Տիեզերական խայտառակություն

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

Հոկտեմբերի 1, 2016
«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

Ջհանգիր Լֆիկյան

 

Ինչո՞ւ դատարանը չի վարվում Հայ Առաքելական եկեղեցու հետ այնպես, ինչպես մյուս հանրային նշանակության հիմնարկների հետ



Հայաստանում, լավ թե վատ, այնուամենայնիվ, կան կաթնամթերք արտադրողներ: Օրինակ, «Աշտարակ կաթ», «Արզնի», «Չանախ», «Մարիաննա» և այլն: Ի դեպ, վերջինիս ճիշտ իրավաբանական անունն է՝ «Դուստր Մարիաննա»: Սրանք, հիմնականում, զբաղված են կաթնամթերքի արտադրությամբ: Մի կողմ դնենք այն հանգամանքը, թե սրանց կաթնամթերքը լավն է, թե վատը, քանզի այնպիսի բարքերի տեր երկրում, ինչպիսին Հայաստանն է, լավ բան լինել ուղղակի չի կարող, անգամ կաթնամթերքը:


Բացի կաթնամթերք արտադրողներից, Հայաստանում կա նաև Հայ Առաքելական սուրբ եկեղեցի: Ի դեպ, վերջինիս ճիշտ իրավաբանական անունն է՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն: Այդ կազմակերպությունում ընդգրկված անձինք հիմնականում զբաղված են մոմարտադրությամբ, մոմավաճառությամբ և բնակչությանը բազմազան ծիսական արարողությունների մատուցմամբ, օրինակ՝ մկրտություն, հուղարկավորում, պսակադրություն և այլն: Ինչպես կաթնամթերք արտադրողների դեպքում, մի կողմ դնենք այն հանգամանքը, թե սրանց մոմերը և ծեսերը լավն են, թե վատը, քանզի կրկնենք, որ այնպիսի բարքերի տեր երկրում, ինչպիսին Հայաստանն է, լավ բան լինել ուղղակի չի կարող, անգամ մոմերը և ծեսերը:


Մեր հրապարակման առիթն այլ է: Վերջերս եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Առաքելական եկեղեցին օրենքի տեսանկյունից սովորական կազմակերպություն է, և քանի որ այն որոշակի հանրային նշանակություն, այնուամենայնիվ, ունի, այն օրենսդրորեն հռչակված է որպես հանրային նշանակության կազմակերպություն: Այդպիսի կազմակերպություններ շատ կան: Նման տիտղոս ստանալու համար բավարար պայմանն է գերիշխող դեր ունենալ որևէ ոլորտում: Օրինակ՝ պարոն Լֆիկը գերիշխող է շաքարավազի, ձեթի, օղիների և պահպանակների կեղծման ոլորտում, Լիսկան և Տարոնը հզոր են գիտության, իսկ Շմայսը` բռնաբարության ոլորտում, նաև տղամարդկանց: Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ ոչ ոք չի կարող վիճարկել սրանց հանրային նշանակություն ունենալու փաստը: Սակայն, ի տարբերություն Լֆիկի, Լիսկայի, Տարոնի և Շմայսի, որոնք միայն Հայաստանի երրորդ հանրապետության օրոք են հայտնվել և գործել, Առաքելական եկեղեցին ունի դարերի պատմություն, և հենց այդ պատճառով է, որ նրա բացառիկ դերն ու նշանակությունը սահմանադրորեն են ամրագրված: Սակայն վերադառնանք բուն թեմային: Ուսումնասիրելով հրապարակումները և դրանց հետևանքները՝ մենք որոշեցինք ինքնուրույն հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչքանով է Առաքելական եկեղեցին հայրենի արդարադատության կողմից ընկալվում որպես հանրային նշանակության կազմակերպություն, և ընկալվո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ: Այդպիսի հետաքննություն կարելի է իրականացնել՝ բացառապես հիմնվելով http://www.datalex.am/ կայքում տեղադրված տեղեկատվության վրա (հիշեցնենք, որ այդ կայքում ներկայացված են բոլոր դատարանների բոլոր տեսակի դատական գործերը, ինչպես նաև դատական նախադեպերը):


ՎԴ/0092/05/12 դատական գործից պարզում ենք, որ Վարչական դատարանը որպես հանրային նշանակության կազմակերպություն է ճանաչել «Աշտարակ կաթ» ընկերությանն իր բոլոր հետևանքներով: Ըստ ՎԴ/0228/05/12 դատական գործի` հանրային նշանակության կազմակերպություն է ճանաչվել նաև «Դուստր Մարիաննա»-ն: Եթե առկա են նույն փաստական հանգամանքները, ապա դատական ակտերը պետք է նման լինեն, քանզի գործում է դատական նախադեպության սկզբունքը: Հայաստանում դա էլ այդպես չէ. ՎԴ/6343/05/16 գործից պարզում ենք, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին» այնքան էլ հանրային նշանակություն չունի, համենայնդեպս, «Աշտարակ կաթ»-ի և «Դուստր Մարիաննա»-ի համեմատ (դատարանին առաջարկվել էր Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարին` որպես հանրային նշանակության հիմնարկ, վարչական պատասխանատվության ենթարկել և տուգանել 50.000 դրամի չափով): Ստացվում է, որ ըստ ՀՀ վարչական դատարանի` այն, ինչ կարելի է կաթնամթերք արտադրողներին, չի կարելի Առաքելական եկեղեցուն: Սա նոնսենս է, և վե՛րջ: Խնդիրը լուծում չունի: Սա դատական վերդիկտ է, և այս պայմաններում իզուր են հոդվածում բերված մեր բոլոր համեմատությունները: Եվ եթե «Աշտարակ կաթ»-ը և «Դուստր Մարիաննա»-ն ՀՀ արդարադատության տեսանկյունից ավելի հանրային են, քան Առաքելական եկեղեցին, ապա պարզից էլ պարզ է, թե ինչ դիքորոշում կորդեգրի դատարանը Լֆիկի, Լիսկայի, Տարոնի և Շմայսի նկատմամբ՝ Լիսկային և Տարոնին կհավասարեցնի բրիտանացի գիտնականներին, իսկ Լֆիկն ու Շմայսն իրենց գործում կհռչակվեն տիեզերական նշանակության մեծություններ: Իսկ ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցուն, ապա այն այլևս՝ դատարանի որոշմամբ, ապահանրայնացված է, ինչն իր հերթին նշանակում է, որ այն դաշտը, որը մինչ այժմ զբաղեցնում էր այդ կառույցը, այլևս ազատ է: Եվ եթե այդպես է, ապա յուրաքանչյուրս կարող ենք ստեղծել մեծ ու փոքր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ, կաթողիկոսարաններ, դիվանատներ, մատուցենք այն ծառայությունները, որոնք եկեղեցին է մատուցում և, ի վերջո, ունենանք բազմաթիվ կաթողիկոսներ ու նավասարդներ: Սա է մեր ապագան ՀՀ վարչական դատարանի որոշման լույսի ներքո: Հայ Առաքելական եկեղեցին այլս հանրային չէ, կեցցե՛ հանրային «Դուստր Մարիաննան»:







Դիտումների քանակ 59200


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա

Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա

Ապրիլի 6, 2018


Ուրեմն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Իշխան Բարսեղյան անվամբ դատավոր կար: Օրերից մի օր սրան...

Աթեշյանի տանիքը գտան

Աթեշյանի տանիքը գտան

Ապրիլի 3, 2018


Աննկուն և անհաղթահարելի Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պահպանել իր դիրքերը, իր տեսակետ...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հանցավոր համերաշխություն

Հանցավոր համերաշխություն

Հոկտեմբերի 16, 2017


Այն բանից հետո, երբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն մարզի դատարանի դատավորի, դատախազի վերաբե...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ