Սովորական խայտառակություն

Կաթողիկոսից վառվածները

Հոկտեմբերի 4, 2016
Կաթողիկոսից վառվածները

Երեկ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կարգալույծ էր հռչակել Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանին (Արարատյան Հայրապետական թեմ): Ինչպես ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ, դրա համար հիմք էր հանդիսացել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը վերջինիս փաստացի ամուսնալուծության և հոգևորականին անհարիր պահվածքի վերաբերյալ: Այլ մանրամասներ հայտնի չեն: Բայց այսօր պատժված հոգևորականը մի բաց նամակ է հրապարակել, որտեղ դատապարտում է կաթողիկոսի քայլը՝ միաժամանակ հայտարարելով, թե շարունակում է մնալ հոգևորական ըստ կարգի, «քանի որ ստորագրությամբ չի տրվել ինձ այդ կարգը, իմ օծումը ճակատիս է ու ձեռքերիս մեջ»:


Իսկ այնուհետև քահանան գրում է. «Տերը կտեսնի ձեր դատաստանը, վեհափառ տեր, դուք չունեք այն, ինչ ունեք, ձեզ չեմ էլ ուզում հիշել, գրածս իմ հավատացյալներին է վերաբերում, ինչ կա ձեր մասին` ասված է, նոր բան չեմ հորինի... Կարծում եմ, տեղ կհասնի, դուք 65 տարեկան եք, բայց դեռ ինքնահաստատվելու բարդույթով եք տառապում, ձեր կարծրատիպերը ձեզ խանգարում են... Պաշտում եմ իմ եկեղեցին ու իմ եկեղեցու դարավոր անցյալը, բայց դուք դրա հետ կապ չունեք, վեհափառ, դուք իսկապես մեղկ եք, և դուք գիտեք այդ մասին, դուք էլ, ձեզ շրջապատող «հոգևոր դասն» էլ...»:


Սա էլ որերորդ դեպքն է, երբ Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված կամ պատժի արժանացած հոգևորականը հանկարծ ընդվզում է և սկսում է ասել բաներ, որոնց մասին մինչ այդ չէր արտահայտվել: Եվ հենց դրանով էլ այդ մարդկանց խոսքը կորցնում է իր բուն արժեքը: Ո՞ւմ է պետք ուշացած սպառնալիքը, ուշացած մեղադրանքը, ուշացած բացահայտումները: Իսկ ինչո՞ւ դրանց մասին չէր բարձրաձայնվում, երբ եկեղեցու այդ սպասավորները գտնվում էին հոգևոր ծառայության մեջ: Չէ՞ որ եթե կա հանցանք ու մեղք, ապա դրա մասին լռելը, թաքցնելը նույնպես հանցավոր արարք է: Վերջապես, ե՞րբ մեր եկեղեցու ներսում կգտնվի այն համարձակը, ով ոչ միայն կբարձրաձայնի ողջ ճշմարտությունը Գարեգին Երկրորդի ու նրա համախոհների մասին, այլև կկարողանա իր շուրջը հավաքել ներքին «ընդդիմությանը»: Ահա այս դեպքում հավատացյալները կարձագանքեն ու ականջալուր կլինեն: Թե չէ այսպես, հետին ամսաթվով, մի քիչ էլ «աբիժնիկական» լալահառաչությամբ արդարություն հաստատելն անհնար է:






Դիտումների քանակ 39210


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Իսկ Աստծուն ընդունելի՞ է

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը որքան էլ փորձեց խուսափել լրագրողների անպատեհ հարցերից, ...

Հոգևոր անիմաստություն

Հոգևոր անիմաստություն

Սեպտեմբերի 7, 2017


Այսօր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր ա...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Որտե՞ղ են կաթողիկոսի գրական գլուխգործոցները

Հուլիսի 25, 2017


Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվի...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Բանտից մինչև եկեղեցի

Բանտից մինչև եկեղեցի

Հուլիսի 8, 2017


Սովորաբար Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելության են գնում կամ ուխտավորները, կամ էլ օտարերկրյա բարձրաստիճան հյուր...

Հարուստների կաթողիկոսը

Հարուստների կաթողիկոսը

Հունիսի 19, 2017


Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր առիթ ունեցավ զրույցի բռնվել լրագրող...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

Ապրիլի 15, 2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Հովհաննես աբեղա Սահակյանը, ով 2015թ. նշանակվել էր ԵԿՄ-ում որպես հոգևոր հովիվ, միայն այժմ...

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Գարեգին Երկրորդը կարգալույծ է հռչակվել

Ապրիլի 1, 2017


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ եկեղեցականի անհարիր ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Կաթողիկոսը գրում է սխալ հասցեատերերի

Մարտի 25, 2017


Գարեգին կաթողիկոսը սիրում է տեղի-անտեղի հեռագրեր հղել: Հատկապես այդ գործը նրա մոտ լավ է դրված ցավակցական ժանրում: Նա ժամանակին ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ