Սովորական խայտառակություն

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016
Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշնամին կկարողանար վնասել: Հանրապետական կուսակցության համար այդպիսի վտանգավոր հռետոր է պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Ամեն անգամ, երբ նա ինչ-որ բանի մասին իր տեսակետն է շարադրում, ՀՀԿ-ի հասցեին հայհոյանքներ ասողների թիվը կտրուկ ավելանում է: Ու քանի որ տիկին Մարգոն անվերջ խոսելու հակում ունի, վերաբերմունքն էլ օր օրի ավելի է մռայլվում:

 

Մինչ օրս պատգամավոր Եսայանը չկարողացավ գիտակցել այն պարզ իրողությունը, որ իր կարծիքը որևէ արժեք չունի և կարիք չկա շուկա հանել մի բան, ինչը չի վաճառվելու: Հիմա էլ նա որոշել է խոսել մարզերում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին, և տեսեք, թե ինչ է ասում: Պարզվում է՝ Մարգոն շատ ուրախ ու երջանիկ է, որ իր հարազատ կուսակցությանը չի հաջողվել մի քանի տասնյակ համայնքներում հաղթանակ տանել: «Այնպես չէ, որ Հանրապետականը բոլոր համայնքներում միանշանակ հաղթանակ է տարել: Սա լավ շանս է՝ խորհրդարանական ընտրություններին նույն ակտիվությամբ մասնակցելու համար»,- ասում է նա, ու նրա խոսքից ստացվում է, որ ինքն առավել երջանիկ կլինի, եթե 2017-ի ապրիլին ՀՀԿ-ն պահպանի այդ տեմպը, այսինքն՝ կրկին պարտվի բազմաթիվ ընտրատարածքներում:


Հետո Եսայան Մարգոն որոշում է այս նույն հնչերանգներով խոսել նաև երկրի ընդհանուր վիճակի մասին: Շատ է ցանկանում ամենավառ գույներով ներկայացնել հանրապետության տնտեսությունը, ժողովրդի բարեկեցությունն ու սոցիալական պայմանները: Բայց քանի որ խելքը չի հասնում ու լեզվին էլ չի տիրապետում, այդ պատճառով հետևյալն է ասում. «Մենք այլևս նահանջելու տեղ չունենք, պիտի առաջ գնանք, ընդ որում՝ տեսանելի քայլերով»: Ստացվում է, որ ՀՀԿ-ական իշխանության մեղքով մենք այնքան ենք ներքև սահել, որ հասել ենք հատակին, այլևս գնալու տեղ չկա, և դրա համար պետք է տեսանելի քայլերով գնալ առաջ, քանի որ մինչ այժմ եղած քայլերը ոչ միայն տեսանելի չեն եղել, այլև եղել են շարժման իմիտացիա: Ահա թե ինչ է ուզում ասել Եսայան Մարգոն:


Նման մտքեր սովորաբար արմատական ընդդիմությունն է ասում իշխանության հասցեին: Արդյո՞ք ժամանակը չէ Մարգոյին ՀՀԿ-ից ազատել և գործուղել ընդդիմության դաշտ՝ բառախաղերով զբաղվելու համար:

 






Դիտումների քանակ 36875


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

Մարգոյի միֆոլոգիան

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016


ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայ...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Փետրվարի 2, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բավականին նկատելի շեղումներ ունի վերջին շրջանում՝ պայմանավորված ԵԽԽՎ-ում Ռոբերտ...

Մարգոն դուրս եկավ միջազգային ասպարեզ

Մարգոն դուրս եկավ միջազգային ասպարեզ

Հունվարի 12, 2016


Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական ու ժուռնալիստ...

Սահմանադրական սերիալը բյուրեղանում է

Սահմանադրական սերիալը բյուրեղանում է

Նոյեմբերի 21, 2015


Շարունակում ենք սահմանադրական քարոզարշավին նվիրված մեր սերիալը: Այսօր Սպիտակ քաղաքում reality show-ի մասնակիցների միջև միջադեպ ...

«Շպարգալկա» հանրապետականների համար

«Շպարգալկա» հանրապետականների համար

Հուլիսի 18, 2015
1

Անհայտ է մնում միայն այս «շպարգալկայի» իրական հեղինակի անձը: Դժվար թե նախագահ Սարգսյանը ժամանակ վատնի նման փաստաթղթեր գրելու վր...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ