Սովորական խայտառակություն

Գեներալ Մանվելի տղան ու Կոկո Շանելը

Հոկտեմբերի 11, 2016
Գեներալ Մանվելի տղան ու Կոկո Շանելը

Էջմիածնում ընտրություններն ավարտվեցին, և միանգամից մոռացության տրվեց վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Հիմա արդեն ոչ ոք չի ուզում հիշել, որ մահափորձի պես մի բան էր եղել, կրակոցներ էին հնչել, մարդկանց էին ծեծել: Դա արդեն օրակարգային չէ, քանի որ սպասելիքներն արդարացվեցին: Իսկ եթե հարցնեն էլ եղածի մասին, միշտ էլ կարելի է տալ այն պատասխանը, որ սովորաբար հնչում է նման դեպքերում. «Նախաքննություն է գնում»: 

 

Բայց անցնողն ընտրությունն էր, իսկ մնայունը՝ նույն Էջմիածինը, որտեղ առաջվա նման վախի մթնոլորտ կա, որտեղ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող առանձնատներով ու օբյեկտներով փողոցներում երթևեկությունը փակ է, որտեղ ասֆալտապատվում են փողոցների միայն այն հատվածները, որոնք Գրիգորյանների առանձնատներ են տանում, իսկ քաղաքը շարունակում է ներքև գլորվել, և եթե այս բոլորի մասին հարցնես գեներալի որդուն, նա հարցիդ հարցով կպատասխանի. «Երևանում ինչքա՞ն է վախի մթնոլորտը, դուք չափե՞լ եք: Երևանում 20 անգամ շատ փակ փողոցներ կան»: Փաստորեն, քաղաքապետը չի հերքում, ընդամենն ասում է, որ եթե մայրաքաղաքում այս կամ այն բանը կա, ի՞նչն է իրեն խանգարում նույնն էլ կրկնել Էջմիածնում, պարզապես փոքր չափերի մեջ: Օրինակ, եթե Երևանում 20 մարդու սպանեն, Կարեն Գրիգորյանը կսպանի ընդամենը մեկին, որ չչափվի մայրաքաղաքի հետ, մնա իր համեստության սահմաններում:


Մանվելի ժառանգը չի սիրում քննադատողներին: Եթե նրան որևէ տհաճ փաստ ես մատնանշում, երիտասարդն անմիջապես արձագանքում է. «Կոկո Շանելի պե՞ս պատասխանեմ»:


Փաստորեն, Շանելին գիտի, նրա մտքերն էլ է կարդացել: Իսկ Շանելի պես պատասխանելու երկու տարբերակ կա: Մի դեպքում Կարեն Գրիգորյանը կարող է ասել. «Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում»: Շանելի այս մտքի կրկնությունը հենց գեներալական ընտանիքի ոգով է: Սրանք մյուսների մասին ընդհանրապես չեն մտածում և միայն կարող են իրենց թուքը բաժին հանել հասարակ մահկանացուներին:


Կոկո Շանելին կրկնօրինակելու երկրորդ հնարավոր տարբերակն էլ կարող է լինել այս ասույթը. «Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել»: Եվ սա նույնպես Գրիգորյանների էությունից է գալիս: Հիմա, երբ նրանց բախտի աստղը վառ ճառագում է, պետք չէ ոչինչ բաց թողնել ձեռքից, պետք է վերցնել ամեն բան, քանի դեռ այդ աստղը չի մարել:







Դիտումների քանակ 31236


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայր և որդի հեղափոխականները

Հայր և որդի հեղափոխականները

Ապրիլի 24, 2018


Երեկ գիշեր Էջմիածնում դանակահարել ու սպանել էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից, գեներալ Մանվել Գրիգորյանի թիմակից, 46-ամյա Ն...

Մի գիշերում ուրացավ

Մի գիշերում ուրացավ

Ապրիլի 24, 2018


Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Ծիծեռնակաբերդում չկարողացավ կամ չցանկացավ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017


Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ու...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Մայիսի 8, 2017


Այսօր` Երկրապահի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, ԵԿՄ նախագահ, գեներալ Մա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Փետրվարի 8, 2017


Հեռուստալրագրողներին «տելեվիզոր» անվանող գեներալ Մանվել Գրիգորյանը խրոնիկական արգահատանք է տածում ամեն կարգի տեսախցիկների հանդե...

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017


Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու...

Ընտանիքի ինտելեկտուալը

Ընտանիքի ինտելեկտուալը

Դեկտեմբերի 28, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են երկպառակության առիթ դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքում: Տեղեկություննե...

Գեներալի որդին նաև դիզայներ է

Գեներալի որդին նաև դիզայներ է

Դեկտեմբերի 17, 2016


Նախատոնական տրամադրությունները հասան նաև Էջմիածին: Այսօր այդ քաղաքում միացվեց ամանորյա լուսավորությունը: Ավանդույթի համաձայն՝ հ...

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Նոյեմբերի 12, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանը շատ է սիրում, երբ պատմում են Արցախում իր հերոսությունների մասին: Ճիշտ է, դրանց մեծ մասը հենց ինքն էլ ...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը