Սովորական խայտառակություն

Քանի՞ թարգմանիչի կարիք ունի վարչապետը

Սեպտեմբերի 22, 2016
Քանի՞ թարգմանիչի կարիք ունի վարչապետը

Սկզբում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իմացավ, որ երկրի վիճակը շատ ծանր է և այդ մասին բարձրաձայն խոստովանեց: Հետո նա տեղեկացավ, որ կառավարման համակարգն ամբողջովին ժանգոտած է ու այս մասին էլ հրապարակավ ասաց: Եվ վերջապես վարչապետին հայտնի դարձավ, որ նախարարություններում գողություններ են կատարվում: «Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք»,- դիմելով կառավարությանը՝ հորդորեց վարչապետը՝ զարմացած այն բանից, թե ինչպիսի բացառիկ երևակայություն են դրսևորում չինովնիկները պետական միջոցները յուրացնելիս:


Ստացվում է, որ գրեթե ամեն օր Կարեն Կարապետյանը մի նոր բացահայտում է անում՝ իմանալով այն, ինչի մասին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արդեն հարյուր տարի գիտի: Ու եթե այս տեմպը պահպանվի, ապա մի կես տարուց վարչապետը լիովին կտիրապետի իրավիճակին:


Իսկ քանի դեռ նա զբաղված է հայտնագործություններով, օր-օրի ավելանում են նրան թարգմանել ցանկացողները: Սրանք այն մարդիկ են, ովքեր հետո բացատրում են, թե ինչ էր ուզում ասել Կարապետյանը: Օրինակ, երբ նա խոսեց բիզնես խլելու մասին, քանի-քանիսը իրենց մեջտեղ նետեցին, որպեսզի արագորեն վերլուծեն վարչապետի միտքը և ասվածը ներկայացնեն այնպես, թե իբր նա չի հասկանում, թե ինքն ինչ է ասում:


Նույնն էլ այսօր կատարվեց: Գողությունների մասին Կարապետյանի խոսքերից հետո կառավարության անդամներն իրար անցան՝ թալանի մասին մեղադրանքի անկյունները հարթելու և կառավարության ղեկավարի խոսքերը սեփական լեզվամտածողությամբ թարգմանելու ազնիվ ցանկությամբ: Ընդ որում, մտքի գաղտնազերծման գործն այնպիսի ընթացք ստացավ, որ կարծես խոսքը ոչ թե նրանց էր վերաբերում, այլ մի ուրիշ՝ ստվերային կառավարության, որի տեղը ոչ ոք չգիտի: Իսկ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը խոսքն ընդհանրապես «պեչենու բաղերը» նետեց՝ ասելով. «Վարչապետի նմանատիպ հորդորը նաև հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը»: Հարցին՝ դուք եղել եք փոխնախարար այդ տարիներին, չե՞ք իմացել՝ գողություն եղե՞լ է, թե ոչ, նա պատասխանեց. «Ոչ, չեմ իմացել, ի՞նչ եք դուք կարծում: Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ էլ համակարգերն ունենում են: Դա նաև դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք, համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ»:


Թե քանի դրոշակ կբարձրանա այսօրվա մերկացումից հետո, դեռ պարզ չէ: Երեկվա գողերը վաղը դրոշակակիրներ կդառնան ու պայքարի կելնեն համակարգային թալանի դեմ, ինչպես Դոն Կիխոտն էր հողմաղացների դեմ կռիվ տալիս:







Դիտումների քանակ 24737


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Չեն անում, բայց մտածում են

Չեն անում, բայց մտածում են

Փետրվարի 10, 2018


Խոստովանությունն այն մասին, որ առաջիկայում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանալու, ոչ միայն մեծ հիասթափության պատճառ դ...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Արամյանին զարմացրել են աղքատ հարուստները

Փետրվարի 8, 2018


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավտոմեքենաների գույքահարկի չափի սահմանման մասին առանձնահատուկ վերաբերմունք ունի և կողմ չէ այ...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Նախարարների «պապայի արևը»

Նախարարների «պապայի արևը»

Հունվարի 26, 2018


ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեությա...

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Գնաճն արդարացված է, քանի դեռ չկան զոհեր

Հունվարի 23, 2018


Նախարարի ասածից պետք է ենթադրել, որ եթե 7 տոկոս գնաճը ողբերգություն չդարձավ, ապա հիմա կարելի է հանգիստ խղճով այն դարձնել 10-15 ...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Դեկտեմբերի 23, 2017


ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017թ. մի շարք ամփոփիչ տվյալներ նախորդ տարվա նույն ...

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Դեկտեմբերի 21, 2017


Արդեն մեկ ամսից ավելի է` բոլոր հնարավոր հարթակներից ահազանգ է hնչեցվում այն մասին, որ շուկայում առկա է գների աննախադեպ և արհեստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ