Սովորական խայտառակություն

Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Սեպտեմբերի 27, 2016
Ռուբեն Վարդանյանի ձախողված առևտուրը

Գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին տարիներին սկսել է հաճախ վերհիշել Հայաստանը (առաջներում այդպես չէր): Մեծ-մեծ նախագծեր է իրականացնում, մրցանակներ է սահմանում, հաստատություններ է բացում: Բայց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանում պատկերը մի փոքր փոփոխության ենթարկվեց, ավելի ճիշտ՝ նոր բաղադրիչներով համալրվեց: Խոսք էր գնում այն մասին, որ Վարդանյանը իշխանական հավակնություններ ունի: Բանը հասավ նրան, որ սկսեցին խոսել, թե հատկապես նա է ստանձնելու հաջորդ իշխանության ղեկը։


Հիմա արդեն նոր մանրամասներ են ի հայտ գալիս, համաձայն որոնց Վարդանյանը անգամ այդ հարցը քննարկել էր բարձրագույն իշխանության հետ, բայց մերժում էր ստացել։


Սա հասկանալի է, ոչ ոք չի պատրաստվում սկյուտեղի վրա նրան մատուցել այն, ինչը ունենալու իրավունքը չի վաստակել: Բայց արի ու տես, որ այդ մերժումը Ռուբեն Վարդանյանի համար դաս չի եղել: Հիմա էլ գրում են այն մասին, որ վարչապետին փոխելու օրերին Վարդանյանը կրկին հիշեցրել է իր մասին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնն իրեն տալ, սակայն նորից մերժվել է։


Ինչ խոսք, հարուստ գործարարի համառությունը նախանձ է շարժում: Բայց խոսքն այս պահին այլ բանի մասին է: Ի՞նչն է հիմք տվել Վարդանյանին՝ ինքնառաջադրվել որպես Հայաստանի նախագահ կամ վարչապետ: Այն հանգամանքը, որ նա շատ փո՞ղ ունի: Ինչո՞ւ Վարդանյանը երբևէ չի դիմել Հայաստանի իշխանություններին իր հայրենիքում իբրև տրակտորիստ, կամ պատշար, կամ մատուցող աշխատելու համար: Դրանք պատվաբեր չե՞ն: Իր հագով չե՞ն այդ գործերը:


Ցավալի է, եթե Վարդանյանը հակված է այն մտքին, որ ինքը ծնվել է նախագահ կամ վարչապետ լինելու համար, իսկ մյուսներին ճակատագիրը դա չի խոստացել, քանի որ Ռուբեն Վարդանյանը մեծահարուստ է, իսկ նրանք աղքատ: Ստացվում է, որ այս հայ գործարարի համար Հայաստանում բարձրագույն իշխանական պաշտոնները վաճառքի ենթակա ապրանքներ են, և իր միջոցները թույլ են տալիս գնել նախագահի կամ վարչապետի աթոռները: Միայն թե այս անգամ առևտուրը չստացվեց: Վարդանյանը ստիպված է կամ դրանից հետևություններ անել, կամ կրկին փորձել:







Դիտումների քանակ 35386


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Փաշինյան Նիլոլը` ԱԻ նախարա՞ր

Հունիսի 5, 2018


Երբ դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպում և փակում են քաղաքի փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից դիմո...

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Նիկոլի հանքերն ու «սաբոտաժնիկ» ժողովուրդը

Մայիսի 24, 2018


Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին բնապահպաններն ու քաղաքացիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Այս վտանգավոր հանքն իսկական պ...

Թեկուզ ջրհեղեղ

Թեկուզ ջրհեղեղ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականի ու իշխանափոխության լուրն առնելուն պես մեծ արագությամբ Մոսկվայից Երևան էր հասել հայտնի գործարար, «Ավր...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Լֆիկը Կատարի հույսն է

Լֆիկը Կատարի հույսն է

Հունիսի 6, 2017


Կատարը՝ աշխարհի ամենահարուստ պետությունը (բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտ 130.000 դոլար է), հայտնվել է մեկուսացման մեջ։ Մ...

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Ռուբեն Վարդանյանի երազելու ու չերազելու կապակցությամբ

Մայիսի 29, 2017


Հայ ժողովրդի ամենավտանգավոր արտադրանքներից մեկը` Վարդանյան Ռուբենը, որն «Ավրորա» մրցանակաբաշխություն է հորինել Հայաստանում, պար...

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Մոտենում են Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ կրիտիկական օրերը

Դեկտեմբերի 6, 2016


Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի ամենավտանգավոր զավակներից մեկն է` նա ինտելիգենտ է ներկայանում, բայց նրա տված վնասը չի համեմատվի ...

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Պահպանակները` Ռուբեն Վարդանյանի և արքայազն Չարլզի գլխներին

Դեկտեմբերի 4, 2016


Շատ է գրվել այն մասին, որ ՀՀ ղեկավարությունը ինչ-որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ որոշել է հայ ժողովրդին զրկել Սևանից և Ջերմ...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Քաղաքականի ու ֆինանսականի օրենքները

Հունիսի 30, 2016


Այսօրվա ընդհանուր լրահոսից երկու դրվագներ անմիջապես ուշադրություն են գրավում: Առաջինը կապված է «Հայ կանանց ճակատի» ներկայացուցի...

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ռուբեն Վարդանյանը` հայրենիքի ինտելիգենտ թալանող

Ապրիլի 25, 2016
232

Շնորհավորենք Ռուբեն Վարդանյանին նրա հաջողությունների համար պատմական հայրենիքում: Ցանկանանք նրան նորանոր ֆոտոսեսիաներ արքայազն Չ...

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Ռուբենի քաղաքն ու Ռուբենի մարդը

Հունվարի 29, 2016
2

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում խոշոր ներդրումներ կատարելուց հետո իրեն ներշնչել է, որ արդեն բոլոր իրավ...

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Ռուբեն Վարդանյանը հեռվից հեշտ է սիրում Հայաստանը

Մայիսի 25, 2015
3

RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի մասին որոշ դեպքերում կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ