Սովորական խայտառակություն

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Հոկտեմբերի 14, 2016
Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

«Նա, ով չի կերակրում սեփական բանակը, կերակրում է թշնամու բանակին»: Տարբեր առիթներով հազար անգամ լսել ենք այս խոսքերը: Համաձայն ենք, որ դա այդպես է, բայց...


ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը: Հողագործ մարդիկ այնքան պարապ չեն, որ առանց պատճառի ճանապարհների վրա ակցիաներ անեն, մարդիկ լուրջ մտահոգություն ունեին, բայց քանի որ նման պահերին բոլորը խլանում են, լսելի դառնալու համար գյուղացիները գնում են այդ ծայրահեղ քայլին: Եվ երբ ճանապարհը փակվում է, չինովնիկները հանկարծ վերածվում են ամենասուր լսողությունն ունեցող արարածների: Այդպես էլ եղավ այսօր:


Ու նրանք լսեցին, թե խնդիրն ինչ է: Պարզվեց, որ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջև, քանի որ զինվորականները հիմա նրանցից 40 դրամով են պահանջում: Թե ինչու՝ բացատրություն չկա: Սրտները հիմա այդպես է ուզել: Խեղճացած հողագործն էլ արդեն 90 դրամի մասին նույնիսկ չի էլ երազում, ասում է՝ գոնե 55-60 դրամ գնման գին սահմանեք, որպեսզի իրենք նվազագույն շահույթ ունենան։ Լսողն ո՞վ է: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն, օրինակ, խոստացել է, որ այս շաբաթ կայցելի Գեղարքունիք և հարցը կքննարկի թե՛ վարդենիսցիների, թե՛ պաշտպանության նախարարության հետ։ Մարդը հիմա չի կարող, շատ է զբաղված:


Այո, վերստին փաստենք, որ սեփական բանակը պետք է կերակրել: Բայց չի կարելի կերակրողին այդ նպատակի պատրվակով սովամահության դատապարտել: Նա էլ պիտի մի բան ուտի, որ կարողանա գոնե աշխատել, կարտոֆիլ աճեցնել, որպեսզի հետո դա հանձնի երկիր պահող բանակին:

 






Դիտումների քանակ 63579


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությ...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Սեպտեմբերի 26, 2017


Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտ...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Կարեն Բոթոյանը` Սուպեր (Պոռնո) աստղ

Կարեն Բոթոյանը` Սուպեր (Պոռնո) աստղ

Սեպտեմբերի 5, 2017


Երբ Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, մի բան արդեն հասցրել էր սերտել. լավ աշխատելը պարտադիր չէ, պիտի լավ գովազդ ար...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ