էջմիածնում վտանգավո՞ր ա: Մեզի վանքերը պահում են, դուք ձեր մասին մտածեք... Երևանում սաղ օրը իրար փրթում են՝ էլ դանակով, հրացանով, ավտոմատով, չեք ասում, Էջմիածնում օդի մեջ փստցրել են, էլ ոնց կլիներ…»:


Իսկապես որ, ոնց կլիներ: Տարիներ շարունակ հիշյալ գեներալների և նրանց մերձավորների ձեռքով իրականացված հանցագործությունների և անօրինականությունների համեմատ գիշերային կրակոցն իրոք որ փստոցի տպավորություն պիտի թողնի: Եվ բացի այդ էլ, ինչպես Սեյրանն է արձանագրում, փրթելը Հայաստանում դարձել է առօրյայի անբաժանելի մասը: Ուրեմն կարիք չկա անհանգստանալու: Կյանքը շարունակվում է այնպես, ինչպես սահմանել են Մանվելն ու Սեյրանը:






Դիտումների քանակ 47308


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Իշխանամետը նույն ընդդիմադիրն է` գործից դուրս

Իշխանամետը նույն ընդդիմադիրն է` գործից դուրս

Դեկտեմբերի 13, 2017


Ամեն անգամ, երբ լրագրողները ուրիշ զբաղմունք չեն ունենում, իրենց ձանձրույթը փարատում են գեներալ ու պատգամավոր Սեյրան Սարոյանին զ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Ի՞նչ չունի գեներալ Սեյրանը

Ի՞նչ չունի գեներալ Սեյրանը

Հուլիսի 6, 2017


Հայ պաշտոնյաների դասալիք զավակների պատմությունը մեծ աղմուկ հանեց: Ընդամենը մի քանի տասնյակ անուններ ընդգրկող ցուցակը լիովին բավ...

Գեներալ Սեյրանը խոսում է, ընդդիմությունը հանգստանում է

Գեներալ Սեյրանը խոսում է, ընդդիմությունը հանգստանում է

Հունիսի 21, 2017


ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որ տարիներ շարունակ խորհրդարանում հանդես է գալիս ոչ միայն իշխանությունների գոր...

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017


Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ու...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Մայիսի 8, 2017


Այսօր` Երկրապահի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, ԵԿՄ նախագահ, գեներալ Մա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Փետրվարի 8, 2017


Հեռուստալրագրողներին «տելեվիզոր» անվանող գեներալ Մանվել Գրիգորյանը խրոնիկական արգահատանք է տածում ամեն կարգի տեսախցիկների հանդե...

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Հունվարի 26, 2017


Ներկա պահին մեծ թվով մարդիկ Հայաստանում խորը դեպրեսիա են ապրում: Այդ հոգեվիճակն այս անգամ ոչ մի կապ չունի սոցիալ-տնտեսական անմխ...

Սեյրան Սարոյանի սիրտը լավ չէ

Սեյրան Սարոյանի սիրտը լավ չէ

Հունվարի 16, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով 8 տարի շարունակ ներկա իշխանության հենասյուներից մեկն է եղել, այսօր հայտնվել է ...

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017


Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու...

Ընտանիքի ինտելեկտուալը

Ընտանիքի ինտելեկտուալը

Դեկտեմբերի 28, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են երկպառակության առիթ դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքում: Տեղեկություննե...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ