Միջազգային խայտառակություն

SOS. կխաղարկվի այլասերությունները Հայաստանում պոպուլյարացնելու գրանտ

Սեպտեմբերի 22, 2016
SOS. կխաղարկվի այլասերությունները Հայաստանում պոպուլյարացնելու գրանտ

ILGA ազդեցիկ միջազգային կազմակերպությունը խաղարկում է գրանտ՝ ուղղված սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, սեռական բնութագրերի թեմաների պոպուլյարացմանը իրավաբանների, հոգեբանների, մանկավարժների, սոցիալական աշխատողների, լրագրողների, առողջապահության ոլորտի մասնագետների և արվեստի ու մշակույթի գործիչների շրջանում, հաղորդում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով «Լայֆին»։ Կազմակերպիչները նշում են, որ նման մասնագիտությունների տեր մարդիկ կարող են բարելավել սեռական փոքրամասնությունների վիճակը։ «Դաշնակիցները գործողության մեջ» անունը կրող նախագիծը մշակվել է լեսբոսուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների և ինտերսեքսուալների միջազգային կազմակերպության (International Lesbian, Gay, Bisexual, Trans and IntersexAssociation - ILGA) եվրոպական բաժանմունքի կողմից։ Այն կոչված է դառնալու «աջակցության աղբյուր ԼԳԲՏ հանրույթի գործուն, օրիգինալ և նորարարական նախաձեռնություններին, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստ են թե՛ խոսքով, թե՛ գործով օժանդակել սեռական փոքրամասնությունների վիճակի բարելավմանը, բարձրացնել սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, սեռական բնութագրերի հարցերը հասարակությունում»։ Գրանտի տեքստում ասված է, որ նման միջոցառումները պետք է ուղղվեն նրանց, ովքեր առայժմ ոչ մի կապ չունեն ԼԳԲՏ հանրույթի հետ։

 

Գրանտ ստանալու կարևոր պայման է նաև դրա իրագործման աշխարհագրությունը։ «Դաշնակիցները գործողության մեջ» նախագծի հեղինակներն ընդգծում են, որ նախագծերը պետք է իրագործվեն հետևյալ պետություններում՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան և Ուկրաինա։


Հետաքրքիր է, թե ինչպես կնայի Կարապետյանի նոր կառավարությունն այս գրանտի ստացմանը հայկական կազմակերպության կողմից և Հայաստանում նման նախագծի իրագործմանը։ Գուցե ՀՀ ԱԳՆ ջանքերով այնպես արվի, որ հայկական բաժինն էլ Ադրբեջանին հասնի։

 

 







Դիտումների քանակ 25462


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Հոկտեմբերի 24, 2015


Բանն այն է, որ համընդհանուր կարծիք կա, թե իբր ընտանեկան հարաբերությունների այլասերության աստիճանի հասնող ազատականությունը մեծ ք...

Էվրիկա ուկրաինական ձևով

Էվրիկա ուկրաինական ձևով

Սեպտեմբերի 23, 2015


Թեպետ բարդ կլինի բյուջետային մուտքերի հոսք ապահովել մարմնավաճառությամբ, քանզի ստվերն այս առաջադեմ ոլորտում մեծ է բոլոր երկրներո...

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է (մարդո՞ւ է գնացել)

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է (մարդո՞ւ է գնացել)

Դեկտեմբերի 21, 2014


Իրականացավ Էլթոն Ջոնի և կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի երկնագույն երազանքը՝ նրանք պաշտոնապես ամուսնացան։ «Իրավաբանական կողմն ավա...

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Նոյեմբերի 22, 2014
3

Քառորդ դար առաջ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ նախկին կարդինալ, ազգությամբ լեհ Կարոլ Յուզեֆ Վոյտիլան, խորհրդային մուլտիպլի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ