Միջազգային խայտառակություն

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016
Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Օսկան Քոչարյան


Վրաստանում հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որին մի անգամ հաջողվեց իշխանություն տապալել, մտադիր է ուկրաինական մայդան կազմակերպել, ընդ որում՝ ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո։ Նուգզար Չիաբերաշվիլին՝ Օդեսայի նահանգապետի կուսակցությանը մոտ կանգնած «Ազատ գոտի» երիտասարդական կազմակերպության առաջնորդներից մեկը, շաբաթ օրը մամուլի ասուլիսում հրապարակել է վրացական մայրաքաղաքում իրավիճակն ապակայունացնելու ծրագիրը, տեղեկացնում է ВЗГЛЯД–ը։


Չիաբերաշվիլու խոսքերով՝ Սաակաշվիլու կուսակցությունն «Ազատ գոտուն» հանձնարարել է Թբիլիսիում ստեղծել դիմադրության երեք կոնկրետ օջախ՝ Ազատության հրապարակում, ինչպես նաև կառավարության ու խորհրդարանի շենքերի առջև, այնտեղ ավտոմեքենաներ այրելով։ «Նացիոնալներն» անցել են ուժային գործողությունների մեթոդին, ուստի «Ազատ գոտու» շատ անդամներ, այդ թվում և ես, որոշեցինք դուրս գալ կուսակցությունից»,- ասել է նա։ Նա տեղեկացրել է, որ «Ազգային շարժման» առաջնորդներն օգոստոսից մանրամասն մշակում են այս ծրագիրը։ Ծրագրված է ելույթներն սկսել հոկտեմբերի 8-ի երեկոյան էկզիտ-փոլերի հայտարարումից հետո։


Չիաբերաշվիլին ասել է, որ բողոքի ակցիաների փորձերն արդեն արվել են, մասնավորապես՝ գալիք ելույթների մասնակիցները տիրապետում են ավտոմեքենաներով մայրուղիները և շենքերը շրջափակելու մեթոդին։ Իսկ «Ազատ գոտու» թբիլիսյան շրջանային կազմակերպություններից մեկի այժմ արդեն նախկին ղեկավար Բեսո Քալաձեի խոսքերով՝ «օգոստոսից սկսած՝ կուսակցական ժողովներում հնչում են տեղեկություններ այն մասին, որ ընտրություններից հետո «Միասնական ազգային շարժումը» ծրագրում է ապակայունացում մտցնել»։ «Սաակաշվիլին Օդեսայում ինձ ասաց, որ մենք միջնորդների միջոցով հրահանգ կստանանք,- պատմել է Քալաձեն թբիլիսյան մամլո ասուլիսում։- Այն պատրվակով, թե ընտրությունների արդյունքները կեղծված են, մենք պետք է սկսենք բողոքի ակցիա։ Մենք պետք է ստիպենք մարդկանց փողոցներ դուրս գալ։ Ծրագրված է պետական հաստատությունների շրջափակում։ Այդ ամենին կարող են զոհեր հետևել»։


Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ նախկին նախագահի կուսակցությունն ընտրություններում հաղթելու շանս չունի, դրա համար էլ ուզում է ապակայունացնել իրավիճակը։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի նախկին խորհրդական, նախկինում՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Գոգավան տեղեկացրել է, որ իր ուկրաինական աղբյուրները պատմել են, թե ինչպես է «Ավտոմայդանը» պատրաստում վրաց «նացիոնալների» հատուկ խմբեր։ «Ամբողջ օգոստոսի ընթացքում «Ազգային շարժման» ակտիվիստները վարժանքներ էին անցնում Ուկրաինայում։ Աղբյուրների տվյալներով՝ արդեն պատրաստ է ավտոմեքենաների մինչև 200 անձնակազմ, և ծրագրվում է ավելացնել դրանց թվաքանակը։ Այսինքն՝ «Ավտոմայդանի» նախագիծը Վրաստանում սկսել է իրականացվել»,- ասել է նա։


Ինչպես տեսնում ենք, Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց և ազգային աղետ են դարձել. Վրաստանն անդառնալիորեն կորցրել է իր տարածքի մեկ քառորդը։ Հիմա, հավանաբար, Օդեսայի նահանգապետը որոշում է կայացրել վերջնական կործանման հասցնել Վրաստանը և էլի ինչ-որ տարածքներ կորցնել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Պետք է որ արդեն ակնհայտ լինի, որ ողբերգական ճակատագիր է սպասվում ամերիկյան բոլոր վասալներին։ ԱՄՆ-ին հավատարմության երդումն ընդդեմ Ռուսաստանի Ուկրաինայի վրա արդեն թանկ է նստել. կորցրել է Ղրիմն ու Դոնբասը, հերթի մեջ են մնացած բոլորը։ Մոլդովան կանգնած է անհետացման եզրին։ Վրաստանը բոլորից շուտ է տուժել։ Մի՞թե մեկը չկա, որ դաս քաղի պատմական օրինաչափությունից։


Հավելենք, որ արևմտամետ կողմնորոշումն առայժմ շրջանցում է Ադրբեջանին, իսկ դա այն է, ինչը մեզ պետք չէ։ Մեզ պետք է դեպի ՆԱՏՕ-ԵՄ ձգտող Ադրբեջան։ Իսկ եթե ամերիկացիներին հաջողվի պրն Ալիևին տապալել և նրա տեղը դնել «լիբերալ» ընդդիմությանը, ապա այդ օրը պետք է Հայաստանում ազգային տոն հռչակել։ Քանզի մի երկու տարի հետո Ադրբեջանից բան չի մնա...






Դիտումների քանակ 39558


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Օհանյանին սպասվում է Սաակաշվիլու ճակատագիրը

Մարտի 10, 2017


Շատերն են կուռքեր ունենում: Սա և լավ է, և վատ: Կուռքը կարող է օրինակ ծառայել, ցույց տալ այն ճանապարհը, որով ցանկանում ես անցնել...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Հայաստանը ձայնագրման ստուդիա չէ

Փետրվարի 11, 2017


Վերջին շրջանում հարևան Վրաստանում ծավալներ ընդունող ներիշխանական մի սկանդալում տեղի-անտեղի հոլովվում է Հայաստանի անունը: Խոսքը ...

Սաակաշվիլին թփերում

Սաակաշվիլին թփերում

Հունվարի 22, 2017


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գնացել էր Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասն...

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Որտե՞ղ աշխատանքի կտեղավորեն Սաակաշվիլուն Կիևից վռնդելուց հետո

Նոյեմբերի 28, 2016


Ռուսաստանի դեմ հավերժ մարտնչող ու մոլի արևմտամետ Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռ...

Միջազգային խոպանչին անգործ մնաց

Միջազգային խոպանչին անգործ մնաց

Նոյեմբերի 7, 2016


Ուկրաինական աղբյուրները այսօր հաղորդում են, որ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է իր ...

Վրացական արև և հայկական արևայրուք

Վրացական արև և հայկական արևայրուք

Սեպտեմբերի 28, 2016


Երբ Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե հայ-վրացական հարաբերությունները երբևէ ավելի ջերմ ու ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ