Ազգային խայտառակություն

Ոչնչի բարեկամներն ու աջակիցները

Հոկտեմբերի 12, 2016
Ոչնչի բարեկամներն ու աջակիցները

Կինոռեժիսոր, ադրբեջանցիների սիրելի գործիչ, արևմտամետների աչքի լույս Տիգրան Խզմալյանն արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է «Եվրոպական ընտրություն» անվանումով եվրոպամետ կուսակցություն ստեղծել: Հիմա նա աջուձախ գովերգում է այն, ինչը դեռ ստեղծված չէ և այդ չստեղծված բանի համար համակիրներ է փնտրում: Մեկ ուրիշը գուցե զարմանար նման գործելաոճից, բայց արի ու տես, որ Խզմալյանին արդեն հաջողվել է ոչնչի համար անդամակցողներ ու բարեկամներ էլ գտնել: 

 

Առաջինի պարագայում շատ հնարամիտ եղանակ է մտածվել: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե քանի մարդ է անդամակցելու կուսակցությանը, քանի որ որոշվել է դրանց չհաշվել: Իսկ քանի դեռ չես հաշվել, կարող ես նաև չասել: Այդ նորամուծությունը Խզմալյանն այսպես է բացատրում. «Թվի մասին այժմ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք չենք անդամագրում որևէ մարդկանց»: Իսկ հետո ավելի հետաքրքիր մի բան էլ է նշում. «Մեզ համար ոչ թե կուսակցության ստեղծումն է գերխնդիր, այլ եվրոպական գաղափարի ներմուծումը և կառուցումը Հայաստանում»: Այսինքն՝ կարելի էր նաև կուսակցություն չբացել, բայց ինքը բացում է ու բացելով հանդերձ ասում է, որ դա կարևոր չէ:


Ահա այս անկարևոր կուսակցության համար ներկա պահին կարևորվում են արտաքին աջակիցները: Եվ ի պատիվ Տիգրան Խզմալյանի պետք է ասել, որ նա փայլուն դաշնակիցներ է ընտրել հայաստանյան քաղաքական դաշտից: Հենց միայն այդ ընտրությունը լիովին բացահայտում է թե՛ նրա պատկերացումների շրջանակը և թե՛ հնարավորությունների ուղեծիրը:


Առաջին հորիզոնականում է ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, մի կուսակցություն, որը վերջին տասնամյակներում որևէ էական հաջողություն չի արձանագրել, փոխարենը համալրել է աղմկարարների բանակը: Երկրորդ հորիզոնականում է «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, որն իր ձախորդություններով բոլորովին չի զիջում Հայրիկյանին: Այնուհետև գալիս է նոր «ՀՀՇ» կուսակցությունը, այսինքն՝ մի բան, որի անունը կա, ամանումը չկա, և այսպես շարունակ: Ու ահա այս «հաշմանդամ» աջակիցների մասին Խզմալյանն ասում է. «Ես թվում եմ այն կուսակցությունների անունները, որոնց ղեկավարները անձամբ հայտնել են մեզ իրենց աջակցությունը: Իրականում մի ամբողջ քաղաքական բևեռ է ստեղծվելու, մեր կուսակցությունը մի մասն է կազմելու այդ խճանկարի»:


Խճանակարն արդեն հստակ է: Իրականում դա արևմտյան գունավորմամբ քարերի մի կույտ է, որն ավելի շուտ շինարարական աղբ կհիշեցնի, քան նկար: Բայց աղբը ևս կարող է աջակից համարվել, եթե շատ ցանկանաս: Իսկ Խզմալյանը շատ է ցանկացել:







Դիտումների քանակ 27472


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017


Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: ...

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Փետրվարի 18, 2017


Դավաճան լինելու տարատեսակ դրսևորումներ կան: Պարտադիր չէ, որ սահմանը կտրես ու քաղաքական ապաստան խնդրես թշնամի երկրում, պարտադիր ...

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Փետրվարի 2, 2017


Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին հանդես եկավ ելույթով և անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին` մասնավորապես ...

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Հունվարի 14, 2017


Կինոռեժիսոր, արևմտամետ ընդդիմադիր ու գրանտակեր Տիգրան Խզմալյանը երբեք չի թաքցնում իր խորը հակակրանքը Ռուսաստանի հանդեպ: Հայաստա...

Վայրենիների առաջնորդ Տիգրան Խզմալյանը

Վայրենիների առաջնորդ Տիգրան Խզմալյանը

Նոյեմբերի 28, 2016


Օրեր առաջ կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը պնդում էր, թե իր նախաձեռնած կուսակցությունը չի կարող բացել, քանի որ կ...

Փրկությունը կա, փրկիչներ չկան

Փրկությունը կա, փրկիչներ չկան

Նոյեմբերի 22, 2016


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործերն այնքան էլ լավ չեն գնում: Ամիսներ առաջ նա հայտարարել էր, թե «Եվրոպական ընտրություն» անվանմա...

Խզմալյանն ուզում է մեռնել

Խզմալյանն ուզում է մեռնել

Նոյեմբերի 3, 2016


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին ներկա պահին օդ ու ջրի պես մի բան է անհրաժեշտ՝ բուրժուադեմոկրատական հեղաշրջում: Կարևոր չէ, որ նա թ...

«Սասնա ծռերի» դաժան դարանը եվ մեր ճակատի խարանը

«Սասնա ծռերի» դաժան դարանը եվ մեր ճակատի խարանը

Հոկտեմբերի 28, 2016


Ալեք Ենիգոմշյանը աշխույժ, անգամ հեղաշրջումային աշուն-ձմեռ է խոստանում։ Նա, ինչ խոսք, բավականին խորամանկ քայլ է կատարում, հայտար...

«Եվրո» Խզմալյանը մեծ պատվեր է ստացել

«Եվրո» Խզմալյանը մեծ պատվեր է ստացել

Հոկտեմբերի 4, 2016


Հայաստանում կուսակցություն բացելն արդեն վաղուց է դարձել բիզնես-ծրագիր: Սովորաբար այն լինում է համատեղ ձեռնարկության կառուցվածքո...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

Խզմալյանը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Խզմալյանը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Հուլիսի 4, 2016
1

Այսօր ԱՄՆ ազգային տոնն է՝ Անկախության օրը: Եվ ուրիշ էլ ո՞վ կարող էր դրա մասին առաջինը հիշել և շնորհավորել, եթե ոչ կինոռեժիսոր Տ...

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Հայաստանին կարող են օգուտ բերել միայն Արթուր Սաքունցը և Տիգրան Խզմալյանը

Մայիսի 27, 2016


«Ասենք՝ Հերմինե Նաղդալյանը Վրաստան է գնացել, Տաջիկստան է գնացել, խնդրում եմ ասեք՝ Հերմինե Նաղդալյանի ամբողջ պահվածքը ԵԽԽՎ-ում ե...

Խզմալյանախառը Հայրիկյան

Խզմալյանախառը Հայրիկյան

Ապրիլի 28, 2016
9

Այն, որ Պարույր Հայրիկյանն արդեն նույն հարթակի վրա է կանգնում Տիգրան Խզմալյանի հետ և պատրաստ են միասին ճանապարհ գնալ, հրաշալիոր...

Խզմալյանի հոգսը Ղարաբաղը չէ, այլ Ղրիմը

Խզմալյանի հոգսը Ղարաբաղը չէ, այլ Ղրիմը

Ապրիլի 7, 2016


Համերաշխության մասին խոսելիս միշտ էլ ստիպված ես լինում նկատել նաև անհամերաշխներին, թեև ոմանց պարագայում այս որակումը շատ մեղմ է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ