Սովորական խայտառակություն

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

Սեպտեմբերի 28, 2016
ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

Նախընտրական շրջանում Գյումրիում ԳԱԼԱ կուսակցության հանկարծակի հայտնությունը անակնկալ էր: Բայց դա շատ կարճ տևեց: Շուտով ամենքն էլ հասկացան, թե ինչ է իրենից ներկայացնում այս նորաստեղծը և որ ուժերի նախագիծն է, որ կյանքի է կոչվում հատկապես Գյումրիում և հատկապես հիմա: Իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը լինելով հանդերձ Գյումրին առանձնահատուկ է նաև նրանով, որ այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, մի կառույց, որն, ինչպես ասում են, Արևմուտքի աչքի գրողն է: Իսկ այդ անցանկալի ներկայությունը չեզոքացնելու համար ներկա պահին չկա ավելի արդյունավետ միջոց, քան նույն վայրում ներդնել որևէ քայքայիչ խմբավորում, որը պարբերաբար հակառուսական տրամադրություններ կսերմանի և կսրի տեղացիների ու ռուս զինվորականության հարաբերությունները: Այս իմաստով ԳԱԼԱ-ն իսկապես գյուտ էր:

 

Երկար տարիներ Արևմուտքից եկող ֆինանսական միջոցներով գոյատևած հեռուստաընկերության հիմքի վրա «Գաղափարակից լիբերալների ալյանս» ստեղծելու և քաղաքական պայքարի մեջ մտցնելու միտքը երկուստեք ձեռնտու էր: Իսկ Հայաստանում գործող մյուս արևմտամետներն էլ պիտի իրենց աջակցությունն ու համակրանքը հայտնեին, ինչպես որ եղավ: Դեռ նոր էր ԳԱԼԱ-ն հայտ ներկայացրել, երբ Էդմոն Մարուքյանի կուսակցությունը հանդես եկավ նրան սատարելու կոչով: Չուշացավ նաև «Ժառանգությունը», որը սիրաշահեց ու իր բարեկամական ձեռքը մեկնեց նորելուկին:


Միայն թե գլխավոր հոգսը փոխադարձ հաճոյախոսությունները չէին, այլ կոնկրետ գործը: Ու երբ ԳԱԼԱ-ն հրապարակեց իր նախընտրական ծրագիրը, բոլորի աչքից չվրիպեց հատուկ ընդգծված կետերից մեկը: Այնտեղ ասվում էր հետևյալը. «ՀՀ կառավարության, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ և ՌԴ 102-րդ ռազմական բազայի հետ բանակցություններով կազմակերպել գյումրեցիների անվտանգության այնպիսի համակարգ, որը քաղաքը զերծ կպահի ՌԴ ռազմաբազայի զինվորականների ոտնձգություններից ու հանցագործություններից: Համատեղ ջանքերով կազմել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից բխող հնարավոր վտանգների կանխարգելման և խափանման տեխնիկական միջոցառումների պլան ու ներդնել այն»:


Սա բացահայտ սադրանք էր, որովհետև եթե գյումրեցիների գիտակցության վրա ներազդելու համար շատ հեշտ է թափանցիկ կերպով հիշեցնել Պերմյակովի ոճրագործությունը, ապա ԳԱԼԱ-ն կարող էր նվազագույնս բարոյական գտնվել ու հիշատակել նաև այն փաստը, որ այս բազայի զինծառայողների շնորհիվ է արդեն մի քանի տասնամյակ վերահսկվում թուրքական սահմանը, ինչը Հայաստանն իր ուժերով երբևէ չէր կարող գլուխ բերել:


Դիտարկելով ԳԱԼԱ կուսակցության քայլերի ընդհանուր միտվածությունը՝ կարելի է կռահել, որ վերջիններս փոքրիկ խայթոցներով առաջ են գնում՝ հասնելու վերջնական նպատակին, այն է՝ ստեղծել անբարենպաստ միջավայր և հասնել նրան, որ բնակչությունը թշնամաբար տրամադրվի ռուս զինվորականության նկատմամբ, ինչն էլ կարող է մի օր պատրվակ դառնալ որևէ ընդհարման համար: Այսինքն՝ հրահրելով մարդկանց տանել 102-րդ բազան Հայաստանից դուրս բերելու խնդրի առաջադրմանը:


Նորից կրկնենք, սա բացահայտ սադրանք է և շատ վտանգավոր սադրանք: Հետևանքները կարող են պարզապես աղետալի լինել, թեև ինչպես հիմա, այնպես էլ հետագայում հազիվ թե ԳԱԼԱ-ի կարգադրիչները լիովին գիտակցեն, թե ինչ թեժ կրակի հետ են խաղում:






Դիտումների քանակ 29237


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Ուրիխանյանը չորս միլիոնի հոտ է առել Գյումրիում

Դեկտեմբերի 5, 2016


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի քննվեր «Ալյանս» կուսակցության և Գյումրու քաղաքապետի թեկնածու Արմեն Բա...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Բալասանյանի օրհնված ամոթը

Բալասանյանի օրհնված ամոթը

Հոկտեմբերի 10, 2016


Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև երդվել է: Սամվե...

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Հոկտեմբերի 3, 2016


Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունների այս փորձարկման արդյունքը բացասաբար կազդի երկրի ՀՆԱ-ի վրա: Բանն այն է, որ ի սկզբանե...

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Հոկտեմբերի 2, 2016


Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի միակ դրուժիննիկն ու «Ալյանս» առաջադիմական կուսակցության նախագահը (հայտնի է, որ դրուժիննիկությունը...

Արյունոտ ընտրություններ

Արյունոտ ընտրություններ

Սեպտեմբերի 20, 2016


Ցավալի լուր ստացվեց այսօր Գյումրիից: Ոստիկանության հաղորդման համաձայն, Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կ...

Երկու զառ՝ թեկնածուի փոխարեն

Երկու զառ՝ թեկնածուի փոխարեն

Սեպտեմբերի 19, 2016


Նրանք, ովքեր Գյումրիում թեժ ընտրապայքար են կանխորոշում, շրջանցել են ևս մի կարևոր առանձնահատկություն: Այս քաղաքում նույնիսկ թեժ ...

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Սեպտեմբերի 17, 2016


Հայ պաշտոնյաների ամենազզվելի հատկանիշներից մեկն այն է, որ սրանց թողնես՝ հորթին կուտեն դեռ չծնված: Էլ չեն սպասի, որ հորթը ծնվի, ...

Սամվել Բալասանյանի խայտառակությունները

Սամվել Բալասանյանի խայտառակությունները

Սեպտեմբերի 7, 2016


Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն մի առավոտ արթնացավ ու հանկարծ հայտնաբերեց, որ ինքն իր կամքից անկախ դարձել է մեծ բա...

Բալասանյանի փրկության օպերացիան

Բալասանյանի փրկության օպերացիան

Հուլիսի 29, 2016


Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցութ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ