Սովորական խայտառակություն

Վրացական արև և հայկական արևայրուք

Սեպտեմբերի 28, 2016
Վրացական արև և հայկական արևայրուք

Երբ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե հայ-վրացական հարաբերությունները երբևէ ավելի ջերմ ու կառուցողական չեն եղել, քան հիմա, շատերի մեջ դա արդարացի զարմանք հարուցեց: Տեսնես ի՞նչ նկատի ուներ նա, երբ այդպիսի հայտարարություն էր անում: Զարմանքը կրկնապատկվեց, երբ նույնը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ստացվում է, որ այս մարդիկ ջերմության ու բարեկամության մասին այնպիսի պատկերացումներ ունեն, որոնք չեն համընկնում հասարակության ընկալումներին: Իսկ ահա փաստերը ճիշտ հակառակ պատկերն են ուրվագծում, և դրանից ոչ մի տեղ չեն փախչի ոչ Նալբանդյանը, ոչ Կվիրիկաշվիլին:

 

Հատկապես այս նախընտրական շրջանում Վրաստանում խիստ սրվել են ազգայնական տրամադրությունները: Մխիթարիչ կլիներ, եթե դրանք վերագրվեին միայն առանձին խմբերի ու կազմակերպությունների, սակայն, ցավոք, յուրաքանչյուր դեպքի թիկունքում գծագրվում է տեղի իշխանությունների խրախուսիչ հայացքը:


Ահա, Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են, թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական և հոգևոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների և հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:


Սակայն այս արգելքների շարքում ամենամեծ խայտառակությունը «սև ցուցակի» առկայությունն է: Ինչպես հայտնի է դարձել, ներկա պահի դրությամբ Վրաստան մուտք գործել արգելված է Հայաստանի հետևյալ քաղաքացիներին՝ Շիրակ Թորոսյան, Ստեփան Մարգարյան, Հովհաննես Այվազյան, Սամվել Կարապետյան, պատմաբան Վահե Սարգսյան, «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունի: Ի պատասխան նման «անհյուրընկալ» վերաբերմունքի, Հայաստանը ոչ միայն իր ցուցակը չունի՝ անցանկալի վրացիներով (թեև նրանց պարբերական հրապարակումներն ու գործունեությունը հաշվի առնելով՝ մեր ցուցակը պիտի ավելի ընդարձակ լիներ), այլև համարձակություն էլ չունի պաշտոնական Թբիլիսիին հարցում անելու, թե սա ինչ պատմություն է: Ու հենց այս լռության արդյունքում է, որ հայ-վրացական հարաբերություններն անամպ ու արևոտ են: Բայց Աստված հեռու պահի նման արևից ստացած այրվածքներից:

 






Դիտումների քանակ 31327


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Փետրվարի 11, 2017


Վերջին շրջանում հարևան Վրաստանում ծավալներ ընդունող ներիշխանական մի սկանդալում տեղի-անտեղի հոլովվում է Հայաստանի անունը: Խոսքը ...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Վրացիները գիտեն՝ երբ փակել ճանապարհը

Հունիսի 24, 2016
3

Այսօր Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնեցին, որ կրկին փակվել է Վերին Լարսի անցակետը: Սա մեզ համար մի բան է նշանակում. հայկակա...

Ինչ է պակասում վրացիներին

Ինչ է պակասում վրացիներին

Հունիսի 18, 2016


Արդեն քանի տարի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Վրաստանը ամեն անգամ հայտնվում է փակ դռների առաջ և բոլոր դեպքերում ...

Երբ լռությունը ուրանից թանկ է

Երբ լռությունը ուրանից թանկ է

Մայիսի 20, 2016


Պատմությունն այն մասին, որ նախորդ ամիս Հայաստանի քաղաքացիները փորձել էին Վրաստանում վաճառել Ուրան-238 ռադիոակտիվ նյութի խմբաքան...

Վրաստանի խաղաղության դեմ՝ հայկական զենք

Վրաստանի խաղաղության դեմ՝ հայկական զենք

Մայիսի 16, 2016


Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի...

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Մայիսի 11, 2016


Եթե հարևանները երջանիկ են, ապա մենք պետք է ուրախանանք։ Միայն թե չենք հասկանում՝ վրացին ինչի՞ համար է ուրախանում։ Քանզի ՆԱՏՕ-ի հ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ