Ազգային խայտառակություն

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Հոկտեմբերի 3, 2016
Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Ծառուկ Սարգսյան


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երեկ վտանգավոր փորձարկում կատարեց սեփական ժողովրդի գլխին, իսկ ողբալին այն է, որ այն հաջողությամբ պսակվեց: Ի՞նչ արեց այս անգամ ՀՀ իշխանությունն իր տանջված և իրենից զզված ժողովրդի հետ:


Ուրեմն, Գյումրիում հաղթեց «Բալասանյան դաշինք» կոչվող խայտառակությունների հավաքածուն` մեր մշտական հաճախորդ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Երկրորդ տեղը զբաղեցրեց ԲՀԿ-ն` Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ: Երրորդ ու չորրորդ տեղերը հասան «Հայկական վերածնունդ»-ին` Քավորկին Հովոյի (Հովհաննես Մարգարյան) առաջնորդությամբ և ԳԱԼԱ-ին: Ինչևէ, ողբերգությունը Բալասանյանի հաղթանակը չէ, ոչ էլ ավագանու կազմը: Ողբերգությունը կատարված փորձարկման հաջողությունն է, ինչի պատճառով հայ ժողովուրդը 2017թ. ապրիլի 2-ին կզրկվի բավական մեծ գումարներից:


Բանն այն է, որ այս անգամ ռազմավարական որոշում էր կայացվել` փորձել ընտրություններում հաղթել առանց ընտրակաշառքի, միայն վարչական ռեսուրսի կիրառմամբ: Եվ դա հաջողվեց: Փորձը հստակ ցույց տվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը տալ իշխանությանը բացարձակ անվճար` բավարարվելով վարչական ռեսուրսով, այսինքն` անվճար ճնշվելով: Եվ քանի որ փորձարկումը հաջողություն արձանագրեց, իսկ Վանաձորում էլ են նույն բանն արել` ըստ հավաստի տեղեկությունների, նշանակում է, որ ապրիլի 2-ին ոչ ոք փողի երես չի տեսնի, բոլորը կճնշվեն անվճար և կընտրեն ՀՀԿ-ին:


Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունների այս փորձարկման արդյունքը բացասաբար կազդի երկրի ՀՆԱ-ի վրա: Բանն այն է, որ ի սկզբանե որոշված էր 20.000 դրամով գնել կեսմիլիոն ձայն: Դա կազմում է 10 միլիարդ դրամ: Ստացվում է, որ երկրի էկոնոմիկան զրկվեց այդ 10 միլիարդից, այսինքն` երկրում 10 միլիարդ դրամի պակաս հոսանք, միս, տեղական արտադրանքի մսամթերք և կաթնամթերք, այլ ապրանքատեսակներ ու ծառայություններ կսպառվեն: Իսկ դա արդեն հարված է Կարեն Կարապետյանի կառավարությանը, և միանշանակ կարելի է ասել, որ նա չի ողջունի այդ որոշումը, քանզի տնտեսական աճն ու ՀՆԱ ցուցանիշներն այսօր վարչապետի համար ամենակարևորն են:







Դիտումների քանակ 38733


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Ապարը նորից է ծախվում

Ապարը նորից է ծախվում

Մայիսի 8, 2018


Այս օրերին, երբ Շիրակի պետական համալսարանի շուրջ բուռն կրքեր են եռում, խելացի մեկն իրեն այս իրավիճակում հնարավորինս հեռու կպահե...

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Վենդետա՞, թե՞ գաղափարական պայքար

Մայիսի 4, 2018


Սկզբում` հարցի փաստային մասով: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյան...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Ո՞ւր են անհետանում մրցակիցները

Ո՞ւր են անհետանում մրցակիցները

Հոկտեմբերի 27, 2017


Խորհրդային տարիներին գործող ընտրական համակարգը միշտ էլ ծիծաղի առարկա է եղել, քանի որ Կոմկուսից բացի ուրիշ կուսակցություններ չկա...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Ընդդիմության վատությունը

Ընդդիմության վատությունը

Հոկտեմբերի 9, 2017


Ինչպես արդեն գրել էինք, նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցելու հայ քաղաքական դաշտի ընդդիմադիր բևեռի ներկ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ