Սովորական խայտառակություն

Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Սեպտեմբերի 21, 2016
Ռադիկ Մարտիրոսյանի ռադիկալ քոսոտությունը

Ջհանգիր Լֆիկյան


ՀՀ ԳԱԱ-ն սնվում է պետբյուջեից։ Սնվում է նվաստացուցիչ գումարներով։ ԳԱԱ-ի երկու հազար աշխատակիցների չնչին մասը զանազան դրամաշնորհներով է երջանկանում և օրը մթնեցնում։ Մնացածը գոյությունն են պահպանում։ Բայց, իհարկե, բողոքում են, բորբոքվում են, բռնկվում են և մարում են, մարսելով իրենց պարտադրված խաղի պայմանները, այն է` քարշ գալ տնից ակադեմիական ինստիտուտ և հակառակ ճանապարհով, ճանապարհին մերթընդմերթ հիշել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի յոթ պորտը, լիցքաթափվել, բավարարված քուն մտնել, տեսնել անգույն ու անհամ երազներ և հաջորդ առավոտյան, տեղավորվելով սեքընդհենդային շապիկ-վարտիքի մեջ, ճանապարհվել դեպի ակադեմիական աշխատավայր։ Աշխատավայր, ուր միջին-գիտական աշխատավարձը նշանակալի զիջում է միջին պետծառայողի աշխատավարձին, բայց հանգիստ մրցակցում է պետծառայողի խանութի հավաքարարի աշխատավարձի հետ։


Խորհրդային գիտնականները (նրանց թվում, անշուշտ, նաև մեր հայրենակիցները) ապահովված էին, վայելում էին պետության հովանավորությունը, օգտվում էին հոմո-սովետիկուսին տրվող առանձնաշնորհներից, մի խոսքով` չաղ էին և բախտավոր։ Խորհրդային Հայաստանում գիտությունը, գիտատեխնիկական արդյունաբերությունը բավականին զարգացած էր և գրեթե մրցակցում էր աշխարհի առաջատար երկրների համանուն ոլորտների հետ։ Այսօր շատերը կարող են չհավատալ ստորև ներկայացվող թվերին, սակայն այն փաստ է և վավերացված է ամենուր, ՀԽՍՀ-ում գիտնականները կազմում էին ընդհանուր բնակչության... 1%-ը, հանրապետության բնակչության թվաքանակը 3 մլն-ից քիչ ավելի էր, գիտնականների քանակը` 32 հազար։


1990-ին 32 հազար գիտնականները այսպես թե այնպես ուրվագծվում էին հանրապետության ժողովրդագրական քարտեզում։ Հիշարժան այդ օրերին որոշ գիտնականներ զբաղվում էին զենքի և զինամթերքի տեխնոլոգիաների մշակմամբ և էապես նպաստում էին հայոց կազմավորվող բանակին։ Սրանից բացի, գիտական միջավայրից ի հայտ եկան նշանավոր ռազմական դեմքեր, հիշենք, թեկուզ, լեգենդար զորահրամանատար Լեոնիդ Ազգալդյանին և Գևորգ Չավուշի հոգեորդի, անմոռանալի ֆիդայի Սիմոն Աչիկգյոզյանին։


2002-ի տվյալներով` ՀՀ-ում մշտական բնակվում և գիտությամբ էր զբաղվում արդեն մոտ 2500 հոգի։ Այսօր դժվար է Ճշգրիտ թիվ ներկայացնել, բայց ասում են, որ նրանց թվաքանակը չի գերազանցում 2 հազարը։ Եթե այս աննախադեպ և ամոթալի սղաճը շարունակվի, ապա 2022-ին ՀՀ ԳԱԱ-ում կմնա նրա նախագահությունը, ինչ-որ դրածո հացկատակի ղեկավարությամբ։ Չնայած ամենևին չի բացառվում, որ ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ակադեմիան ղեկավարի նաև 2022-ին, չնայած այդ ժամանակ կլրանա նրա 86 տարին։ Չի բացառվում, պաթոլոգիկ ազգադավներն ու ստորաքարշները հաճախ են աչքի ընկնում զարմանալի առողջությամբ։


Ռադիկ Մարտիրոսյանը 2016-ին վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ։ Հասկանալի է, որ նրա նկատմամբ համընդհանուր է հանրային նողկանքը, որը, ինչ խոսք, ուղղակի թափվում է ակադեմիական հաստատությունների հնամաշ դռներից ներս։ Գիտաշխատողների ճնշող մեծամասնության համար Ռ. Մ.-ն մեծագույն անարգանք է, քանի որ ուղղակի մարմնավորում է իշխանությունների արգահատելի վերաբերմունքը հայ գիտության, գիտության մշակների և, առհասարակ, փառավոր ավանդույթներ ունեցող այս նշանակալից հաստատության նկատմամբ։ Ռ. Մ.-ն, ով դեռ Երևանի պետհամալսարանը ղեկավարելիս հանրահայտ էր որպես համակարգային և անզուսպ կաշառակեր, կառավարության յուրաքանչյուր նիստում երդվյալ մոլեգնությամբ պաշտպանում է կառավարության հակամշակութային ցանկացած նախաձեռնություն, ընդդիմանալով գիտության մշակների բազմաթիվ խելահաս առաջարկությունների կյանքի կոչմանը, նախ քննարկումների, այնուհետև կառավարական որոշումների և օրենսդրական ակտերի տեսքով։ Սա բնական է. Ռադիկ-ավազակապետը իշխանական մի զարհուրելի դրածո է, որին մինչև այժմ հաջողվում է ծնկած պահել ակադեմիան։ Որպես բացահայտ հակազգային և անբնականորեն հակապետական մի սուբյեկտ, նա լիիրավ է իր ոտնձգությունների կենսագործումներում, նրան բացահայտ չեն ընդդիմանում, հանդուրժում են, հնազանդվում և այսպես է արդեն տասը տարուց ավելի։


2015-ի հեղափոխական ամռանը, երբ երիտասարդությունը, փակելով Բաղրամյան պողոտան, փորձեց տեր կանգնել իր և իր երկրի ինքնությանն ու արժանապատվությանը, ուշագրավ մի իրադարձություն արձանագրվեց ՀՀ ԳԱԱ պատմության մեջ. ակադեմիայի արհմիությունը ժողով էր հրավիրել և այլ խնդիրների հետ առաջ էր քաշել Ռ. Մ.-ի պաշտոնանկության գերխնդիրը։ Ակադեմիական հալածյալները, պետք է սա հատկանշել, բավականին արմատական էին տրամադրված, նրանք ոչ ավելի-ոչ պակաս սպառնում էին փակել Բաղրամյան պողոտան և հասնել իրենց նպատակին։ Չփակեցին...


Ռադիկը նախ սպառնաց ոմանց, ոմանց հուդայաժպիտ սիրաշահեց և շահեց վճռորոշ ճակատամարտը, Բաղրամյան պողոտան մնաց ակադեմիականների նամակին սպասող։


Ռ.Մ.-ն անզուսպ ցինիզմով գովերգում է հանրապետության մեծագույն պատուհասներից մեկին` Սուրեն-Լիսկային։ Ընդ որում` գովերգում է գիտականորեն, հայտարարելով, որ հիացած է Լիսկայի բարձր հասարակական գիտակցությամբ, նրա ժողովրդավարական սկզբունքներով և այլնով։ Սա հայտարարվեց այն օրերին, երբ Լիսկայի մերձավոր շրջապատը հերթական ահաբեկչությունն էր իրականացրել Գորիս քաղաքում։ Գավառական իշխանիկի վենդետային մատաղվեց ազատամարտի վետերանն ու հայոց բանակի ավագ սպան, վիրավորվեց նրա եղբայրը։ Հայաստանը շատ նողկալի երևույթների է հանդիպում, հանդիպել է, հանդուրժել և ակամա ավելացրել է իր վզին դրված լծասարքի ծանրությունը։ Սակայն եթե Լիսկա-Սուրենի դաժան լկտիությամբ համեմված ոտնձգությունը պետության հանդեպ ինչ-որ չափով ըմբռնելի է, քանի որ, այնուամենայնիվ, հերթականն է նենգ ահաբեկչությունների այն շղթայում, որը հյուսել և երկրի շնչափողին էր ագուցել «սպարապետ» Վազգեն Ս.-ն։ Ռադիկ Մ-ի լիսկայագովքը ուղղակի ցնցող էր և զարհուրելի....


Ակադեմիան լռում էր և այսօր էլ պապանձված է։ Ռ. Մ.-ն, ինչ խոսք, շրջապատված է քսու շողոքորթների գիտական շքախմբով։ Շքախմբում ՀՀ ԳԱԱ նախագահություն-ծերակույտն է և որոշ ինստիտուտների ղեկավարներ։ Նրանց շարքում առանձնանում է գրականության ինստիտուտի տնօրեն Դևրիկյանը, մի անդեմ մարդուկ, ով հրապարակավ քծնում է Ռադիկ Մ.-ին։


Ռադիկ Մարտիրոսյանի որդու, մի հրոսակ գործարար պատուհասի մասին հրապարակումներ եղան հայկական մամուլում։ Ռադիկ Մ.-ն ակադեմիայի գեղակերտ շենքերից մեկը նվիրել է գեներալ Մանվելին, մյուսը` ՀՔԾ-ին։ Խոսքը վերաբերում է Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մասնաշենքերին։ Մի՞թե կասկած կարող է մնալ, որ նրան կհաջողվի վաճառել (նվիրաբերման անվան տակ) Բյուրականի աստղադիտարանը, երջանկահիշատակ Պարիս Հերունու կայանը լեռներում (չափազանց շահավետ օբյեկտ կարող է դառնալ) և մնացած հաստատությունները։ Անշուշտ, նա կխնայի ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը Բաղրամյան պողոտայում որպես սեփական նստավայր։ Ի դեպ, Ռ. Մ.-ն բնակվում է Երևանի գերէլիտար հատվածում` Բայրոնի փողոցում։


Ապրիլյան մղձավանջի օրերն էին, ամենուր քննարկվում էր ռուսական զենքի Հայաստան հասնել-չհասնելու, առհասարակ Հայաստանի անվտանգության գերխնդիրը։ Ռ. Մ.-ն ՀՀ-ն ուղղակի անվանակոչեց «քոսոտ երկիր»։ Իրավունք ունի...






Դիտումների քանակ 6823


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ծխելու լեզվական վնասները

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017


Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս նե...

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Մինչև սեփական մաշկի վրա չզգաց` չխոսեց

Ապրիլի 22, 2017


Օրերս մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, թե առաջիկայում կմասնավորեցվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը: Ասվո...

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Ռադիկի չափն ու Տարոնի անչափը

Հունվարի 14, 2017


Արդեն գրել էինք այն մասին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց

Հունիսի 27, 2016


Այսօր կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է ...

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մարտիրոսյանն ու Օհանյանը նույն խելքին են

Մայիսի 14, 2016
1

Այն բանից հետո, երբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհիվ մեզ հայտնի դարձավ, որ քոսոտ երկիր ենք, իսկ քոսոտ երկրներում ռազմարդյ...

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Քոսոտ երկրի Չեբուրաշկան

Մայիսի 13, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համար մեր երկիրը քոսոտ է միայն այն ժամանակ, երբ նրանից աշխատանք...

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Դաշնակները զենքի գաղտնի արտադրամաս ունեն

Մայիսի 10, 2016
2

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զ...

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Ռադիկ Մարտիրոսյանը լակոտ է մնացել

Մայիսի 5, 2016
3

Այս դժվար օրերին մարդիկ նաև հիշեցին, որ երկիրն ակադեմիա ունի, գիտնականներ ունի, բյուջեի հատկացումներ ունի այդ հաստատությանը, որ...

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ռադիկ Մարտիրոսյանը 22 տարի միայն մտածում է

Ապրիլի 15, 2016
1

Պատերազմը հիշեցնել տվեց, որ մենք նաև Գիտությունների ազգային ակադեմիա ունենք և այդ հաստատությունում աշխատող գիտնականները պիտի մա...

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Մեռած մարդուն վկա բերելը բարոյական չէ

Փետրվարի 15, 2016
4

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ շվեյցարական HSBC բանկում խոշոր գումարների լվացման դեպքերի և կասկածելի անձանց ցանկում Ամենայն ...

Հայաստանի մի այլ ձևի եռյակը

Հայաստանի մի այլ ձևի եռյակը

Հոկտեմբերի 15, 2015


Այս եռյակի միության վրա չի կարելի զարմանալ, քանզի նրանց միավորել է Հայաստանի ամենատարածված ֆենոմենը` խայտառակությունը: Եվ ուրեմ...

Ռադիկ Մարտիրոսյանը ներում է Ռամիլ Սաֆարովին

Ռադիկ Մարտիրոսյանը ներում է Ռամիլ Սաֆարովին

Ապրիլի 3, 2015
1

Երբ 2012թ. օգոստոսի 31-ին ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին Հունգարիայի իշխանությունները արտահանձնեցին Բաքվին, Հայաստանը հայտարարե...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ