Ազգային խայտառակություն

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Սեպտեմբերի 24, 2016
Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Երկու տեղեկություն, որ այսօր տարածեցին լրատվամիջոցները, իրենց ներսում հավաստիության չափաբաժին են պարունակում: Առաջինն այն մասին էր, որ իշխանական վերնախավում արդեն որոշում է կայացվել, թե ով է փոխարինելու պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին, և պարզվում է, որ դա լինելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Իսկ երկրորդ տեղեկությունն էլ նրա մասին էր, որ Էդվարդ Նալբանդյանն ամենայն հավանականությամբ կշարունակի ղեկավարել մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

Այն, որ վաղուց էր վրա հասել Օհանյանին հանգստի ուղարկելու պահը, դա ակնհայտ էր, իսկ այս տարվա ապրիլյան իրադարձությունները նրա հեռացումն առավել հրատապ դարձրին: Բայց որ Օհանյանին Վիգեն Սարգսյանն է փոխարինելու, նման քայլը ոչ մի գնով խելացի ու շրջահայաց անվանել չենք կարող:


Ի վերջո, ո՞վ է Վիգեն Սարգսյանը: Վառոդի հոտ չառած, խրամատ ու զորանոց չտեսած մի նոմենկլատուրա, ով սովոր է մշտապես կատարել վերևից եկող հրահանգները՝ առանց լքելու իր փափուկ բազկաթոռը: Մի՞թե նման մարդը կարող է հարաբերվել կոշտուկոպիտ, անհնազանդ զինվորականության հետ: Էլ չենք ասում, որ ճակատագրական պահերին նա պարզապես չի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, քանի որ սովոր է ցանկացած դեպքում սպասել վերադասից իջեցված հրահանգներին: Իսկ պատերազմող երկրի բանակի համար նրա նման նախարարն ուղղակի պատուհաս կդառնա:


Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանին մնայուն արժեքի վերածելու ճիգերին, ապա այստեղ ևս ամեն բան այնքան հարթ չէ, որքան ցանկություն կա ցուցադրել: Նալբանդյանի մնալը կարող էր վկայել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոփոխություն չի կրում: Բայց դա ևս մի բանի վկայությունն է՝ այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելի Նալբանդյանը իր տեղի պահպանման համար պարտական է հենց Լավրովին: Եվ ուրեմն կեցցե՛ Լավրովը, որ դեռ վերահսկում է իր ծրագրերը կյանքի կոչող նախարարի ճակատագիրը՝ Ռուսաստանը զերծ պահելով հայաստանյան անակնկալներից և գրեթե առաջնորդվելով դաշնակցական կարգախոսի վստահեցմամբ, թե հին ընկերները չեն դավաճանում:


Հետգրություն


Սա այսօրվա իրականությունն է, իսկ դեռևս մի քանի շաբաթ առաջ նախագահ Սարգսյանի պլանները լրիվ այլ էին։ Նա որոշել էր ընդհանրապես ազատվել Նալբանդյանից և Օհանյանից, իսկ Վիգեն Սարգսյանին նշանակել ԱԳ նախարար։ Օհանյանը, թեպետ Ռուզան Խաչատրյանի ամուսինն է, ղարաբաղցու կող դրսևորեց և ասաց, թե չի ենթարկվի նախագահի՝ ՀԱՊԿ-ը գլխավորելու հրամանին, այլ հարց, եթե նրան հրամայեր Պուտինը։ Իսկ Նալբանդյան Էդիկը, որը դժբախտաբար, ղարաբաղցի չէ և իր կանացիությամբ շատ չի տարբերվում յուրաքանչյուր կնոջից, չոքել էր Լավրովի դռանը, և հավաստիացումներն ստանալուն պես վերջնականապես լկտիացավ։ Մասնավորապես, նա իր մտերիմներից մեկին ասել էր. «Ես գնում եմ արտասահման և կմնամ մինչև հոկտեմբերի 3-ը, հոկտեմբերի 4-ին առավոտ կգաս ինձ մոտ»։ Երբ մտերիմը հարցրել էր, թե՝ քեզ նշանակելու մտադրություն չկա, նա միաժամանակ տղամարդավարի և կանացիաբար բացականչել է. «Իմ հարցերը լուծված են, դե թող փորձի ինձ չնշանակի»։


Ահա այսպիսին են նախագահ Սարգսյանի երկու առանցքային նախարարները։ Թե ինչպես նրանք կտնօրինեն երկրի պաշտպանությունն ու արտաքին գործերը՝ х...й его знает.






Դիտումների քանակ 57780


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Հուլիսի 12, 2017


Երբ այսօր տեղեկացվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորու...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ